Ուրբանո Ռատացի

իտալիացի քաղաքական և պետական գործիչ

Ուրբանո Ռատացի (իտալ.՝ Urbano Pio Francesco Rattazzi, հունիսի 30, 1808(1808-06-30)[2], Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա[2] - հունիսի 5, 1873(1873-06-05)[3][4][2], Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա[2]), Իտալիացի քաղաքական և պետական գործիչ, երկու անգամ ընտրվել է Իտալիայի վարչապետ, և երկու անգամ էլ այդ պաշտոնում փոխարինել է Բետտինո Ռիկասոլին։

Ուրբանո Ռատացի
իտալ.՝ Urbano Rattazzi
 
Կուսակցություն՝ Ձախ
Կրթություն՝ Թուրինի համալսարան
Գիտական աստիճան՝ դափնեկիր[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և փաստաբան
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 30, 1808(1808-06-30)[2]
Ծննդավայր Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա[2]
Վախճանի օր հունիսի 5, 1873(1873-06-05)[3][4][2] (64 տարեկան)
Վախճանի վայր Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա[2]
Քաղաքացիություն  Իտալիայի թագավորություն և Kingdom of Sardinia
Ի ծնե անուն իտալ.՝ Urbano Rattazzi
Ամուսին Laetitia Marie Wyse Bonaparte?[2]
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն

 
Ուրբանոն կնոջ հետ

Ուրբանո Ռատացին ծնվել է Հյուսիսային Իտալիայում՝ Ալեսանդրիա քաղաքում։ Ռատտացիի հայրը եղել է Պիեմոնտում գտնվող Արդարադատության խորհրդի քարտուղարը։

Ուրբանո Ռատացին իր իրավաբանական կրթությունը ստացել է Թուրինում և մեծ ճանաչում է ձեռք բերել որպես փաստաբան։

1848 թվականին ընտրվել է պատգամավոր թուրինյան խորհրդարանում, տեղ է գրավել լիբերալների շրջանում, դարձել է «Ձախ» կուսակցության ղեկավար, նպաստել է Բալբոյի նախարարության անկմանը, ստացել է հանրային կրթության նախարարի պաշտոնը, այնուհետև եղել է ներքին գործերի նախարար, որից հետո՝ վարչապետ։

Նովարի ճակատամարտում Կառլ Ալբերտի զորքերի պարտությունից հետո հրաժարական է տվել, ինչպես նաև դուրս եկել «Ձախ» կուսակցությունից։

1852 թվականին Ռատացիի և Կամիլլո Բենսո Կավուրի միջև համաձայնագիր է կնքվել, որի արդյունքում Ուրբանոն դարձել է պալատի նախագահ։ 1854 թվականին Ուրբանոն ստացել է արդարադատության նախարարի պաշտոնը Կավուրի գրասենյակում, իսկ 1855-1858 թվականներին եղել է ներքին գործերի նախարար։

Այս ընթացքում Ուրբանոն իրականացրել է մի շարք կարևոր բարեփոխումներ Իտալիայում (որոշ վանական համայնքների ոչնչացում, քրեական օրենսգրքի վերափոխում, քաղաքական հանցագործությունների համար մահապատժի վերացում և այլն)։ Դուրս է եկել նախարարությունից Կավուրի արտաքին քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։

1859 թվականին Կավուրի հրաժարականից հետո՝ 1862 թվականի մարտին Ուրբանոն դարձել է Իտալիայի վարչապետը, բայց Ֆրանսիայի նկատմամբ չափազանց մեծ համակրանքը և և Գարիբալդիի Հռոմ կատարած արշավին (որն ավարտվել է Ասպրոմոնեի ճակատամարտով) հակազդեցությունը պատճառ է դարձել նրա անկմանը նույն թվականի օգոստոսին։

1867 թվականի ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ուրբանո Ռատացին կրկին ղեկավարել է կաբինետը, որն իրեն չափազանց երկիմաստ է պահել Ջուզեպպե Գարիբալդիի նկատմամբ, որը կրկին արշավ էր ձեռնարկել Հռոմի դեմ և չափազանց ստրկամիտ էր Նապոլեոն III-ի նկատմամբ, ում համակրանքը Ռատացիի նկատմամբ զգալիորեն աճել էր 1864 թվականին նրա ամուսնությունից ի վեր Նապոլեոն III-ի ազգական Մարիա Լետիցիա Բոնապարտ Վեյզի հետ, որը, խայտառակվելով Փարիզում, ստիպված է եղել բնակվել Սավոյում։

Ուրբանո Ռատացիի՝ որպես պետական ​​պաշտոնյայի համբավը խաթարվել է նրա բնավորության թուլության և ամուր հայացքների բացակայության պատճառով։

Ուրբանո Ռատացին պալատի փայլուն հռետորներից էր։ Նրա ելույթները հրատարակել է Սկորացին (Հռոմ, 1876-80)։

Ուրբանո Ռատացցին մահացել է 1873 թվականի հունիսի 5-ին Ֆրոզինոն քաղաքում։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • «Ուրբանո Ռատացի». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրբանո Ռատացի» հոդվածին։