Բացել գլխավոր ցանկը

Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ (անգլ.՝ X-Men Origins: Wolverine), ռեժիսոր Գեյվին Հուդի գեղարվեստական ֆիլմ, սուպերհերոսական մարտաֆիլմ՝ նկարահանված Marvel ComicsԿուղխ սուպերհերոս-մուտանտի մոտիվներով։ Գլխավոր դերում է Հյու Ջեքմանը: Ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել 2009 թվականի ապրիլի 29-ին (Ռուսաստանում՝ ապրիլի 30-ին)։

Picto infobox cinema.png
Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ
X-Men Origins: Wolverine
X-Men-Origins Wolverine.jpg
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրսուպերհերոսական մարտաֆիլմ
ՀիմքԿուղխ
Թվական2009
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳեյվին Հուդ
ՊրոդյուսերԼորեն Շուլեր Դոներ
Հյու Ջեքման
Ռալֆ Ուինթեր
Ջոն Պալերմո
Սցենարի հեղինակԴեյվիդ Բենիոֆ
Սքիփ Վուդս
ԴերակատարներԴենի Հյուսթոն
ՕպերատորԴոնալդ Մաքալփին
ԵրաժշտությունՀարրի Գրեգսոն-Ուիլյամս
ՄոնտաժՆիկոլաս դե Թոթ
Պատմվածքի վայրՕռլեան շրջան, Լաս Վեգաս, Three Mile Island Nuclear Generating Station?, Վիետնամ, Կանադա, Լագոս, Սփրինգֆիլդ և Փենսիլվանիա
Նկարահանման վայրՎանկուվեր, Օռլեան շրջան, Նոր Զելանդիա և Ավստրալիա
Կինոընկերություն20th Century Fox
Marvel Entertainment
The Donners' Company
Seed Productions
Տևողություն103
Բյուջե150 մլն $[1]
Շահույթ373 062 864 $[1]
ՆախորդԻքս մարդիկ։ Վերջին մարտը
ՀաջորդԻքս մարդիկ։ Առաջին դաս (որպես «Իքս Մարդիկ» սերիայի մաս)
Կուղխ (որպես կերպարի առանձին ֆիլմ)
Լոգան՝ Կուղխ (որպես կերպարի առանձին ֆիլմ)
Պաշտոնական կայքէջ
X-Men Origins: Wolverine Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

1845 թվական, Կանադա, հյուսիսարևմտյան տարածքներ։ Փոքրիկ տղա Ջեյմս Հոուլեթը իր մեջ բացահայտում է արտասովոր ունակություններ։ Իր հորն սպանելուց հետո, որը կատարել էր աֆեկտի վիճակում, նա իր խորթ եղբայր Վիկտոր Կրիդի հետ միասին, ինչպես նաև գերբնական ունակություններով օշտված՝ փախչում է տնից։

Հետագայում Ջեյմսը և Վիկտորը, արդեն չափահաս, անցնում են 19-20-րդ դարերի շատ պատերազմների թոհ ու բոհի միջով՝ միշտ իրար մոտ գտնվելով և միմյանց պաշտպանելով։ Սակայն, մի անգամ Վիետնամի պատերազմական գործողությունն ավարտվում է սպայի սպանությամբ, և եղբայրներին դատապարտում են գնդակահարությամբ։ Վճիռը ի կատար էր ածվում, սակայն, ի շնորհիվ վերականգնման գործվածքի արագության մեծացմանը, երկուսն էլ փախչում են։

Մի անգամ բանտարկյալներին այցելում է գնդապետ Ուիլյամ Սթրայքերը և առաջարկում է միանալ իր թիմին։ Նա հավաքում է տաղանդավոր մուտանտների (որոնց թվում են Քրիս Բրեդլին, Գործակալ Զերոն, Ֆրեդ Դյուքսը, Ջոն Ռեյթը, Ուեյդ Ուիլսոնը), ովքեր Նիգերիայում փնտրում էին երկնաքարի խորհրդավոր մասունքներ։ Եղբայրները, ովքեր կորցնելու ոչինչ չունեին, համաձայնվում են։ Գործողությունները հետևում են մեկը մյուսին։ Բռնությունը, որով պետք է հայթայթել անհրաժեշտ մասունքները, հակասում էին Ջեյմսի համոզմունքներին և նա հեռանում է։

Անցնում է 6 տարի։ Իքս-թիմի անդամները խորհրդավոր կերպով սկսում են մահանալ։ Սթրայքերը օգնությամբ դիմում է Ջեյմսին, սակայն վերջինս այլևս չէր ուզում ոչ ոքու սպանել։ Մի քանի օր հետո մահանում է Ջեյմսի սիրուհին՝ Կայլան: Ջեյմսը գտնում է Վիկտորին, նրա հետ մարտի է բռնվում, սակայն պարտվում է։ Սթրայքերը Ջեյմսին զենք է առաջարկում, որը կօգնի վրեժ լուծել սիրեցյալի մահվան համար։ Սակայն, իրականում Սթրայքերն այլ նպատակներ ունի. նա ցանկանում է ստեղծել «Իքս զենք»-ը (հռոմեական X թվից)։ Երկնաքարի մասունքներից ստացված ալմաստ անվանմամբ համաձուլվածքը, որը փնտրում էին Սթրայքերի թիմի անդամները, ներմուծվեց Ջեյմսի կմախքի մեջ՝ նրան դարձնելով անխոցելի։ Լսելով, որ ցանկանում են իր հիշողությունը ջնջել, Ջեյմսը փախչում է լաբորատորիայից։ Սթրայքերը հրամայում է սպանել նրան։

Լոգանը թաքնվում է տարեց ֆերմերների ընտանիքում, ովքեր նրան մոտոցիկլետ են տալիս։ Ջեյմսի կողմից ուղարկված գործակալ Զերոն դիպուկահար հրացանով սպանում է ֆերմերներին։ Հետապդնումից հետո Զերոն զոհվում է պայթած ուղղաթիռում։

Կուղխը, ում արդեն գիտեն որպես Լոգան, սկսում է փնտրել Վիկտորին։ Ֆրեդ Դյուքսից նա իմանում է, որ իր եղբայրն ու Սթրայքերն աշխատում են միասին և մուտանտներին տեղափոխում են «Կղզի» անվամբ ինչ որ մի տեղ՝ փորձարկումներ կատարելու համար։ Լոգանը հնարավորություններ է փնտրում այնտեղ հայտնվելու համար։ Նա գիտի, որ մուտանտներից մեկը՝ Ռեմի Լեբոն՝ Գամբիտ մականվամբ, կարողացել է փախչել այդտեղից։ Կուղխը, ուժ գործադրելով, Գամբիտին ստիպում է իրեն այդ կղզի տանել։

Կղզի ընկնելով՝ Լոգանն իմանում է, որ իր սիրուհին ևս մուտանտ է, ում յուրօրինակ տաղանդը հպվելով ներշնչելն է (հիպնոս)։ Պարզվում է, որ նա չի մահացել. նրա մահն ընդամենը եղել է բեմականացում նրա համար, որ Լոգանը համաձայնվի ալմաստի ներարկմանը։ Լոգանը և Վիկտորը կրկին մարտի են բռնվում, սակայն այս անգամ Լոգանն ուժեղ էր։ Կայլի խնդրանքով Լոգանն ազատում է նրա քրոջը, ինչպես նաև բոլոր բանտարկված մուտանտներին։ Նրանք բոլորով գնում են դեպի ելքը։ Նրանց ճանապարհին կանգնում է փոփոխված Ուեյդ Ուիլսոնը, գնդապետ Սթրայքերի երեխան, ով իր մեջ յուրացրել էր 11 մուտանտների ուժերը և անվանվում էր «Զենք-11»: Լոգանն ընդունում է մարտահրավերը, որն արդեն շարունակվում է աղաջրի թանձրանոցի գագաթին։ Կուղխին օգնության է գալիս իր եղբայրը՝ Վիկտորը։ Նրանք միասին հաղթում են Դեդփուլին, սակայն նրանց միջև թշնամանքը չի ավարտվում։

Գնդապետ Սթրայքերը փորձում է ջնջել Կուղխի հիշողությունը ալմաստե փամփուշտի միջոցով՝ կրակելով նրա գլխին։ Լոգանը կորցնում է գիտակցությունը։ Հետո Սթրայքերը մոտենում է վիրավոր ընկած Կայլային, նշան է բռնում, սակայն աղջիկը հասցնում է բռնել նրանից և օգտագործում է իր ունակությունները։ Որոշելով Սթրայքերին բաց չթողնել մինչև մահը, Կայլան գնդապետին ուղարկում է այնտեղ, որտեղ նայում են աչքերը. «Գնա, մինչև չմաքրես ոտքերդ ու արյունդ»:

Ազատված մուտանտները շարժվում են դեպի համալիրի ելքը։ Հետևելով Սքոթ Սամերսոմին՝ նրանք գտնում են ելքը, որտեղ նրանց դիմավորում է պրոֆեսոր Չարլզ Քսավյերը՝ տաղանդավոր դեռահասների համար դպրոց հիմնողը։

Լոգանն ուշքի է գալիս և պարզում, որ ոչինչ չի հիշում։ Շուտով նա հեռանում է Կղզուց։

Եզրափակիչ տեսարանում ուժասպառ Սթրայքերը գնում է ճանապարհով։ Հետևից մոտենում է մի մեքենա, նրան կանգնեցնում են, որպեսզի հարցնեն գեներալ Մանսոնի մահվան պատճառը։ Տիտրերին հաջորդող տեսարանում Լոգանը նստած է ճապոնական բարում և խմում է։ Աղջիկ-բարմենը նրան ճապոներեն հարցնում է, թե ինչի մասին է նա ուզում խմելով մոռանալ։ Լոգանը նրան անգլերեն պատասխանում է, որ խմում է ոչ թե նրա համար, որ մոռանա, այլ նրա համար, որ հիշի։ Տիտրերից հետո մեկ այլ տեսարանում էլեկտրակայանի քանդված մասերի միջից ուշքի է գալիս անդամատված Դեդփուլը։

ԴերերումԽմբագրել

ՍիկվելԽմբագրել

2013 թվականին տեղի ունեցավ Կուղխի մասին պատմող երկրորդ ֆիլմի շնորհանդեսը։ Այնտեղ իրադարձությունները զարգանում են Իքս Մարդկանց մասին պատմող բնօրինակ եռագրության 3-րդ մասից հետո։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «X-Men Origins: Wolverine (2009)»։ Box Office Mojo։ Վերցված է 24-3-2014 
  2. Galloway, Steven (2007-07-10)։ «Studios Are Hunting the Next Big Property»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2010-01-16 
  3. Harvey, Shannon (2008-10-18)։ «Howling success»։ The Sunday Times։ Վերցված է 2010-07-26 
  4. Emily Dunn, Josephine Tovey (2008-04-21)։ «A little offstage bonding»։ The Sydney Morning Herald։ Վերցված է 2008-04-24 
  5. Роб Уорли (2008-03-18)։ «'Wolverine' to duke it out...in the World Series of Poker?»։ Comics2Film։ Վերցված է 2008-03-18 
  6. «Producer talks X-MEN ORIGINS: WOLVERINE - Storm not in the movie»։ Widescreenvision.de։ 2009-02-10։ Վերցված է 2009-02-10 

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել