Պիետրո Վերխովոդ (իտալ.՝ Pietro Vierchowod, ապրիլի 6, 1959(1959-04-06)[2][3], Կալչինատե, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան, կարիերան ավարտելուց հետո՝ մարզիչ։ Իտալիայի հավաքականի խաղացող, աշխարհի երեք առաջնությունների մասնակից (1982, 1986, 1990

Պիետրո Վերխովոդ
իտալ.՝ Pietro Vierchowod
Քաղաքացիությունը  Իտալիա
Մականուն Lo Zar[1]
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 6, 1959(1959-04-06)[2][3] (65 տարեկան)
Ծննդավայր Կալչինատե, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Աշխարհի չեմպիոն 1982, Չեմպիոնների լիգայի հաղթող 1995/96, Գավաթակիրների գավաթակիր 1989/90, Իտալիայի կրկնակի չեմպիոն, Իտալիայի գավաթի քառակի հաղթող։

1991 թվականին պարգևատրվել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով։

Գրականութուն

Պիետրոն ուկրաինական արմատներ ունի[4][5]։ Ծնվել է ծնունդով Ստարոբելսկից (Ուկրաինական ԽՍՀ), խորհրդային ռազմագերի Իվան Լուկյանովիչ Վերխովոդի (ծնված 1914 թվականին) ընտանիքում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հաստատվել է Իտալիայում: Երեսունականների սկզբին զանգվածային սովի ժամանակ Իվան Վերխովոդը աշխատանքի է անցել Ենակիևոյի (այն ժամանակ՝ Ռիկովո) մետալուրգիական գործարանում, Կարմիր բանակ զորակոչվելուց հետո կռվել է Ֆինլանդիայում և Լեհաստանում, իսկ 1941 թվականի հուլիսին՝ Բեսարաբիայի համար մղվող մարտերում, գերի է ընկել։ Գերությունից փախչելուց հետո Իվան Վերխովոդը չի վերադարձել Խորհրդային Միություն։

Ֆուտբոլով սկսել է զբաղվել մանկուց, խաղացել է «Ռոմանեզե» սիրողական ակումբում։ 1976 թվականին նորամուտը նշել է «Կոմոյի» կազմում, որը հանդես է եկել իտալական ֆուտբոլի Բ Սերիայում։ 1980 թվականին «Կոմոն» անցել է Ա Սերիա։ 1981/82 մրցաշրջանը Վերխովոդը, արդեն դառնալով «Սամպդորիայի» խաղացող, վարձավճարով անցկացրել «Ֆիորենտինայում», որը մրցաշրջանի արդյունքներով զբաղեցրեց երկրորդ տեղը։ Հաջորդ մրցաշրջանը Պիետրոն կրկին վարձավճարով անցկացրեց «Ռոմայում», որի հետ հաղթել է Ա Սերիայում և ճանաչվել այդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Դրանից հետո Վերխովոդը սկսել է խաղալ «Սամպդորիայում» և 12 տարի եղել է ջենովական ակումբի հիմնական կազմի խաղացող։ «Սամպդորիայի» հետ Պիետրոն երկրորդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն, չորս անգամ նվաճեց Իտալիայի գավաթը, մեկ անգամ սուպերգավաթը և մեկ անգամ գավաթների գավաթը: Հենց այս թիմի կազմում խաղալու համար էր, որ նա ստացավ Ցար, Սամպդորիայի Գլադիատոր մականունները[6]։

1995 թվականին Վերխովոդը 36 տարեկանում տեղափոխվել է «Յուվենտուս», դարձել Իտալիայի սուպերգավաթակիր (1:0 «Պարմայի» դեմ խաղում), իսկ մրցաշրջանի ավարտին հաղթել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում (հաղթանակ հետխաղյա 11-մետրանոցներով «Այաքսի» նկատմամբ)։ Հաջորդ մրցաշրջանը Պիետրոն անցկացրել է «Միլանում», բայց 1995/96 մրցաշրջանում չեմպիոն դառնալուց հետո 1996/97 մրցաշրջանն ավարտել են 11-րդ տեղում։ Այդ պատճառով հաջորդ մրցաշրջանը Վերխովոդը խաղացել է արդեն «Պյաչենցայում», որը պայքարել է Սերիա Ա-ում մնալու համար։ Վերխովոդը դարձավ Ա Սերիայի պատմության մեջ առաջին դաշտային խաղացողը, որը խաղադաշտ դուրս եկավ 41 տարեկանում (2007 թվականին Վերխովոդի դաշտային խաղացողների ռեկորդը 15 օրով գերազանցեց Ալեսանդրո Կոստակուրտան)։ Իր կարիերայի ավարտի պահին Վերխովոդը, որն անցկացրել է 562 հանդիպում Ա Սերիայում, այս ցուցանիշով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 8 խաղ հետ մնալով դարպասապահ Դինո Ձոֆից (2024 թվականի սկզբին Վերխովոդը զբաղեցնում է ութերորդ տեղը Ա Սերիայում հանդիպումների քանակով և չորրորդը դաշտային խաղացողների շարքում)։ 2003 թվականի ապրիլի 1-ին իտալական մամուլը կատակեց ընթերցողների հետ՝ տեղեկացնելով, որ Վերխովոդը վերադառնում է մեծ ֆուտբոլ՝ ռեկորդը գերազանցելու համար[7]։

Իտալիայի հավաքականում Վերխովոդը նորամուտը նշել է 1981 թվականի հունվարի 6-ին հոլանդացիների դեմ ընկերական խաղում։ Հաջորդ երկու տարիներին Պիետրոն կանչվեց հավաքական, բայց խաղադաշտ դուրս չեկավ։ 1982 թվականի Իտալիան հաղթել է աշխարհի առաջնությունում, սակայն Վերխովոդը մնացել է պահեստայինների նստարանին։ Պիետրոն հավաքականի հիմնական ֆուտբոլիստ է դարձել 1983 թվականից և այդպիսին է եղել մինչև 1993 թվականը, երբ որոշում է կայացրել ավարտել ելույթները ազգային թիմում: 1984 թվականին Լոս Անջելեսի օլիմպիական խաղերում եղել է օլիմպիական հավաքականի կազմում (4-րդ տեղ)։

Վիճակագրություն

Ակումբային հանդիպումներ

Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռոմանեզե Սերիա D 1975/76 3 0 3 0
Ընդհանուր 3 0 3 0
Կոմո Սերիա Բ 1976/77 0 0 0 0 0 0
1977/78 16 0 0 0 16 0
Սերիա C1 1978/79 34 3 8 0 42 3
Սերիա Բ 1979/80 35 1 4 0 39 1
Սերիա Ա 1980/81 30 2 4 0 5 2 39 4
Ընդհանուր 115 6 8 0 13 2 136 8
  Ֆիորենտինա Սերիա Ա 1981/82 28 2 6 0 34 2
Ընդհանուր 28 2 6 0 34 2
  Ռոմա Սերիա Ա 1982/83 30 0 5 0 8 0 43 0
Ընդհանուր 30 0 5 0 8 0 43 0
Սամպդորիա Սերիա Ա 1983/84 30 2 8 0 38 2
1984/85 29 2 12 1 41 3
1985/86 28 1 7 0 4 0 39 1
1986/87 28 2 4 0 32 2
1987/88 29 5 11 2 40 7
1988/89 29 1 14 5 8 1 1 0 52 7
1989/90 32 3 3 0 9 2 1 0 45 5
1990/91 30 3 10 0 4 0 1 0 45 3
1991/92 31 1 8 2 9 0 1 0 49 3
1992/93 29 1 1 0 30 1
1993/94 32 2 8 1 40 3
1994/95 31 2 4 0 5 0 1 0 41 2
Ընդհանուր 358 25 90 11 39 3 5 0 492 39
Յուվենտուս Սերիա Ա 1995/96 21 2 1 0 8 0 1 0 31 2
Ընդհանուր 21 2 1 0 8 0 1 0 31 2
Միլան Սերիա Ա 1996/97 16 1 2 0 18 1
Ընդհանուր 16 1 2 0 18 1
Պյաչենցա Սերիա Ա 1997/98 29 2 1 0 30 2
1998/99 28 4 1 0 29 4
1999/2000 22 0 2 0 24 0
Ընդհանուր 79 6 4 0 83 6
Ամբողջ կարիերա 650 42 116 11 55 3 19 2 840 58

Հանդիպումներ ազգային հավաքականում

Վերխովոդի խաղերը Իտալիայի հավաքականում
Ամսաթիվ Հակառակորդ Հաշիվ Գոլեր Մրցություն
4 փետրվարի, 1984   Մեքսիկա 5:0 Ընկերական խաղ
3 մարտի, 1984   Թուրքիա 2:1 Ընկերական խաղ
7 ապրիլի, 1984   Չեխոսլովակիա 1:1 Ընկերական խաղ
22 մայիսի, 1984   ԳՖՀ 0:1 Ընկերական խաղ
26 մայիսի, 1984   Կանադա 2:0 Ընկերական խաղ
30 մայիսի, 1984   ԱՄՆ 0:0 Ընկերական խաղ
26 սեպտեմբերի, 1984   Շվեդիա 1:0 Ընկերական խաղ
3 հոկտեմբերի, 1984   Շվեյցարիա 1:1 Ընկերական խաղ
8 դեկտեմբերի, 1984   Լեհաստան 2:0 Ընկերական խաղ
5 փետրվարի, 1985   Իռլանդիա 2:1 Ընկերական խաղ
13 մարտի, 1985   Հունաստան 0:0 Ընկերական խաղ
3 ապրիլի, 1985   Պորտուգալիա 2:0 Ընկերական խաղ
6 հունիսի, 1985   Անգլիա 2:1 Ընկերական խաղ
25 սեպտեմբերի, 1985   Նորվեգիա 1:2 Ընկերական խաղ
5 փետրվարի, 1986   ԳՖՀ 1:2 Ընկերական խաղ
26 մարտի, 1986   Ավստրիա 2:1 Ընկերական խաղ
11 մայիսի, 1986   Չինաստան 2:0 Ընկերական խաղ
31 մայիսի, 1986   Բուլղարիա 1:1 Աշխարհի առաջնություն 1986
5 հունիսի, 1986   Արգենտինա 1:1 Աշխարհի առաջնություն 1986
10 հունիսի, 1986   Կորեայի Հանրապետություն 3:2 Աշխարհի առաջնություն 1986
17 հունիսի, 1986 Ֆրանսիա 0:2 Աշխարհի առաջնություն 1986
21 փետրվարի, 1990   Նիդերլանդներ 0:0 Ընկերական խաղ
31 մարտի, 1990   Շվեյցարիա 1:0 Ընկերական խաղ
19 հունիսի, 1990   Չեխոսլովակիա 2:0 Աշխարհի առաջնություն 1990
25 հունիսի, 1990   Ուրուգվայ 2:0 Աշխարհի առաջնություն 1990
7 հուլիսի, 1990   Անգլիա 2:1 Աշխարհի առաջնություն 1990
26 սեպտեմբերի, 1990   Նիդերլանդներ 1:0 Ընկերական խաղ
22 դեկտեմբերի, 1990   Կիպրոս 4:0 1 ԵԱ-1992 ընտրական մրցաշար
13 փետրվարի, 1991   Բելգիա 0:0 Ընկերական խաղ
1 մայիսի, 1991   Հունգարիա 3:1 ԵԱ-1992 ընտրական մրցաշար
12 հունիսի, 1991   Դանիա 2:0 Ընկերական խաղ
16 հունիսի, 1991   ԽՍՀՄ 1:1 Ընկերական խաղ
25 սեպտեմբերի, 1991   Բուլղարիա 1:2 Ընկերական խաղ
12 հոկտեմբերի, 1991   ԽՍՀՄ 0:0 ԵԱ-1992 ընտրական մրցաշար
20 հունվարի, 1993   Մեքսիկա 2:0 Ընկերական խաղ
24 փետրվարի, 1993   Պորտուգալիա 3:1 ԵԱ-1994 ընտրական մրցաշար
24 մարտի, 1993   Մալթա 6:1 1 ԵԱ-1994 ընտրական մրցաշար
14 ապրիլի, 1993   Էստոնիա 2:0 ԵԱ-1994 ընտրական մրցաշար
1 մայիսի, 1993   Շվեյցարիա 0:1 ԵԱ-1994 ընտրական մրցաշար

Ընդհանուր՝ 45 հանդիպում / խփված գոլեր՝ 2, հաղթանակներ՝ 25, ոչ-ոքի՝ 12, պարտություններ՝ 8eu-football.info

Մարզչական

Ակումբ Երկիր Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտ Արդյունքներ
Խ Հ Ո Պ % հաղթանակ
Կատանիա   19 դեկտեմբերի 2001 22 ապրիլի 2002 16 9 2 5 56,25
Ֆիորենտինա   11 օգոստոսի 2002 29 հոկտեմբերի 2002 9 3 4 2 33,33
Տրիեստինա   13 սեպտեմբերի 2005 21 նոյեմբերի 2005 13 5 3 5 38,46
Հոնվեդ   13 հունիսի 2014 6 հոկտեմբերի 2014 11 4 1 6 36,36
Կամզա   31 մայիսի 2018 1 հունիսի 2018 100,000Արտահայտության սխալ․ >= անսպասելի օպերատոր։
Ընդհանուր 49 21 10 18 043

Ձեռքբերումներ

Թիմային

Ակումբներում

  • Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 1995/96
  • Գավաթակիրների գավաթի հաղթող՝ 1989/90
  • Իտալիայի չեմպիոն՝ 1982/83, 1990/91
  • Իտալիայի գավաթակիր՝ 1984/85, 1987/88, 1988/89, 1993/94
  • Իտալիայի Սուպերգավաթակիր՝ 1991, 1995

Ազգային հավաքականում

  • Աշխարհի չեմպիոն՝ 1982
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1990

Անձնական

  • Իտալիայի տարվա ֆուտբոլիստ ըստ Guerin Sportivo-ի՝ 1984
  • Գաետանո Շիրեայի մրցանակի դափնեկիր՝ 1990

Ծանոթագրություններ

  1. Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Pietro Vierchowod: l'ultimo zar» [Peter Vierchowod: the last tsar] (իտալերեն). Storie di Calcio. Արխիվացված օրիգինալից 2016-10-25-ին. Վերցված է 9 November 2014-ին.
  5. Stefano Bedeschi (19 April 2013). «Gli eroi in bianconero: Pietro VIERCHOWOD» [The heroes in black and white: Pietro VIERCHOWOD] (իտալերեն). Tutto Juve. Արխիվացված օրիգինալից 2023-01-24-ին. Վերցված է 4 August 2016-ին.
  6. Тимофей Яценко. «Сын пленного советского солдата стал чемпионом мира вместе с Италией. История Верховода: им восхищался сам Марадона». // SPORT24, 14 июля 2021. Արխիվացված է օրիգինալից 2021-07-15-ին. Վերցված է 2021-07-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Игорь Гольдес. «Жертва розыгрыша: Верховода обязали выходить на поле в 44 года». // Советский спорт, 15 апреля 2003. Արխիվացված է օրիգինալից 2020-07-20-ին. Վերցված է 2020-07-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ