Պյատրո Գլեբկա
Պյատրո Ֆեոդորովիչ Գլեբկա (բելառուս․՝ Пятро Глебка), հունիսի 23, 1905, Vyalіkaya Wsa, Q4263720?, Uzda District, Բելառուս - դեկտեմբերի 18, 1969, Մինսկ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), բելառուս սովետական բանաստեղծ և դրամատուրգ։ ԲՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1957 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։
Պյատրո Գլեբկա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 23, 1905 |
Ծննդավայր | Vyalіkaya Wsa, Q4263720?, Uzda District, Բելառուս |
Մահացել է | դեկտեմբերի 18, 1969 (64 տարեկան) |
Մահվան վայր | Մինսկ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Գերեզման | Արևելյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Q33123964? (1927) և Բելառուսի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետ (1930) |
Կոչում | Q66677605? |
Մասնագիտություն | դրամատուրգ, թարգմանիչ, բանաստեղծ, դիվանագետ, գիտնական և գրող |
Աշխատավայր | Yakub Kolas Institute of Linguistics? և Kandrat Krapiva Institute of Art Studies, Ethnography and Folklore? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն, Maładniak? և Uzvyšša? |
Piatro Hliebka Վիքիպահեստում |
Տպագրվել է 1925 թվականից։ Գրել է «Արիություն» (1934 թ.) պոեմը՝ նվիրված Վլադիմիր Իլյիչ Լենինին և «Այն օրերին» (1937 թ., նոր խմբագրություն 1957 թ.) պոեմը՝ Հոկտեմբերյան հեղափոխության հերոսական իրադարձությունների մասին։ Գլեբկայի բանաստեղծական վարպետության հասունացումը կապված է Հայրենական մեծ պատերազմի տարիների հետ։ Ունի նաև դրամատիկական պոեմներ՝ «Բերյոզա գետի վրա» (1939 թ.), «Լույսը արևելքից» (1946-1947 թթ., նոր խմբագրություն 1955 թ.)։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 93)։ ![]() |