Մաքս Քլինգեր

(Վերահղված է Մաքս Կլինգերից)

Մաքս Քլինգեր (գերմ.՝ Max Klinger, փետրվարի 18, 1857(1857-02-18)[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[4] - հուլիսի 5, 1920(1920-07-05)[1][5][6], Գրոսենա, Նաումբուրգ, Գերմանիա[4]), գերմանացի նկարիչ, քանդակագործ, փորագրանկարիչ, գրող։ Սիմվոլիզմի ներկայացուցիչ։

Մաքս Քլինգեր
գերմ.՝ Max Klinger
Max Klinger by Nicola Perscheid c1900.jpg
Ծնվել էփետրվարի 18, 1857(1857-02-18)[1][2][3][…]
ԾննդավայրԼայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն[4]
Վախճանվել էհուլիսի 5, 1920(1920-07-05)[1][5][6] (63 տարեկան)
Մահվան վայրԳրոսենա, Նաումբուրգ, Գերմանիա[4]
ՔաղաքացիությունFlag of Germany (3-2 aspect ratio).svg Գերմանիա[7][8]
ԿրթությունQ60322780?, Academy of Fine Arts Karlsruhe? (1875) և Պրուսիայի արվեստի ակադեմիա (1876)
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, համալսարանի պրոֆեսոր, գրող, նկարիչ-փորագրող և Volunteer serving one year
Ուշագրավ աշխատանքներParaphrase on the Finding of a Glove?
ՈւսուցիչKarl Gussow?, Ludwig des Coudres? և Emile Wauters?
ՊարգևներԱրվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան և Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան
ԱնդամակցությունԲեռլինի սեցեսիոն[9], Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա և Վիեննական սեցեսիոն
Համատեղ ապրողԷլզա Ասենիեֆ
Max Klinger Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մաքս Քլինգերը մասնագիտական կրթություն ստացել է Կարլսռուեում: Դեռ ուսանողական տարիներից նրա համար առանձնահատուկ գրավչություն են ունեցել Ադոլֆ ֆոն Մենցելի և Ֆրանսիսկո Գոյայի փորագրանկարները: Նա իր ուժերը փորձել է փորագրանկարչության բնագավառում և կարճ ժամանակամիջոցում դարձել ինքնատիպ փորագրանկարիչ: 1880-ական թվականների սկզբներից անցել է քանդակագործական աշխատանքներ ստեղծելուն[10]: 1883–1893 թվականներին ապրել է Հռոմում, խորությամբ ուսումնասիրել անտիկ շրջանի ու Վերածննդի ժամանակների կերպարվեստը՝ կրելով որոշակի ազդեցություն[10]:

 
Էլզա Ասենիյեֆ, 1900.

Քլինգերի ամենահամբավված ստեղծագործությունը «Փոխակերպություններ կանացի մի ձեռնոց գտնելու կապակցությամբ» ընդհանուր խորագիրը կրող, տասը փորագրանկարներից բաղկացած նկարաշարն է (1881 թ.), որտեղ արվեստագետն արտացոլել է սահադաշտում կանացի մի ձեռնոց գտնելու առթած երազներն ու խոհերը, սիրո ու երազային կնոջ մասին ռոմանտիկ պատկերացումները և դրանց միջոցով արտահայտել է իր «ես»-ը:

Նկարիչը շատ է ճամփորդել, տևական ժամանակահատվածներով եղել է Եվրոպայի արվեստի կենտրոններում: 1893 թվականին վերադարձել է հայրենի Լայպցիգ ու անցել համեմատաբար նստակյաց կյանքի: 1897-ից գլխավորապես կենտրոնացել է քանդակագործական աշխատանքներ ստեղծելու վրա:

Ինչպես նշել են Ջորջո դե Կիրիկոն և անվանի այլ արվեստագետներ, Քլինգերի արվեստը չափազանց կարևոր օղակ է 19-րդ դարի սիմվոլիզմից (խորհրդապաշտությունից) 20-րդ դարի մետաֆիզիկական արվեստին ու սյուրռեալիզմին անցնելու շարժման մեջ:

22369-րդ համարանիշը կրող աստղակերպը (աստերոիդը) ի պատիվ նրա՝ անվանվել է «Քլինգեր»[11]:

ՍտեղծագործություններԽմբագրել

Քլինգերի «Կյանք» (1881-1884 թթ.), «Դրամաներ» (1883 թ.), «Սեր» (1887 թ.), «Մահվան մասին» (1889, 1898-1910 թթ.) օֆորտաշարերում վառ իրական կերպարները, սոցիալական սուր խնդիրների արծարծումը, զուգորդված են ֆանտաստիկային ու ողբերգական հոռետեսությանը։ Նրա գեղանկարչության մեջ ավելի պարզորոշ են «մոդեռն» ոճի, միստիկական սիմվոլիկայի և նատուրալիզմի գծերը («Քրիստոսը Օլիմպոսում», 1897 թ., XIX և XX դդ. պատկերասրահ, Վիեննա)։ Քլինգերը ձգտել է բազմագույն քանդակագործության վերաստեղծմանը («Բեթհովեն», մարմար, գիպս, բրոնզ, 1886-1902 թթ., կերպարվեստի թանգարան, Լայպցիգ

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Gibson, Michael. "Symbolism". Köln: Benedikit Taschen Verlag. 1995. 3-8228-9324-2.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118563335 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Max Klinger
  6. 6,0 6,1 6,2 Max Klinger — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  7. http://kulturnav.org/f3a10e01-4566-40d4-a936-7fe0d860aed4 — 2016.
  8. https://www.moma.org/artists/3149
  9. https://sammlung.staedelmuseum.de/de/person/berliner-secession
  10. 10,0 10,1 Birmingham Museum of Art (2010)։ Birmingham Museum of Art: Guide to the Collection։ London, UK: GILES։ էջ 226։ ISBN 978-1-904832-77-5։ Արխիվացված է օրիգինալից September 10, 2011-ին։ Վերցված է June 16, 2011 
  11. «JPL Small-Body Database Browser» 

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մաքս Քլինգեր հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 482