Ստրասբուրգի ժամանակակից արվեստի թանգարան

Ստրասբուրգի ժամանակակից արվեստի թանգարան (ֆր.՝ Musée d'Art moderne et contemporain de Strasbourg, կրճատ՝ MAMCS), ժամանակակից արվեստին նվիրված թանգարան Ֆրանսիայում՝ Ստրասբուրգում։

Ստրասբուրգի ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ֆրանսիա[1]
ՏեղագրությունՍտրասբուրգ[1]
Կազմված էMAMCS collection?
Մասն էmusées de la ville de Strasbourg?
Հիմնադրվել է1973
Այցելուներ159 411 մարդ (2019)[2]
Հավաքածուի չափս18 274 առարկա
Կայքmusees.strasbourg.eu/musee-d-art-moderne-et-contemporain(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Հիմնադրվել է 1973 թվականին, հանդիսավոր բացվել է իր սեփական շենքում 1998 թվականին[3]։

Պատմություն

խմբագրել

Թանգարանը կառուցվել է նախկին քաղաքային սպանդանոցի տեղում՝ Իլ գետի ձախ ափին։ Ճարտարապետը Անդրիեն Ֆայնսիլբերն է։ Թանգարանի շինությունը հանդիսավոր բացվել է 1998 թվականի դեկտեմբերին Եկատերինա Թրաութմանի՝ Լիոնել Ժոսպենի ղեկավարման օրոք Ֆրանսիայի մշակույթի նախարարի և Ստրասբուրգի նախկին քաղաքապետի (Ֆրանսիայի առաջին կին քաղաքապետը) կողմից։ 2008 թվականի մարտից թանգարանի կուրատորն է Էսթել Պետրժիկը, որն աշխատել է Պիկասոյի թանգարանում, Ռոդենի թանգարանում և Ռոդեզի Սուլաժի թանգարանի հիմնադիրներից է։

Ամեն տարի թանգարանն անցկացնում է ժամանակակից նկարիչների ժամանակակից արվեստին նվիրված տաս սեփական ցուցահանդես։ Ստրասբուրգի թանգարանային գրադարանը, որը հիմնադրվել է 1877 թվականին, ունի 140 000 հատոր և ֆրանսիական ժառանգության եզակի հիմնադրամ է։ Թանգարանին հարակից բակերից մեկը, որը կոչվում է Place Jean-Arp, նրա ստեղծումից հետո նույնպես դարձել է Ստրասբուրգի կարևոր մշակութային կենտրոն․ այստեղ ցանկացողները կարող են սահել սքեյթբորդով կամ անվաչմուշկով։ Թանգարանն ունի գրախանութ, տարաբնույթ միջոցառումների (կոնֆերանսներ, համերգ, ֆիլմի ցուցադրություն) անցկացման բազմաթիրախային դահլիճ, թանգարանի տանիքի ընդարձակ հարթակում գտնվում է սեփական սրճարանը։ Հենց այստեղ՝ տանիքին, տեղադրված է իտալացի նկարիչ և քանդակագործ Դոմենիկո Պալադինոյի՝ չորս մետրանոց ձիու քանդակը[4]՝Hortus conclusus։

Հավաքածու

խմբագրել

Ստրասբուրգի ժամանակակից արվեստի թանգարանը իր հավաքածուն համալրում է հաստատությունների և անհատների նվիրատվություններով։ Այն միակ խոշոր թանգարանն է Ֆրանսիայում, որն ունի 1870 թվականից մինչև օրս ընկած ժամանակահատվածն ընդգրկող ցուցանմուշներ։

 
Հիսուսը լքում է պրետորիան

2018 թվականի մայիսի 9-ի դրությամբ թանգարանի հավաքածուները հաշվառում էի ավելի քան 17 հազար ստեղծագործություն, որոնց թվում կան 1785 գծանկար, 4820 նկար, 828 քանդակ, 4150 փորագրանկար և 3580 լուսանկար։ Ավելի հայտնի նկարիչներից, որոնց աշխատանքները ներկայացված են թանգարանում պետք է հիշատակել Գյուստավ Դորեին (այդ թվում նրա հայտնի «Հիսուսը լքում է պրետորիան»[5]), Ժան Արպին, Վիկտոր Բրաուներին, Սոֆի Թոյբեր-Արփին, Վասիլի Կանդինսկի, Թեո վան Դուսբուրգին, Մաքս Կլինգերին, Կետե Կոլվիցին, Մաքս Էռնստին, Ֆրանտիշեկ Կուպկային, էականորեն ներկայացված է նաև նվազ հայտնի նկարիչների ստեղծագործությունները՝ Լու Ալբերտ Լազարի, Մարսել Կանի, Ժան-Դեզիրե Ռինգելի և այլոց։

Կարևոր և հետաքրքիր է էլզասցի նկարիչների հավաքածուն, որը ներկայացնում է այնպիսի ժանրեր, ինչպիսիք են մեդեռնը, էքսպրեսիոնիզմը և նոր ռեալիզմը (Ժան-Դոզիրե Ռանգել, Շառլ Շպինդլեր, Ռեն Բի, Անրի Բիկ, Կամիլ Կլաուս)։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրասբուրգի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։