Հիպարքոս (հուն․՝ Ίππαρχος ο Ρόδιος of Ίππαρχος ο Νικαεύς, մոտ մ.թ.ա. 180-190, Նիկեա - մ.թ.ա. 125, Հռոդոս), հույն գիտնական, աստղագիտության հիմնադիրներից։

Հիպարքոս
Ίππαρχος
Ծնվել էմոտ մ. թ. ա. 190
Նիկեա, Բյութանիա[1]
Մահացել էմոտ մ. թ. ա. 120
ենթդ․ Հռոդոս, Հին Հունաստան
ՔաղաքացիությունՊերգամոնի թագավորություն
Մասնագիտությունաստղագետ, մաթեմատիկոս և աշխարհագրագետ
Գործունեության ոլորտաստղագիտություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն[2]
Պարգևներ
 Hipparchus Վիքիպահեստում

Կատարել է երկնքի առաջին համակարգված դիտումներն ու հետազոտությունները։ Բացահայտել է Արեգակի և Լուսնի շարժման օրինաչափությունները, որոշել Լուսնի հեռավորությունը Երկրից, կազմել Արեգակի խավարումների ցուցակը և 850 աստղի դիրքերի աստղացուցակը, տվել այդ աստղերի դասակարգումն ըստ տեսանելի 6 մեծությունների (պայծառություններ)։

Բացահայտել է պրեցեսիայի երևույթը, որոշել աստղային ու արևադարձային տարիների տևողությունները, խավարածրի թեքությունը հասարակածի նկատմամբ։ Առաջինն է օգտագործել աշխարհագրական կոորդինատները՝ լայնությունն ու երկայնությունը։ Հիպարքոսի աշխատությունները բնագրով չեն պահպանվել, դրանց մասին հիմնական տեղեկությունները պարունակվում են Պտղոմեոսի «Ալմազն ստում»։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 415  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիպարքոս» հոդվածին։