Փրիքվել[1] (անգլ.՝ prequel, առաջացել է pre- (նախա) նախածանցից և sequel բառից (սիքվել)), գիրք, ֆիլմ, սերիալ կամ համակարգչային խաղ, որի գործողությունը տեղի է ունենում նախկինում ստեղծված ստեղծագործության իրադարձություններից կամ ներքին ժամանակագրությունից առաջ[2][3]։ Օքսֆորդի անգլերեն բառարանի համաձայն՝ բառի առաջին օգտագործումը գրանցվել է 1970-ական թվականներին[4], որից հետո տերմինը մտել է անգլիախոս մշակույթ և այնուհետև փոխառվել է այլ լեզուներում[5]։

Առաջացման պայմաններ խմբագրել

Երբ ստեղծագործությունը կոմերցիոն առումով հաջողակ և հանրաճանաչ է դառնում, բայց շարունակություն ստեղծելու տարբերակ չկա, օրինակ, եթե հերոսները մահանում են առաջին ստեղծագործությունում, ապա կարող է ստեղծվել փրիքվել, որը պատմում է ավելի վաղ իրադարձությունների մասին[3][6]։ Օրինակ՝ ամենաշատ եկամուտ ունեցող վեսթերններից մեկի «Բաչ Քեսիդին և Սանդենս Քիդը» ֆիլմից հետո նկարահանվեց «Բաչ և Սանդենս. երիտասարդ տարիներ» ֆիլմը՝ բացահայտելով հերոսների անցյալը[7]։ Իսկ «Աստղային պատերազմներ» գերճանաչված եռերգությունից հետո նկարահանվել են երեք փրիքվելներ[8]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Silverblatt, Art Genre Studies in Mass Media: A Handbook. — M. E. Sharpe․, 2007. — С. 211. — ISBN 9780765616708
  2. Новый словарь иностранных слов. 2009 г.
  3. 3,0 3,1 Энциклопедический словарь. 2009 г.
  4. Definition of prequel noun from the Oxford Advanced Learner's Dictionary
  5. Чижинцева, Ксения; Анушевская, Анастасия (2015 թ․ մարտի 12). «Что такое сиквел, приквел и мидквел?». Аргументы и факты. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Энциклопедия кино. 2010. Пётр Карцев
  7. «Butch and Sundance: The Early Days». Box Office Mojo. Վերցված է 2022 թ․ փետրվարի 19-ին.
  8. «Star Wars: Episode VI Return of the Jedi». StarWars.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.