Արևելյան գերեզմանատուն

Արևելյան գերեզմանատուն (բելառուս․՝ Усходнія могілкі, ոչ պաշտոնական անվանումը՝ Մոսկովյան, խորհրդային տարիներին կոչվել է «Մոսկովյան խճուղու գերեզմանատուն»), Մինսկի ամենահայտնի [1] գերեզմանատունը։ Ընդհանուր մակերեսը կազմում է 23,1 հա։

Արևելյան գերեզմանատուն
բելառուս․՝ Усходнія могілкі
Aircrew USSR 65735 tomb (1).JPG
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունՄինսկ
ԵրկիրFlag of Belarus.svg Բելառուս
Հիմնման տարի1952
Մակերես24 հեկտար
Ժառանգության կարգավիճակԲելառուսի մշակութային ժառանգություն
Արևելյան գերեզմանատունը գտնվում է Բելառուսում
Արևելյան գերեզմանատուն

ՊատմությունԽմբագրել

Բացվել է 1952 թվականին։ Մինսկի Արևելյան գերեզմանատանը հուղարկավորվել են Բելաուսական ԽՍՀ-ի առաջին դեմքեր, ինչպես նաև գիտության և մշակույթի ականավոր գործիչներ[2][3][4][5]։

Արևելյան գերեզմանատանը կան նաև խմբակային թաղումների վայրեր։ Ամենակենտրոնում գտնվում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված զինվորների գերեզմանը, գերեզմանատանը կանգնեցվել է զանգվածային հրմշտոցի հետևանքով Նեմիգայում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան։

Չնայած գերեզմանոցը համարվում է փակ, այնտեղ կա ազատ տարածք նոր գերեզմանների համար։ Արևելյան գերեզմանատանը կարող է թաղման տեղ հատկացվել բելառուսական ականավոր գործիչներին համար[6]։

Հայտնի մարդկանց գերեզմաններԽմբագրել

Մինսկի Արևելյան գերեզմանատունը իր նշանակությամբ հաճախ համեմատվում է Նովոդևիչյան գերեզմանատան հետ, որտեղ ընդունված է թաղել ականավոր պետական գործիչների, գիտության և մշակույթի գործիչների։

Գերեզմանոցի կարևոր տեսարժան վայրերից է Վլադիմիր Մուլյավինի գերեզմանի վրա տեղադրված հուշարձանը, որը ղեկավարել է «Песняры» խումբը[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել