Կետե Կոլվից
Կետե Կոլվից (գերմ.՝ Käthe Kollwitz, աղջկական ազգանունը՝ Շմիդտ, գերմ.՝ Schmidt) (հուլիսի 8, 1867[1][2][3][…], Քյոնիգսբերգ, Արևելյան Պրուսիա, Հյուսիսգերմանական միություն[4] - ապրիլի 22, 1945[5][1][2][…], Մորիցբուրգ, Նացիստական Գերմանիա[5][6][7]), գերմանացի նկարչուհի, գրաֆիկ, քանդակագործ։ Լայն ճանաչման արժանացած «Ջուլհակներ» և «Գյուղացիական պատերազմ» նկարաշարերում նա պատկերել է աշխատավոր դասակարգի աղքատությունը, սովը, պատերազմի դեմ բողոքն ու ընդվզումը[12][13]։ Եթե նրա ստեղծագործական վաղ շրջանի գործերին բնորոշ են նատուրալիզմն ու ռեալիզմը (իրապաշտությունը), ապա հասուն շրջանի աշխատանքներում, ժամանակակից արվեստաբաններից շատերի կարծիքով, գերակշռում են էքսպրեսիոնիզմի տարրերը[14]։ Կոլվիցը Պրուսիայի արվեստի ակադեմիայի ակադեմիկոս ընտրված առաջին կինն է, ինչպես նաև՝ առաջին կինը, ում շնորհվել է պատվավոր պրոֆեսորի կոչում[15]։
Կենսագրություն
խմբագրելԿետեն ծնվել է 1867 թվականի հուլիսի 8-ին, Պրուսիայում՝ Քյոնիգսբերգում։ Հայրը՝ Կարլ Շմիդտը, արմատական սոցիալ-դեմոկրատական հայացքների տեր շինարար վարպետ էր, մայրը դուստրն էր Յուլիուս Ռուպի՝ լյութերական մի պաստորի, ով վտարվել էր պետական առաքելական եկեղեցուց և հիմնադրել հավատացյալների մի անկախ հոտ[16]։ Մորական պապի քարոզներն ու զրույցները մեծ ազդեցություն են գործել Կետեի դաստիարակության, հետագայում՝ նաև նրա արվեստի վրա։ (Արվեստի մի շարք պատմաբանների կարծիքով՝ նրա ներաշխարհի ու արվեստի վրա խոր հետք է թողել նաև մանուկ հասակում ապրած ողբերգությունը քույր ու եղբայրներից մի քանիսի և հատկապես Բենիամին եղբոր վաղաժամ մահվան կապակցությամբ[17]։ Մասնագետները ենթադրում են, որ նա տառապել է «Ալիսը հրաշքների աշխարհում» անվանումն ստացած համախանիշից, հալյուցինացիաներ ու միգրենի դրսևորումներ ունեցել[18]):
Նկատելով դստեր նկարչական ձիրքը՝ հայրը նրան տասներկու տարեկանից ուղարկել է կերպարվեստի ու ծեփագործության պարապմունքների[19]։ Տասնվեց տարեկանից Կետեն աշխատավոր մարդկանց՝ նավաստիների, գյուղացիների դիմանկար-գծապատկերներ է ստեղծել։ Միաժամանակ շարունակել է ուսումը Բեռլինում նոր-նոր բացված գեղարվեստի իգական դպրոցում։ Այստեղ ծանոթացել ու մտերմացել է նկարիչ Մաքս Կլինգերի ու վերջինիս ընկերոջ՝ Կարլ Շտաուֆեր-Բեռնի հետ, որոնց փորագրանկարների տեխնիկան ու թեմատիկան ոգեշնչել են նրան[20]։
1888 թվականին մեկնել է Մյունխեն՝ շարունակելու մասնագիտական կրթությունը տեղի գեղարվեստի իգական դպրոցում, որտեղ խորացել է ու հմտացել հետկապես գծանկարչության մեջ։ Հենց Մյունխենում սովորելու ժամանակ էլ Կետեն, երբ ընդամենը տասնյոթ տարեկան էր, նշանվել է բժշկական համալսարանի ուսանող Կարլ Կոլվիցի հետ[21]։ 1890 թվականին վերադարձել է հայրենի Քյոնիգսբերգ, վարձել իր առաջին արվեստանոցը ու շարունակել է նկարել տառապող աշխատավորների. այդ թեման նրա ստեղծագործական ներշնչանքի աղբյուրը մնաց ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում[22]։ 1891-ին նրանք ամուսնացել են, տեղափոխվել Բեռլին, որտեղ իր գործունեությունն է ծավալել արդեն բժշկի որակավորում ստացած Կարլը[22], Կետեն էլ ստեղծել է իր նկարաշարերը։
1919-1933 թվականներին Կետե Կոլվիցը դասավանդել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայում, ստացել պրոֆեսորի կոչում։ Մանկավարժական աշխատանքը զուգակցել է ստեղծագործականին։ Արվեստաբաններն առանձնապես բարձր են գնահատում նրա «Ջուլհակների ապստամբությունը» (1897-1998) և «Գյուղացիական պատերազմը» (1903-1908) ընդհանրացված և էքսպրեսիվ նկարաշարերը, որոնցում Կոլվիցը հասել է ընդգծված ողբերգականության և հեղափոխական պաթոսի։ Նա պատկերել է Առաջին համաշխարհային պատերազմի սարսափները, քաղաքային ետնախորշերում ապրող բանվորների ծանր կյանքը, բողոքը ճնշման դեմ («Պատերազմ», 1922-1923, «Պրոլետարիատ», 1925, «Մենք պաշտպանում ենք Խորհրդային Միությունը», 1931-1932, փայտագրությունների շարքերը)։
1924 թվականին նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Մոսկվայում՝ «Գերմանական արվեստի առաջին համընդհանուր ցուցահանդես»-ում; 1927 թվականին նկարչուհին այցելել է Մոսկվա։ 1928-ին ստանձնել է Պրուսիայի արվեստի ակադեմիայի գրաֆիկայի գեղարվեստական արվեստանոցի ղեկավարությունը։ 1932 թ. Խորհրդային Միությունում կազմակերպվել է նրա անհատական ցուցահանդեսը։ 1933 թվականին, երբ Գերմանիայում իշխանության գլուխ են անցել նացիստները, Կետե Կոլվիցը մեղադրվել է կուլտուրբոլշևիզմի մեջ, ու նա հարկադրված է եղել լքելու արվեստի ակադեմիան։ 1934—1935 թթ. կին արվեստագետն ստեղծել է լիտոգրաֆիաների «Մահը» շարքը։ 1936-ից արգելել են նրա աշխատանքների ցուցադրությունը, իսկ 1937-ին՝ նկարչուհու ծննդյան 70-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսի կազմակերպումը։ 1943—1944 թվականներին տարհանվել է Նորդհահուզեն, ապա իշխան Էռնստ Հենրիխ Սաքսոնցու հրավերով տեղափոխվել է Դրեզդենի մերձակայքում գտնվող Մորիցբուրգ։
Կետե Կոլվիցը մահացել է 1945 թվականի ապրիլի 22-ին՝ 77 տարեկյան հասակում; Թաղվել է Ֆրիդրիխֆելդեի գերեզմանատանը՝ ամուսնու շիրմի կողքին։
Նրա կյանքին ու ստեղծագործությանն է նվիրված 1986 թվականին գերմանացի կինոռեժիսոր Ռալֆ Կիրստենի նկարահանած «Կետե Կոլվից. կյանքի պատկերներ» ֆիլմը, որտեղ անվանի նկարչուհու դերի կատարմամբ հանդես է եկել Յուտտա Վախովյակը։
Գրականություն
խմբագրել- С. Пророкова. Кэте Кольвиц. Жизнь замечательных людей, М.։ Молодая гвардия, 1967 (ռուս.)
- Отто Нагель. Кэте Кольвиц. М.։ Изобразительное Искусство, 1971 (ռուս.)
- Кэте Кольвиц. Дневники, письма, воспоминания современников, 1980 (ռուս.)
Պատկերասրահ
խմբագրել-
Աղոթող կինը, 1892. Ստրասբուրգի Musée d'art moderne et contemporain թանգարան
-
Չքավորություն, 1897. Ստրասբուրգի Musée d'art moderne et contemporain թանգարան
-
Աշխատավոր կնոջ կիսանդրի, 1903. Բրուքլինի թանգարան
-
Երիտասարդ զույգ, 1904. Բրուքլինի թանգարան
-
Աշխատավոր կին՝ ականջօղերով, 1910. Բրուքլինի թանգարան
-
Կինը՝ մահացած երեխայի հետ
-
Ջուլհակների երթը
-
Ողբացող ծնողներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Käthe Kollwitz (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Käthe Kollwitz — 2008.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118564943 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Кольвиц Кете // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Artnet — 1998.
- ↑ 7,0 7,1 7,2 Կերպարվեստի արխիվ
- ↑ Blumberg N. Encyclopædia Britannica
- ↑ https://www.villaromana.org/front_content.php?idcat=24&lang=1
- ↑ https://sammlung.staedelmuseum.de/de/person/berliner-secession
- ↑ https://www.kollwitz.de/biografie
- ↑ Bittner, Herbert, Kaethe Kollwitz; Drawings, p. 1. Thomas Yoseloff, 1959.
- ↑ Fritsch, Martin (ed.), Homage to Käthe Kollwitz. Leipzig: E. A. Seeman, 2005.
- ↑ "The aim of realism to capture the particular and accidental with minute exactness was abandoned for a more abstract and universal conception and a more summary execution". Zigrosser, Carl: Prints and Drawings of Käthe Kollwitz, page XIII. Dover, 1969.
- ↑ Schaefer, Jean Owens (1994). «Kollwitz in America: A Study of Reception, 1900-1960». Woman's Art Journal 15 No. 1: 29–34.
- ↑ Rasche, Anna C. (1881). «Biographical Sketch of Dr. Julius Rupp». Reason and Religion by Julius Rupp. S. Tinsley & Company. էջ xx. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Bittner, pp. 1–2.
- ↑ Drysdale, Graeme R. (2009 թ․ մայիս). «Kaethe Kollwitz (1867–1945): the artist who may have suffered from Alice in Wonderland Syndrome». Journal of Medical Biography. 17 (2): 106–10. doi:10.1258/jmb.2008.008042. PMID 19401515. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Bittner, p. 2.
- ↑ Kurth, Willy: Käthe Kollwitz, Geleitwort zum Katalog der Ausstellung in der Deutschen Akademie der Künste, 1951.
- ↑ Bittner, p. 3.
- ↑ 22,0 22,1 Bittner, p. 4.
Արտաքին հղումներ
խմբագրել- Entry for Kathe Kollwitz in Wikipaintings
- Entry for Käthe Kollwitz on the Union List of Artist Names
- Käthe Kollwitz in the collection of The Museum of Modern Art
- Käthe Kollwitz Exhibition at the Elizabeth A. Sackler Center for Feminist Art at the Brooklyn Museum
- Käthe Kollwitz exhibit with the National Museum of Women in the Arts Արխիվացված 2012-03-31 Wayback Machine
- Կետե Կոլվիցի թանգարանը Քյոլնում (գերմ.)
- http://www.dhm.de/museen/kollwitz/english/home.htm Արխիվացված 2008-12-05 Wayback Machine
- http://www.nmwa.org/collection/profile.asp?LinkID=511 Արխիվացված 2012-03-31 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կետե Կոլվից» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 517)։ |