Ֆլորիանի սաղմոսարան

Սուրբ Ֆլորիանի վանքում հայտնաբերված ձեռագիր սաղմոսարան, որը թվագրվում է 14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին
21:10, 3 Մայիսի 2024 տարբերակ, Ապատ63 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ֆլորիանի սաղմոսարան ( լեհ.՝ Psałterz Floriański ), սաղմոսարան, որը թվագրվում է 14-րդ դարի վերջին։ Երբեմն այն նաև կոչվում է Յադվիգի սաղմոսարան: Ընդհանուր անունը գալիս է Վերին Ավստրիայի Սուրբ Ֆլորիանի վանքից, որտեղ այն հայտնաբերվել է: Ներկայումս գտնվում է Վարշավայում, Ազգային գրադարանում: Ֆլորիանի սաղմոսը 14-րդ դարի լեհերենի երկու ձեռագիր հուշարձաններից մեկն է (մյուսը Սվիետոկրժիսկի քարոզներն են)[1]:

Էջ Ֆլորիանի սաղմոսարանից

Հուշարձանի պատմություն

Ֆլորիանի սաղմոսարանը եռալեզու ( լատիներեն, լեհերեն, գերմաներեն ) աշխատություն է՝ գրված 296 մագաղաթի թերթիկների վրա։ Յուրաքանչյուր լատիներեն տեքստից հետո տեղադրված են նրա լեհական և գերմանական օրինակները: Լեհերեն տեքստը կրում է փոքր լեհերեն բարբառի առանձնահատկությունները, գերմաներենը կրում է գերմանական ծագում ունեցող Կրակովի բուրգերների բարբառի առանձնահատկությունները[2]։ Հուշարձանը հայնաբերվել է 1827 թվականին, սակայն Լեհաստան է եկել միայն 1931 թվականին (այն գնվել է Լեհաստանի կառավարության կողմից)[3]։ Առաջին հրատարակությունը տպագրվել է 1834 թվականին Վիեննայում լեհ հրատարակիչ Ստանիսլավ Յան Բորկովսկու ( լեհ.՝ Stanisław Jan Borkowski ) ջանքերով: Ամբողջական տեքստը լեհերեն լույս է տեսել 1939 թվականին (Լվով

Այս հուշարձանի ծագման հետ կապված բազմաթիվ առեղծվածներ կան։ Բազմաթիվ մանրանկարներ և սկզբնագրեր հուշում են, որ այն նախատեսված է եղել թագավորական ընտանիքից որևէ մեկի համար, ամենայն հավանականությամբ Անժույների ընտանիքից մի կնոջ՝ Մարգարետի, Մերիի կամ Յադվիգայի համար։ Ենթադրվում է, որ սաղմոսը գրվել է լեհաստանի թագուհի Յադվիգայի համար:

2009 թվականի մայիսի 18-ին Վատիկան կատարած այցի ժամանակ Լեխ Կաչինսկին Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI- ին նվիրել է Ֆլորիան սաղմոսարանի ֆաքսիմիլեն[4]:

Կառուցվածք

Տեքստը բաղկացած է երեք մասից.

  • առաջինը՝ Սաղմոս 1-101 (ենթադրաբար 13-րդ դարի ձեռագրի պատճեն)[5]
  • երկրորդ՝ Սաղմոս 102-106
  • երրորդ՝ Սաղմոս 107–150

Առաջին մասը գրվել է 14-րդ դարի վերջին, իսկ մյուս երկուսը 15-րդ դարում։

Լեզվական առանձնահատկություն

Ֆլորիանի սաղմոսարանի գրաֆը բարդ է (իրական լեհական հնչյունները նշելու համար օգտագործվում են դիգրաֆներ), բայց բաղաձայնները փափկացնելու նշանները դեռ չի օգտագործվում:

Հրատարակություններ

Մարգարետ թագուհու սաղմոսարան. Չեխիայի թագավորի և կայսր Չարլզ IV-ի դուստրը, Լեհաստանի և Հունգարիայի թագավոր Լյուդովիկոս I-ի առաջին կնոջ սաղմոսարանն է: Մինչ այժմ լեհական գրչության ամենահին հուշարձանը։ Հրատարակվել է կոմս Ստանիսլավի ջանքերով (1834, Վիեննա):

Վլադիսլաուս Նեհրինգը քննադատաբար վերահրատարակել է Ֆլորիանի սաղմոսի լեհական հատվածը (1883, Պոզնան):

Ֆլորիանի սաղմոսարանը լատիներեն-լեհերեն-գերմաներեն: Վարշավայի Ազգային գրադարանի ձեռագիր, որը հրատարակվել է Լյուդվիկ Բեռնացկու ջանքերի շնորհիվ (1939, Լվով) և վերատպվել է փոփոխված ներածությամբ (2000, Լոձ):

Ծանոթագրություններ

  1. Halina Tchórzewska-Kabata (2010)Tajemnice Kazań świętokrzyskich էջ 26–29
  2. Długosz-Kurczabowa K., Dubisz S. {{{заглавие}}}. — Wydawnictwo Uniwersytetu Warszawskiego. — Warszawa, 2006. — С. 62.
  3. Лер-Сплавинский Т. {{{заглавие}}}. — Издательство иностранной литературы. — М., 1954. — С. 96.
  4. "http://wyborcza.pl/1,91446,6622114,Benedykt_XVI_przyjal_prezydenta_Lecha_Kaczynskiego.html»
  5. Ананьева Н.Е. {{{заглавие}}}. — УРСС. — М., 2004. — С. 39.

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորիանի սաղմոսարան» հոդվածին։