Լեգո ֆիլմ (անգլ.՝ The Lego Movie), ավստրալա֊ամերիկյան լիամետրաժ համակարգչային անիմացիոն ֆիլմ, նկարահանված Ֆիլ Լորդ և Քրիս Միլլեր ռեժիսորների կողմից՝ իրենց իսկ սեփական սցենարով։ Մուլտֆիլմի գործողությունները տեղի են ունենում Lego աշխարհում։ Ըստ սյուժեի, շարքային շինարար Էմմետ Բլոկովսկը, որին սխալմամբ ընդունել էին որպես ընտրյալ, պետք է փրկեր լեգո տիեզերքը բիզնեսի չար լորդից։ Գլխավոր հերոսներին հնչյունավորեց Քրիս Փրեթթը, Ուիլլ Ֆարրելլը, Էլիզաբետ Բենքսը, Ուիլլ Արնեթթը և Նիկ Օֆֆերմանը։ Համաշխարհային պրեմիաերան տեղի է ունեցել 2015 թվականի փետրվարի 7֊ին, իսկ Ռուսաստանում՝ 2015 թվականի փետրվարի 27֊ին։ Ֆիլմը բարձր գնահատական ստացավ կրիտիկների կողմից[12][13] և բարձր արդյունքներ ցույց տվեց համաշխարհային վարձույթում՝ 60 միլիոն բյուջեյում 468 միլիոն դոլարից ավելի[14]։ Ֆիլմը արժանացել է BAFTA մրցանակի որպես լավագույն անիմացիոն ֆիլմ[15]։

Picto infobox cinema.png
Լեգո ֆիլմ
անգլ.՝ The Lego Movie
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Australia.svg Ավստրալիա
Flag of Denmark.svg Դանիա
Ժանրկինոկատակերգություն[1][2][3], քրոսովեր, մանկական ֆիլմ, հակաուտոպիական ֆիլմ, մարտաֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
ՀիմքLego
Թվականփետրվարի 6, 2014[4][5], փետրվարի 7, 2014[2][6], ապրիլի 3, 2014 և ապրիլի 10, 2014[7][8]
Լեզուանգլերեն
ՌեժիսորChris Miller?[9] և Phil Lord?[9]
ՊրոդյուսերԴան Լին և Ռոյ Լի
Սցենարի հեղինակPhil Lord?[10] և Chris Miller?[10]
ԵրաժշտությունՄարկ Մազերսբո
ՄոնտաժChris McKay?
Նկարահանման վայրՍիդնեյ
ԿինոընկերությունVillage Roadshow Pictures, Animal Logic, Lego Group, Vertigo Entertainment, RatPac-Dune Entertainment և Warner Bros. Animation
Տևողություն100 ± 1 րոպե
Բյուջե60 000 000 $
Շահույթ469 200 000 $[11]
ՀաջորդThe Lego Movie 2: The Second Part?
Պաշտոնական կայքէջ
The Lego Movie Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

ՆախաբանԽմբագրել

Վիտրուվիուս անունով հին կախարդը փորձում է պաշտպաանել Ադսկլ անունով վտանգավոր և հզոր մասունքը չար Լորդ Բիզնեսից։ Կարճ պայքարից հետո Վիտրուվիուսը պարտվում և կուրանում է։ Նա զգուշացնում է Բիզնեսին մարգարեության մասին, որտեղ ասվում է Ընտրյալի մասին, որ կհաղթի չարը։ Վիտրուվիուսը կարդում է մարգարեությունը։ Լորդ Բիզնեսը չի հավատում և Վիտրուվիուսին նետում է անդունդը։

Մեր ժամանակներԽմբագրել

Ութ ու կես տարի անց, Էմմետը՝ շարքային շինարարը, աշխատանքից հետո հանդիպում է մի աղջկա՝ Դիկարա անունով, ով ինչ֊որ բան էր փնտրում շինհրապարակում։ Նրան հետևելով, Էմմետը ընկնում է փոսի մեջ և այնտեղ գտնում Բլոկ Դիմադրությանը։ Նրան դիպչելուց հետո, Էմմետը տարբեր տեսիլքներ է տեսնում և քնում։

Էմմետը ամենահասարակ LEGO կերպարներից է, որը մյուներից երևի թե միայն տարբերվում է իր անփոփոխ լավատեսություն և ամեն ինչով հիանալու ունակությամբ։ Էմմետը աշխատում է շինհրապարակում և ամենից շատ երազում է ձեռք բերել շատ և լավ ընկերներ, բայց այդ երազանքին հասնելու ճանապարհները շատ փշոտ և դժվար են։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ նա հանդիպում է Դիկարկային և կախարդ Վիտրուվիուսին՝ 2 խաղալիք, որոնք նրան տեղեկացնում են նրան հանձնարարված հերոսական հանձնարարության մասին։ Պարզվում է, որ LEGO քաղաքին մեծ վտանգ է սպառնում։ Լորդ Բիզնեսը նպատակաուղղված էր տիեզերքում վերացնել բոլոր արվեստները և նրան դրա համար անհրաժեշտ էր Ընտրյալի օգնությունը, որն էլ դառնում է հենց Էմմետը։ Էմմետը անցնում է տարբեր բարդ և դժվար փորձությունների միջով, որից արդյունքում նա դառնում է իրական Ընտրյալ։

ԾանոթագրություններԽմբագրել