Ալեքսանդր Տրիֆոնովիչ Տվարդովսկի (ռուս.՝ Александр Трифонович Твардовский, հունիսի 8 (21), 1910[1][2], Zagorye, Smolensk Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 18, 1971(1971-12-18)[3][1][4][…], Վատուտինկի, Դեյոնովսկոե բնակավայր, Նովոմոսկովսկի վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բանաստեղծ, հասարակական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1940 թվականից։

Ալեքսանդր Տվարդովսկի
Александр Твардовский
Ծնվել էհունիսի 8 (21), 1910[1][2]
ԾննդավայրZagorye, Smolensk Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էդեկտեմբերի 18, 1971(1971-12-18)[3][1][4][…] (61 տարեկան)
Վախճանի վայրՎատուտինկի, Դեյոնովսկոե բնակավայր, Նովոմոսկովսկի վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, լրագրող և վիպասան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ
Ժանրերպոեզիա, քնարապատմողական և պատմվածք
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Լենինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ և Ստալինյան մրցանակ
 Aleksandr Tvardovsky Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1939 թ. ավարտել է Մոսկվայի պատմության, փիլիսոփայական և գրականության ինստիտուտը։ Տվարդովսկիի վաղ շրջանի գործերի թեման գյուղացու ճակատագիրն է կոլեկտիվացման տարիներին։ Կոլեկտիվացման թեման առավել գեղարվեստականորեն է մարմնավորվել «Երկիր Մուրավիա» պոեմում։ Սովետական գյուղի մարդկանց բնավորության փոփոխություններն են արտացոլված «ճանապարհ», «Գյուղական ժամանակագրություն», «Զագորյե» ժողովածուներում։ 1939 - 1940 թթ. սովետա–ֆինլանդական պատերազմում Տվարդովսկին եղել է զինվորական թղթակից, որի արգասիքն են «Ֆինլանդիայի ձյուների մեջ» բանաստեղծությունների շարքը և «Կարելական պարանոցից» արձակ գրառումները։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ճակատային թերթերում հրատարակել է բանաստեղծություններ և ակնարկներ։ Լայն ճանաչում է ստացել Տվարդովսկիի «Վասիլի Տյորկին» պոեմը, որի գլխավոր գործող անձը, հակառակ իր պարզամտության, իսկական հերոս է, ազատարար զինվորի բարոյական ուժը վեհանձնությունը և մարդասիրությունը մարմնավորող, հոգեպես հարուստ մարդ։ Տվարդովսկիի ետպատերազմյան ստեղծագործության կենտրոնում հայրենիքի և ժողովրդի պատմական ճակատագրերն են, ժողովրդի զոհերի ու սխրանքների մեծության գիտակցումը։ Լայն ընդգրկումով է գրված Տվարդովսկիի «Հեռաստանից հեռաստան» քնարահրապարակախոսական պոեմը, որը ճամփորդական օրագրից վերաճում է դարի որդու կրքոտ խոստովանության։ «Տյորկինը այն աշխարհում» պոեմում սուր երգիծանքով Տվարդովսկին ներկայացրել է, իր բառերով ասած, «մեր իրականության» բացասական գծերը։ Խոհական քնարերգության նմուշներ են նրա ուշ շրջանի ժողովածուները՝ «Բանաստեղծություններ՝ ծոցատետրից», «Այդ տարիների քնարերգությունից»։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Մ․ Մարշակի, Ի․ Բունինի ստեղծագործության մասին Տվարդովսկիի հոդվածները, «Հոդվածներ ու գրառումներ գրականության մասին», «Միխայիլ Իսակովսկու պոեզիան» գրքերը։ Տվարդովսկիի ստեղծագործությունները թարգմանվել են ՍՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Տվարդովսկի եղել է «Новый мир» ամսագրի խմբագիր, ՍՍՀՄ ԳՄ վարչության քարտուղար, գրողների եվրոպական միության փոխնախագահ, ՌՍՖՍՀ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՄԿԿ 19-րդ համագումարում ընտրվել է ՄՄԿԿ կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ, 22-րդ համագումարում՝ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։

Ալեքսանդր Տվարդովսկին հայերեն

խմբագրել
  • Պոեմներ, Ե., Հայպետհրատ, 1951, 160 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Մկրտիչ Խերանյան, Խաչիկ Հրաչյան։ Բովանդակությունը՝ Երկու Մուձավիա; Ճամփեզրի տունը։
  • Վասիլի Տյորկին (գիրք մարտիկի մասին, պոեմ), Ե. Հայպետհրատ, 1953, 287 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ա. Պողոսյան, նկարիչ՝ Օ, Վերեյսկի։
  • Լենինը և վառարանի վարպետը (բալլադ), Ե., Հայպետհրատ, 1959, 11 էջ։ Թարգմ.՝ ռուս.:
  • Հեռաստանից հեռաստան (պոեմ), Ե., Հայպետհրատ, 1961, 194 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ա. Պողոսյան։
  • Լենինը և վառարանի վարպետը (բանաստեղծություն), Ե., Հայպետհրատ, 1970, 11 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Խաչիկ Հրաչյան, նկարիչ՝ Ա. Տոլստյան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  3. 3,0 3,1 3,2 Твардовский Александр Трифонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Տվարդովսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։