Բերգամո (գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերգամո (այլ կիրառումներ)
Բերգամո (իտալերեն՝ Provincia di Bergamo, լոմբ.՝ Provincia de Bergom), նահանգ Իտալիայում։ Գտնվում է Լոմբարդիա մարզում։ Բնակչությունը կազմում է 1 098 740 մարդ (2010)։ Զբաղեցնում է 2 723 կմ² մակերես։ Կազմված է 244 կոմունաներից։ Բերգամո նահանգի մայրաքաղաքը նույնանուն քաղաքն է։
ԱշխարհագրությունԽմբագրել
Հյուսիսից սահմանակից է Սոնդրիո (Provincia di Sondrio) նահանգին, արևելքից՝ Բրեշիային (Provincia di Brescia), հարավից՝ Կրեմոնային (Provincia di Cremona) և արևմուտքից՝ Միլանին (Provincia di Milano) և Լեկկոյին (Provincia di Lecco)։ Ամենաբարձր կետը համարվում է Պիցո դի Կոկան (իտալերեն՝ Pizzo di Coca)՝ 3052 մ բարձրությամբ։ Նահանգի հարավային մասը հիմնականում հարթավայրային է։ Նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվում են 3 գետեր՝ Սերիո (Sère), Բրեմբո (Brembo), Ադա (Addaկամ Addua)։
ԺողովրդագրությունԽմբագրել
2011 թվականի տվյալների համաձայն հիմնական մունիցիպալիտետների բնակչությունը հետևյալն է՝
Տեղ | Քաղաք | Բնակչություն (մարդ) |
Մակերես (կմ²) |
Խտություն (մարդ/կմ²) |
Բարձրություն (մ) |
---|---|---|---|---|---|
1-ին | Բերգամո[1] | 121.316 | 39,6 | 3064 | 249 գետեր |
2-րդ | Տրևիլիո (Treviglio) | 29.353 | 31,54 | 931 | 125 |
3-րդ | Սերիատե (Seriate) | 25.155 | 12,41 | 2027 | 247 |
4-րդ | Դալմինե (Dalmine) | 23.269 | 11,6 | 2006 | 207 |
5-րդ | Ռոմանո դի Լոմբարդիա (Romano di Lombardia) | 19.876 | 18,03 | 1102 | 120 |
6-րդ | Ալբինո (Albino, Lombardy) | 18.187 | 31,32 | 581 | 342 |
7-րդ | Կարավաջո (քաղաք) (Caravaggio, Lombardy) | 16.033 | 32,81 | 489 | 111 |
8-րդ | Ալցանո Լոմբարդո (Alzano Lombardo) | 13.635 | 13,43 | 1015 | 304 |
9-րդ | Ստեցանո (Stezzano) | 13.078 | 9,25 | 1414 | 211 |
10-րդ | Օսիո Սոտո (Osio Sotto) | 12.252 | 7,45 | 1645 | 182 |
Ազգային կազմԽմբագրել
2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բնակչությունը կազմում է 119.612 մարդ[2]։ Այստեղ ապրում են հետևյալ ազգությունները՝
- Մարոկկո 21.143
- Ռումինիա 14.758
- Ալբանիա 13.179
- Սենեգալ 10.223
- Հնդկաստան 9.302
- Բոլիվիա 6.099
- Ուկրաինա 4.299
- Պակիստան 3.684
- Չինաստան 3.088
- Եգիպտոս 2.754
ISTAT-ի տվյալներով[3]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «dati al 31-12-2011»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-24-ին։ Վերցված է 2015-03-24
- ↑ «Popolazione residente straniera al 31 dicembre 2012»։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-31-ին։ Վերցված է 2015-03-24
- ↑ «Popolazione residente straniera al 31 dicembre 2010 per sesso e cittadinanza»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-25-ին։ Վերցված է 2015-03-24