Սոֆի Թոյբեր-Արփ
Սոֆի Հենրիեթթ Գերթրուդ Թոյբեր-ԱրփԱրփ (գերմ.՝ Sophie Henriette Gertrude Taeuber-Arp, հունվարի 19, 1889[1][2][3][…], Դավոս, Գրաուբյուդեն, Շվեյցարիա - հունվարի 13, 1943[1][2][3][…], Ցյուրիխ), շվեյցարացի արվեստագետ, գեղանկարիչ, քանդակագործ, տեքստիլ դիզայներ, կահույքի և ինտերիերի դիզայներ, ճարտարապետ և պարուհի։ Նա համարվում է 20-րդ դարի կոնկրետ արվեստի և երկրաչափական աբստրակցիայի կարևորագույն արվեստագետներից մեկը։
Սոֆի Թոյբեր-Արփ գերմ.՝ Sophie Taeuber-Arp | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 19, 1889[1][2][3][…] |
Ծննդավայր | Դավոս, Գրաուբյուդեն, Շվեյցարիա |
Վախճանվել է | հունվարի 13, 1943[1][2][3][…] (53 տարեկան) |
Մահվան վայր | Ցյուրիխ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի, քանդակագործ, ճարտարապետ, պարուհի, ուսուցչուհի, նկարազարդող և տեքստիլ նկարչուհի |
Ոճ | դադաիզմ[6] |
Թեմաներ | գեղանկարչություն և տեքստիլ արվեստ[6] |
Ուսուցիչ | Maria Brinckmann? |
Անդամակցություն | Allianz |
Ամուսին | Ժան Արպ |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Սոֆի Թոյբեր-Արփը ծնվել է Դավոսում (Շվեյցարիա) և դեղագործ Էմիլ Թոյբերի և Սոֆի Թոյբեր Քրյուսի հինգերորդ զավակն է։ Մինչև հոր տուբերկուլոզից մահանալը՝ նրա ծնողները աշխատել են Դավոսի դեղատանը։ Հոր մահանալու ժամանակ Սոֆին երկու տարեկան էր, որից հետո ընտանիքը տեղափոխվել է Տրոգեն, որտեղ նրա մայրը դարձավ թոշակառու։ Սանկտ Գալլի Կիրառական արվեստների դպրոցում 1906-1910 թվականներին սովորել է տեքստիլ դիզայներություն (Gewerbeschule, Կիրառական արվեստի դպրոց)[7]։ Այնուհետև 1911 և 1913 թվականին սովորել է Մյունխենի Վիլհելմ ֆոն Ֆեբսչիցի դպրոցում։ 1911-13 թվականների միջակայքում նա մի տարի սովորել է Համբուրգի Նոր արվեստների դպրոցում (Kunstgewerbeschule)։ 1915 թվականին միացավ Schweizerischer Werkbund-ին[8]։ Նույն թվականին ընդունվել է Ցյուրիխի Լաբան
պարի դպրոց, իսկ ամռանը միացել է Ասկոնայի Մոնտե Վերիտա արվեստի կենտրոնին։ 1917 թվականին նա պարել է Սյուզան Պերրոտտետի, Մարի Վիգմանի և ուրիշ հայտնի պարողների հետ Լեբանի կողմից կազմակերպված Ասկոնայի Sun Festival-ի ժամանակ[9]։
ԴադաիզմԽմբագրել
1915 թվականին Տանների պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ, նա հանդիպել է դադաիզմի արվեստագետ Ժան «Հանս» Արփի հետ, ով տեղափոխվել էր Ցյուրիխ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակ չզորակոչվելու համար[8]։ Նրանք միասին բազմաթիվ նախագծերով են համագործակցել (մինչև 1943 թվականին Սոֆիի մահանալը)։ Նրանք ամուսնացել են 1922 թվականին, որից հետո Սոֆին փոխել է իր ազգանունը՝ դառնալով Թոյբեր-Արփ[10]։
Թոյբեր-Արփը 1916-1929 թվականներին Kunstgewerbeschule Zürich-ում (այժմ Ցյուրիխի արվեստի համալսարան) ուսուցանել է մանածագործություն և այլ տեքստիլ արվեստներ։ Նրա տեքստիլ և գրաֆիկ գործերը, որոնք ստեղծվել են 1916 թվականից մինչև 1920-ական թվականները, կոնստրուկտիվիզմի ամենավաղ նմուշներն են։ Դրանց են պատկանում Պիետ Մոնդրյանը և Կասմիր Մալևիչը։ Այս բարդ երկրաչափական աբստրակցիաներն արտացոլում է գույնի և ձևի միջև փոխազդեցության նուրբ պատկերացումը[7]։
Այս ժամանակաշրջանում նա Ցյուրխում դադաիզմի շարժման մասնակից էր, որի կենտրոնը Cabaret Voltaire-ն է[7]։ Նա մասնակցել է Դադա-ոգեշնչված երկայացումներին որպես պարուհի, պարուսույց և տիկնիկավար, նա նախագծել տիկնիկներ, բեմական հագուստ և հավաքածուներ ինչպես Cabaret Voltaire-ի, այնպես էլ այլ շվեյցարական և ֆրանսիական թատրոնների համար։ 1918 թվականին նա Ցյուրիխի Դադա Մանիֆեստոյում համաերգիչն էր[11]։
Նա նաև մի շարք քանդակներ է արել, որոնից են «Դադա գլուխները»՝ պատրաստված գունավոր փայտից[12]։
Թոյբեր-Արփը մտերիմ ընկերն էր նաև իր հասակակից ֆրանս-ռումինական ավանգարդ ոճի բանաստեղծ, էսսեսիստ և արվեստագետ Տրիստան Ցարան, ով Դադա շարժման կենտրոնական անդամներից մեկն էր։ 1920 թվականին Ցարան միջնորդել է չորս տասյնակ դադասիտ արվեստագետների, որոնցից էին Թոյբեր-Արփը, Ժան Արփը, Ժան Կոկտեն, Մարսել Դուշամպը և Հաննա Հյոխը։ Ցարան պլանավորում էր օգտագործել ներդրված տեքստը և պատկերները, որպեսզի ստեղծի «Dadaglobe» դադա աշխատությունը։ Պլանավորված էր ամբողջ աշխարհով 10,000 օրինակ տպագրել, սակայն նախագիծը չեղյալ հայտարարվեց, երբ 1921 թվականին գլխավոր հովանավոր Ֆրանսիս Պիկաբիան հեռացավ Ցարայից[13]։
ԺառանգությունԽմբագրել
Սոֆի Թոյբեր-Արփը միակ կինն էր, ով հայտնվել է շվեյցարական դրամի վրա․ նրա դիմանկարը 1995 թվականից 50-ֆրանկանոցի վրա է պատկերված[10]։
Թանգարանը, որը նվիրված էր[14] Սոֆի Թոյբեր-Արփին և Ժան Արփիին, բացվել է 2007 թվականին Գերմանիայի Ռոլանդեց երկաթուղային կայարանի մի հատվածում, որը մշակել է Ռիչարդ Մեյերը[10]։ «Սոֆի Թոյբեր-Արփի մաքրվող գծեր» (2015) վիդեոաշխատությունը նկարահանվել է շվեյցարիացի մեդիայի արվեստագետ Միրիամ Թիեսի կողմից[15][16]։
ՖրանսիաԽմբագրել
1926 թվականից Սոֆի Թոյբեր-Արփը և Ժան Արփը տեղափոխվել են Ստրասբուրգ, որտեղ երկուսն էլ ստացան ֆրանսիական քաղաքացիություն։ Ապա նրանք խմբավորեցին իրենց ժամանակը Ստրասբուրգում և Փարիզում։ Այստեղ Թոյբեր-Արփը ստացավ բազմաթիվ ինտերիեր-ձևավորման առաջարկներ։ 1927 թվականին նա Բլանչե Գաչեթի հետ միասին համահեղինակեց Welly Lowell գիրքը[10]։
Ուշ 1920-ականներին նա հիմնականում ապրել է Փարիզում և շարունակել է կատարելագործվել դիզայնի ոլորտում։ Զույգը Ֆրանսիայի քաղաքացի են դարձել 1926 թվականին[8] և 1928 թվականին նրանք տեղափոխվեցին Փարիզից դուրս՝ Մեուդոն-Վալ Ֆլեուրի, որտեղ նա դիզայնավորեց իրենց տունը և տան կահավորանքը[17]։ Նա 1923-30 թվականներին Փարիզում Salon des Surindépendents-ի ցուցադրողն էր։
1930-ական թվականներին նա Cercle et Carré խմբի անդամ էր, որը հիմնադրվել էր Մայքլ Սեուֆորի և Ժոաքուին տորրես Գարսիաայի կողմից[8]։ Ավելի ուշ նա Փարիզում հիմնադրեց կոնստրուկտիվիզմ արվեստի ուղղությունը։ Նրա ընկերներն էին արվեստագետ Սոնիա Դելաունայը, Ռոբերտ Դելաունայը, Վասիլի Լանդիսնկին, Ջոան Միրոն և Մայքլ Դաչամփը[10]։ Նա 1937-1943 թվականներին եղել է Շվեյցարացի նկարիչների միության՝ Allianz-ի անդամ[8]։ 1940 թվականին Թոյբեր-Արփը և Արփը նացիստական օկուպացիաներին ընդառաջ լքեց Փարիզը՝ տեղափոխվելով Գրասսե, որտեղ Սոնիա Դելաուայի, Ալբերտո Մեգնելլիի և ուրիշ արվեստագետների հետ համատեղ հիմնադրեց արվեստանոց։ 1942 թվականի վերջին նրանք ստիպված վերադարձան Շվեյցարիա։ 1943 թվականի սկզբին Սոֆի Թոյբեր-Արփը մահացավ շմոլ գազի թունավորումից՝ տան անսարք վառարանի պատճառով[10]։
2014 թվականին Ֆրանսիայի Ժորժ Պոմպիդուի կենտրոնում կայացած «Danser sa vie» պարային և արվեստի ցուցահանդեսում լուսանկարիչը ցուցադրել է Թոյբեր-Արփի պարերը[18]։
ՄատենագիտությունԽմբագրել
- Sophie Taeuber-Arp 1889–1943. Catalogue of the exhibition in the Arp-Museum Bahnhof Rolandseck, at the Kunsthalle Tübingen (1993), at the Städtischen Galerie im Lenbachhaus München (1994). publisher: Siegfried Gohr, Verlag Gerd Hatje, Stuttgart, 1993. 3-7757-0419-1
- Gabriele Mahn: "Sophie Taeuber-Arp", pp. 160–168, in: Karo Dame, book on the exhibition Karo Dame. Konstruktive, Konkrete und Radikale Kunst von Frauen von 1914 bis heute, Aargauer Kunsthaus Aarau, publisher: Beat Wismer, Verlag Lars Müller, Baden, 1995. 3-906700-95-X
- Christoph Vögele. Variations. Sophie Taeuber-Arp. Arbeiten auf Papier. Book on the exhibition at the Kunstmuseum Solothurn. Heidelberg: Kehrer Verlag, 2002. 3-933257-90-5
- Sophie Taeuber-Arp – Gestalterin, Architektin, Tänzerin. Catalogue of the exhibition at the Museum Bellerive, Zürich. publisher: Hochschule für Gestaltung und Kunst Zürich. Zürich: Verlag Scheidegger & Spiess, 2007. 978-3-85881-196-7
- Bewegung und Gleichgewicht. Sophie Taeuber-Arp 1889–1943. Book on the exhibition at the Kirchner Museum Davos and at the Arp Museum Bahnhof Rolandseck. editor: Karin Schick, Oliver Kornhoff, Astrid von Asten. Bielefeld: Kerber Verlag, 2010. 978-3-86678-320-1
- Susanne Meyer-Büser: "Zwei Netzwerkerinnen der Avantgarde in Paris um 1930. Auf den Spuren von Florence Henri und Sophie Taeuber-Arp", in: Die andere Seite des Mondes. Künstlerinnen der Avantgarde. Book on the exhibition at the Kunstsammlung Nordrhein-Westfalen, Düsseldorf (ed.), and at the Louisiana Museum of Modern Art, Humlebaek, Dänemark. Köln: DuMont Buchverlag, 2011. 978-3-8321-9391-1
- Roswitha Mair: Handwerk und Avantgarde. Das Leben der Künstlerin Sophie Taeuber-Arp. Berlin: Parthas Verlag, 2013. 978-3-86964-047-1
- Sophie Taeuber-Arp – Heute ist Morgen. Comprehensive publication on the exhibition at the Aargauer Kunsthaus, Aarau, and at the Kunsthalle Bielefeld. Editor: Thomas Schmutz und Aargauer Kunsthaus, Friedrich Meschede und Kunsthalle Bielefeld. Zurich: Verlag Scheidegger & Spiess, 2014. 978-3-85881-432-6
- West, Shearer (1996)։ The Bullfinch Guide to Art։ UK: Bloomsbury Publishing Plc։ ISBN 0-8212-2137-X
- Schmidt, Georg, ed. (1948). Sophie Taeuber-Arp, Holbein Verlag.
- Vgele, Christoph, and Walburga Krupp (2003). Sophie Taeuber-Arp: Works on Paper, Kehrer Verlag.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sophie Taeuber-Arp (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Sophie Taeuber-Arp — 2008.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ SIKART — 2006.
- ↑ 6,0 6,1 Artnet — 1998.
- ↑ 7,0 7,1 7,2 Schelbert Leo (մայիսի 21, 2014)։ Historical Dictionary of Switzerland։ Rowman & Littlefield Publishers։ էջ 369։ ISBN 978-1-4422-3352-2
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Gaze Delia (2013)։ Concise Dictionary of Women Artists։ Routledge։ էջեր 651–3։ ISBN 978-1-136-59901-9
- ↑ Arp Jean, Hancock Jane, Poley Stefanie (1987)։ Arp, 1886–1966։ Hatje։ էջ 286
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Roswitha Mair (2013)։ Handwerk und Avantgarde. Das Leben der Künstlerin Sophie Taeuber-Arp (German)։ Parthas Verlag Berlin։ ISBN 978-3-86964-047-1
- ↑ Pappas Theoni (1999)։ Mathematical footprints: discovering mathematical impressions all around us։ Wide World Publishing/Tetra։ էջ 127
- ↑ Blistène Bernard, Dennison Lisa (1998)։ Rendezvous: Masterpieces from the Centre Georges Pompidou and the Guggenheim Museums։ Guggenheim Museum Publications։ էջ 695։ ISBN 978-0-8109-6916-2
- ↑ Farago Jason (հունիսի 16, 2016)։ «A Plan to Spread Dada Worldwide, Revisited at MoMA»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Վերցված է 2017-03-11
- ↑ arp museum։ «Hans Arp and Sophie Taeuber-Arp»։ Վերցված է հոկտեմբերի 27, 2016
- ↑ Schaumbad - Freies Atelierhaus Graz։ «100 Years of World Transition»։ Վերցված է հոկտեմբերի 27, 2016
- ↑ Myriam Thyes։ «Sophie Taeuber-Arp's Vanishing Lines»։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-19-ին։ Վերցված է հոկտեմբերի 27, 2016
- ↑ Saskia de Rothschild (14 February 2013), Glimpses of Jean Arp’s World New York Times.
- ↑ «Dada Dance: Sophie Taeuber’s Visceral Abstraction – Art Journal Open»։ Art Journal Open (en-US)։ հուլիսի 3, 2014։ Վերցված է 2017-03-11