Ռոդենի թանգարան (Փարիզ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոդենի թանգարան (այլ կիրառումներ)
Ռոդենի թանգարան (ֆր.՝ Musée Rodin), արվեստի թանգարան Փարիզում, որտեղ պահվում է ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի աշխատանքների ամենամեծ հավաքածուն։ Թանգարանը բացվել է 1919 թվականին։ Գտնվում է Փարիզի 7-րդ շրջանում՝ Բիրոնի պալատում, որը կառուցվել է 1727-1732 թվականներին ճարտարապետ Ժակ-Անժ Գաբրիելի նախագծով։
Ռոդենի թանգարան ֆր.՝ Le Musée Rodin | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և ազգային թանգարան |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | 79 Rue de Varenne, 75007, Փարիզ, Ֆրանսիա |
Վայր | Hôtel Biron? |
Հասցե | rue de Varenne? (77)[1] |
Հիմնադրվել է | 1916[2] |
Այցելուներ | 550 639 մարդ (2019)[3] |
Տնօրեն | Catherine Chevillot?[4] |
Կայք | Ռոդենի թանգարան |
![]() | |
![]() |
1926 թվականին, ներառվելով պատմական հուշարձանների ցանկում, Բիրոնի պալատը վերանորոգման է ենթարկվում, որպեսզի ավելի ամրապնդվի պալատի թանգարանային դերը։ Վերանորոգման վերջին նախագիծը կազմվել է 2012 թվականին։
1904 թվականից շենքում ապրել են տարբեր նկարիչներ, քանդակագործներ, այդ թվում նաև Օգյուստ Ռոդենը (1908-1917)։ Ռոդենի ջանքերի շնորհիվ՝ շենքը չի քանդվել, իսկ 1916 թվականին ընդունվել է որոշում, որի համաձայն շենքում հավաքվել են Ռոդենի գործերը, ինչպես նաև նրա կյանքին ու գործունեությանը նվիրված փաստաթղթեր։ Թանգարանում կան ավելի քան 6.600 քանդակ, 8.000 լուսանկար, արվեստի 7.000 այլ գործեր։
Բացի Ռոդենի բազմաթիվ գործերից՝ թանգարանում պահվում են Ռոդենի սիրած կնոջ՝ Կամիլ Կլոդելի աշխատանքները։ Թանգարանում է գտնվում նաև Ռոդենի՝ գեղանկարչական գործերի անձնական հավաքածուն, այդ թվում՝ Վան Գոգի վրձնին պատկանող գործեր։ Թանգարանում է գտնվում հանրահայտ «Մտածողը»։
Պատկերասրահ Խմբագրել
-
le peintre le Lorrain
Տես նաև Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
- ↑ https://www.musee-rodin.fr/preparer-sa-visite/informations-pratiques/reglement-de-visite
- ↑ http://www.musee-rodin.fr/fr/le-musee-rodin
- ↑ Ministry of Culture Fréquentation des Musées de France — Ministry of Culture.
- ↑ Catherine Chevillot nommée directrice du musée Rodin (ֆր.) // Libération / D. Alfon — 2012. — ed. size: 139959 — ISSN 0335-1793; 1766-0556; 2262-4767