Պյոտր Բրովկա (բելառուս․՝ Пётр Усці́навіч Бро́ўка), հունիսի 12 (25), 1905, Pucilkavičy, Borisov County, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 24, 1980(1980-03-24)[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, բելառուսցի գրող, բանաստեղծ և թարգմանիչ, դրամատուրգ, հրապարակախոս: Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական բանաստեղծ (1962 թվական): Սոցիալիստական աշխատանքի հերոս (1972 թվական): Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1966 թվական): Լենինյան (1962 թվական) և Ստալինյան երկու մրցանակների դափնեկիր (1947 թվական, 1951 թվական): 1956 թվականից եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1940 թվականից եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ:

Պյոտր Բրովկա
բելառուս․՝ Пятрусь (Пётр Усцінавіч) Броўка
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12 (25), 1905
ԾննդավայրPucilkavičy, Borisov County, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 24, 1980(1980-03-24)[1] (74 տարեկան)
Մահվան վայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱրևելյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԲելառուսի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետ
Մասնագիտությունթարգմանիչ, գրող, բանաստեղծ, մանկագիր, խմբագիր, քաղաքական գործիչ և արձակագիր
ԱշխատավայրQ85685608?
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն և Բելառուսական պրոլետար գրողների ասոցիացիա
ԵրեխաներQ39381730?
 Piatruś Broŭka Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1905 թվականի հունիսի 12-ին Պուտիլկովիչի գյուղում (այժմ` Ուշաչսկի շրջան, Վիտեբսկի մարզ, Բելառուս)` գյուղացու ընտանիքում (9 երեխա): Հայրը` Ուստին Ադամովիչն է: Մայրը` Ելենա Ստեփանովնան է[2][3]: Ավարտել է Լեպելի եկեղեցական-ծխական դպրոցը[2]:

1918-1924 թվականներին աշխատել է որպես ընդօրինակող, գործավար և հաշվետար: 1925-1927 թվականներին եղել է Պոլոցկ քաղաքի Օկրուժկոմ կոմերիտմիության բաժնի վարիչ: 1927-1928 թվականներին եղել է «Չիրվոնայա Պոլաչչինա» թերթի խմբագրության պատասխանատու քարտուղար:

Ավարտել է Բելառուսի պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետը (1928-1931 թվականներ)[2]:

1928 թվականից եղել է «Մալադնյակ» գրական միությունում, ավելի ուշ` Բելառուսի պրոլետարական գրողների ասոցիացիայում:

1941-1942 թվականներին ծառայել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում, աշխատել է ճակատային և պարտիզանական տպագրությունում: 1943-1945 թվականներին եղել է Բելառուսի գրողների միության պատասխանատու քարտուղար, իսկ 1948-1967 թվականներին` Բելառուսի գրողների միության վարչության նախագահ:

1945-1948 թվականներին եղել է «Պոլիմյա» գրական ամսագրի գլխավոր խմբագիրը: 1967-1980 թվականներին եղել է Բելառուսի խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագիրը (այժմ` «Պյոտր Բրովկայի բելառուսյան հանրագիտարան»):

Պյոտր Բրովկան մահացել է 1980 թվականի մարտի 24-ին Մինսկում: Թաղված է Արևելյան գերեզմանատանը[4]: Որդին` Յուրի Բրովկան (1936-2019 թվականներ), իրավաբանական գիտությունների դոկտոր է, Բելառուսի պետական համալսարանի պրոֆեսոր:

Ստեղծագործություն

1926 թվականից զբաղվել է գրական գործունեությամբ: Առաջին անգամ ելույթ է ունեցել «Չիրվոնայա Պոլաչչինա» թերթում և «Наддзвінне» գրական ալմանախում:

Հրապարակել է բանաստեղծությունների և պոեմների մի շարք գրքեր. «Դեպի հայրենի ափեր», «Ընտրված բանաստեղծություններ և պոեմներ» (1934 թվական), «Հերոսի ժամանումը» (1935 թվական), «Հայրենիքի գարուն» (1937 թվական), «Անտառային ուղիներով» (1940 թվական): Ժողովրդի սխրագործությունը, նրա արիությունն ու տոկունությունը Բրովկան արտացոլել է քնարավիպական պոեմներում` «Բելառուս» (1943 թվական), «Պոեմ Սմոլյաչկովի մասին» (1942 թվական), բանաստեղծություններում` «Մենք ցանելու ենք բելառուսներ!», «Կաստուս Կալինովսկի», «Նադյա-Նադեյկա», «Մարտիկի գերեզման»: Պոեմներ` «Պարզ Կութը», «Գերին» (1945 թվական), «Հացը» (1946 թվական), բանաստեղծություններ` «Հաղթանակի այգին», «Հերոսի մահը», «Դարբինը» նշանավորվում են նուրբ քնարականությամբ, վառ ազգային կոլորիտով։

1957 թվականին գրել է «Երբ միաձուլվում են գետերը» վեպը, որը նվիվրած է երեք հանրապետությունների սահմանին ՀԷԿ-ի կառուցմանը, բելառուսների, լիտվացիների և լատվիացիների բարեկամությանը:

Բելառուսերեն է թարգմանել Տարաս Շևչենկոյի, Վլադիմիր Մայակովսկու, Պավլո Տիչինայի, Միկոլա Բաժանի, Ալեքսանդր Տվարդովսկու, Միխայիլ Իսակովսկու, Ալեքսանդր Պրոկոֆևը, Վլադիսլավ Բրոնևսկու, Ջորջ Բայրոնի ստեղծագործությունները:

Մատենագրություն

Պոեզիայի ժողովածուներ

Արձակների ժողովածու

Վեպ

Ակնարկներ

Գրական ստեղծագործություններ երեխաների համար

Լիբրետո օպերա

Ընտրվածները

Էկրանիզացիա

  • «Կալանդրներ» (1931 թվական, Բելառուսյան կինոստուդիա)
  • «Երբ միաձուլվում են գետերը» (1961 թվական, սցենարը` Եվգենի Շիլովի, ռեժիսորներ` Բորիս Շրեյբեր, Բ. Բրատկաուսկաս, Լիտովյան կինոստուդիա)

Մրցանակներ

Հիշատակ

1980 թվականի հուլիսի 10-ին ընդունվել Է Բելառուսի Նախարարների խորհրդի № 256 որոշումը «Բելառուսի ժողովրդական բանաստեղծ` Պյոտր Բրովկայի (Պետրուս Բրովկա) հիշատակը հավերժացնելու մասին» (փոփոխություններ և լրացումներ. Բելառուսի Հանրապետության Նախարարների կաբինետի 1996 թվականի օգոստոսի 6-ի № 511 որոշումը):

  • Մինսկում է գտնվում Պետրուս Բրովկայի պետական գրական թանգարանը:
  • Պետրուս Բրովկայի պետական գրական թանգարանի ֆիլիալը բացվել է գրողի հայրենիքում` Ուշաչսկի շրջանի Պուտիլկովիչի գյուղում, բանաստեղծի հուշահամալիրը Վելիկոդոլեցկի միջնակարգ հանրակրթական դպրոցում է:
  • 1980 թվականին հուշատախտակները տեղադրվել են Մինսկի Կառլ Մարքսի փողոցի № 30 տան և այն տան վրա, որտեղ ապրել է բանաստեղծը, Ուշաչսկի շրջանի Վիտեբսկի մարզի Պուտիլկովիչի գյուղում:
  • Նկարահանվել է «Պետրուս Բրովկա. Սրտի ձայնը» ֆիլմը (1985 թվական, ռեժիսոր` Ի. Կոլովսկի, Բելառուսի ազգային հեռուստառադիոընկերություն)

Գրողի անունն է կրում.

  • Բելառուսի Պետրուս Բրովկայի անվան հանրագիտարանի հրատարակչությունը:
  • Պյոտր Բրովկայի անվան «Новае жыццё» կոլտնտեսությունը:
  • Վելիկոդոլեցկի Պյոտր Բրովկայի անվան միջնակարգ հանրակրթական դպրոցը:
  • Փողոցները Մինսկում, Վիտեբսկում, Գոմելում, Պոլոցկում, Ուշաչիում և Լեպելում:

Գրականություն

  • Барадулін, Р. І. Аратай, які пасвіць аблокі / Р. І. Барадулін. — Мн.: Мастацкая літаратура, 1995. — С. 159—164.
  • Бельскі, А. І. Сучасны погляд на паэзію Петруся Броўкі / А. І. Бельскі // Беларуская мова і літаратура. 2000. — № 2. — С. 21—32.
  • Броўка Пятрусь // Беларуская энцыклыклапедыя : у 18 т. — Т. 3. — Мн.: БелЭн, 1996. — С. 262—263.
  • Броўка Пятрусь // Беларускія пісьменнікі : Біябібліяграфічны слоўнік. У 6 т. — Т.1 / пад рэд. А. І. Мальдзіса. — Мн.: БелЭн, 1992. — С. 305—350.
  • Броўка Пятрусь // Энцыклапедыя гісторыі Беларусі : у 6 т. — Т. 2. — Мн.: БелЭн, 1994. — С. 80—81.
  • Броўка Пятрусь (Пётр Усцінавіч) // Памяць : гісторыка-дакументальная хроніка Ушацкага раёна / рэдкал. Г. К. Кісялёў і інш. — Мн., 2003. — С. 547—548.
  • Грахоўскі, С. Урокі Петруся Броўкі / С. Грахоўскі // Так і было : Артыкулы, успаміны, эсэ. — Мінск : Мастацкая літаратура, 1986.
  • Перкін, Н. С. Творчество Петруся Бровки / Н. С. Перкін. — Мінск : Выдавецтва АН БССР, 1952. — 144 с.

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Біяграфія П. Броўкі
  3. Рублевская, 2013
  4. Пятрусь Броўка // Беларускія пісьменнікі (1917—1990) : Даведнік / Склад. А. К. Гардзіцкі; нав. рэд. А. Л. Верабей. — Мінск : Мастацкая літаратура, 1994. — С. 63—65.

Արտաքին հղումներ

  • «Біяграфія Пятруся Броўкі» (բելառուսերեն). brouka.ru. Արխիվացված է օրիգինալից 2013-04-20-ին. Վերցված է 2013-04-18-ին.
  • Бородулин Р. (2005-04-29). «И лавры вянут…». БДГ. Для служебного пользования, №18. bdg.press.net.by; archive.org. Արխիվացված է օրիգինալից 2009-03-12-ին. Վերցված է 2013-04-18-ին.
  • Жыбуль В. «Футурыст Пятрусь Броўка». ARCHE, 2005. №5(39) (բելառուսերեն). arche.bymedia.net. Արխիվացված է օրիգինալից 2013-04-20-ին. Վերցված է 2013-04-18-ին.
  • Рублевская Л., Скалабан В. «Поэт и бронза». Советская Белоруссия, 25.06.2005 (ռուսերեն). www.sb.by. Վերցված է 2013-08-28-ին.
  • Рублевская, Л. (2013-08-23). «Путешествие в призрачный музей». Советская Белоруссия, №157(24294) (ռուսերեն). www.sb.by. Արխիվացված է օրիգինալից 2013-08-28-ին. Վերցված է 2013-08-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  • Бровка Пётр Устинович в базе данных «История белорусской науки в лицах» Центральной научной библиотеки им. Якуба Коласа НАН Беларуси
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Բրովկա» հոդվածին։