Ժան Արպ
Ժան Արպ (Հանս Արպ, ֆր.՝ Jean Arp, գերմ.՝ Hans Arp, սեպտեմբերի 16, 1886[1][2][3][…], սեպտեմբերի 16, 1887[4] կամ սեպտեմբերի 16, 1888[5], Ստրասբուրգ[6][5] - հունիսի 7, 1966[1][7][2][…], Բազել, Շվեյցարիա[6][5]), գերմանացի և ֆրանսիացի պոետ, նկարիչ, քանդակագործ:
Ժան Արպ ֆր.՝ Jean Arp | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1886[1][2][3][…], սեպտեմբերի 16, 1887[4] կամ սեպտեմբերի 16, 1888[5] |
Ծննդավայր | Ստրասբուրգ[6][5] |
Վախճանվել է | հունիսի 7, 1966[1][7][2][…] |
Մահվան վայր | Բազել, Շվեյցարիա[6][5] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, բանաստեղծ, գրող, դիզայներ, լուսանկարիչ և ակնագործ |
Ոճ | դադաիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Evocation of a Form: Human, Lunar, Spectral? և Tabarna? |
Պարգևներ | «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի սպայական մեծ խաչ, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Արվեստի և գրականության շքանշանի սպա |
Անդամակցություն | Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա և ԱՄՆ աբստրակտ նկարիչներ[9] |
Ամուսին | Սոֆի Թոյբեր-Արպ |
Ազգականներ | Ուդո Յուրգենս |
Hans Arp Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Հայրը գերմանացի էր Քիլ քաղաքից, մայրը` ծնունդով Էլզասից: Արպը սովորել է Ստրասբուրգի արվեստների ու արհեստների դպրոցում, 1908 թվականին` Փարիզի Ժուլիանի ակադեմիայում: 1912 թվականին Մյունխենում ծանոթացել է Կանդինսկու հետ, աշխատել է էքսպրեսիոնիստների «Կապույտ հեծյալ» ալմանախում: Սկսել է տպագրվել որպես բանաստեղծ: 1914 թվականին Քյոլնում ծանոթացել է Մաքս Էռնստի հետ, նույն տարում Փարիզում հանդիպել է Ապոլիների, Պիկասոյի, Մոդիլիանիի, Սոնյա և Ռոբեր Դելոնեներին: 1915 թվականին Ցյուրիխում դարձել է դադաիզմի հիմնադիրներից մեկը: Պատկերազարդել է Տրիստան Տցարայի, Պերե Բենջամենի, Ռիխարդ Խյուլզենբեկի գրքերը: 1917 թվականին սկսել է զբաղվել քանդակագործությամբ: 1920 թվականին Բեռլինում ծանոթանում է Լիսիցկիի և Կուրտ Շվիտերսի հետ: 1924 թվականին տեղափոխվում է Փարիզ, ծանոթանում է Մոնդրիանի հետ: Միացել է սյուրռեալիստների խմբին, մոտ էր աբստրակցիոնիզմին: 1925 թվականին կնոջ` նկարչուհի Սոֆի Տոյբերի հետ, հաստատվում է Կլամար քաղաքում, Մյոդոնի անտառների սահմանին, Փարիզից դեպի հարավ-արևմուտք: Գրել է Հանս Ռիխտերի «Օրն ինչպես օր» ֆիլմի սցենարը (1929 թվականին դերերից մեկում խաղում էր Ս. Էյզենշտեյնը): 1940-1946 թվականներին, փրկվելով հիտլերականներից, ապրել էր Շվեցարիայում, հետո` նորից Կլամարում: 1959 թվականին հաստատվել է Սոլդունոյում, Լոկարնոյի մոտ:
Ժառանգություն և ճանաչումԽմբագրել
1954 թվականին Վենետիկի Բիենալեյում ստանում է քանդակագործության գլխավոր մրցանակը, 1959 թվականին` Պատվո լեգեոնի շքանշան: 1961 թվականին դարձել է գրականության և արվեստի շքանշանակիր: 1963 թվականին Արպն արժանացել է Ֆրանսիայի Արվեստի ազգային մեծ մրցանակին, 1964 թվականին արժանացել է Հյուսիսային Ռեյնի հողերի նկարչական մեծ մրցանակի, 1965 թվականին Իտալիայի մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով, Համբուրգի համալսարանի Գյոթեի անվան մրցանակով: Արպի ստեղծագործությունների ամենախոշոր հավաքածուն գտնվում է Ստրասբուրգում Նոր և Ժամանակակից արվեստի թանգարանում, որի դիմաց գտնվող հրապարակը նկարչի անունն է կրում: Նրա անունով է կոչվում Կլամարի մշակութային կենտրոնը, ինչպես նաև` մեկ փողոց Փարիզի 13-րդ շրջանում: 1979 թվականից Կլամարում գործում է Արպի հիմնադրամը (2004 թ. այն ստացել է ազգային թանգարանի կարգավիճակ):
ԱշխատանքներԽմբագրել
Ցուցահանդեսային կատալոգներԽմբագրել
- Hans Arp 1886—1986. Rolandseck: Stiftung Hans Arp und Sophie Taeuber-Arp; Stiftung Bahnhof Rolandseck, 1986
- Hans Arp (1886—1966) zum 100. Geburtstag. Zürich: Kunsthaus Zürich, 1986.
- Hans Arp 1886—1966: Druckgrafik. München: Edition e, 1986
- Hans Arp, Sophie Taeuber-Arp. Ostfildern-Ruit: G. Hatje, 1996
- Hans Arp 1886—1966. Berlin: Kulturstiftung der Länder, 1997
- Hans Arp, Worte Ania Harms (Hrsg.). Oberursel: A. Harms, 2002
- Schwitters — Arp/ Hrsg. Hartwig Fischer. Ostfildern-Ruit: Hatje Cantz, 2004
- Hans Arp, Göttinnen umgeben von ihren Rosen und Schlangen/ Ania Harms (Hrsg.). Oberursel: A. Harms, 2005
- Hans Arp, Singendes Blau/ Ania Harms (Hrsg.). Oberursel: A. Harms, 2006
Գրական ստեղծագործություններԽմբագրել
- Gesammelte Gedichte. Bd.1-3. — Zurich; Wiesbaden, 1966—1984.
- Arp on Arp: poems, essays, memories. — New York: Viking Press, 1972.
- Sable de lune: poèmes choisis. — Paris: Arfuyen, 2005.
- Բանաստեղծություններ, թարգմ. Վ. Կուպրանով
- Բանաստեղծություններ, թարգմ. Վ. Միկուշևիչ, Հանս Արպ. Քանդակագործություն, գրաֆիկա
- Անանուն գազան. թարգմ. Ս. Դուբին, Անդրեյ Բրետոն
- Ամպերի պոմպ. թարգմ. Վ. Պարնախ
- Ֆրանսիական սյուրեալիզմի պոեզիա
Գրականություն բանաստեղծի և նկարչի մասինԽմբագրել
- Last R.W. Hans Arp: the poet of Dadaism. — London: Wolff, 1969.
- Poley St. Hans Arp: die Formensprache im plastischen Werk. — Stuttgart: G. Hatje, 1978.
- Fauchereau S. Arp. — New York: Rizzoli, 1988.
- Rossi P.L. Hans Arp. — Paris: Virgile, 2006.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jean Arp (դան.)
- ↑ 3,0 3,1 Jean [Arp, Jean-Pierre-Guillaume; Arp, Hans Arp] — 2006.
- ↑ 4,0 4,1 Czech National Authority Database
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 https://hedendaagsesieraden.nl/2020/12/13/hans-arp/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118504398 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 7,0 7,1 7,2 Hans Arp
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ http://americanabstractartists.org/current-members/past/