Ուրբանո Ռատացի

իտալիացի քաղաքական և պետական գործիչ

Ուրբանո Ռատացի (իտալ.՝ Urbano Pio Francesco Rattazzi, հունիսի 30, 1808(1808-06-30)[2], Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա[2] - հունիսի 5, 1873(1873-06-05)[3][4][2], Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա[2]), իտալիացի քաղաքական և պետական գործիչ, երկու անգամ ընտրվել է Իտալիայի վարչապետ, և երկու անգամ էլ այդ պաշտոնում փոխարինել է Բետտինո Ռիկասոլին։

Ուրբանո Ռատացի
իտալ.՝ Urbano Rattazzi
 
Կուսակցություն՝ Ձախ
Կրթություն՝ Թուրինի համալսարան
Գիտական աստիճան՝ դափնեկիր[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և փաստաբան
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 30, 1808(1808-06-30)[2]
Ծննդավայր Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա[2]
Վախճանի օր հունիսի 5, 1873(1873-06-05)[3][4][2] (64 տարեկան)
Վախճանի վայր Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա[2]
Քաղաքացիություն  Իտալիայի թագավորություն և Kingdom of Sardinia
Ի ծնե անուն իտալ.՝ Urbano Rattazzi
Ամուսին Laetitia Marie Wyse Bonaparte?[2]
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն

խմբագրել
 
Ուրբանոն կնոջ հետ

Ուրբանո Ռատացին ծնվել է Հյուսիսային Իտալիայում՝ Ալեսանդրիա քաղաքում։ Ռատտացիի հայրը եղել է Պիեմոնտում գտնվող Արդարադատության խորհրդի քարտուղարը։

Ուրբանո Ռատացին իր իրավաբանական կրթությունը ստացել է Թուրինում և մեծ ճանաչում է ձեռք բերել որպես փաստաբան։

1848 թվականին ընտրվել է պատգամավոր թուրինյան խորհրդարանում, տեղ է գրավել լիբերալների շրջանում, դարձել է «Ձախ» կուսակցության ղեկավար, նպաստել է Բալբոյի նախարարության անկմանը, ստացել է հանրային կրթության նախարարի պաշտոնը, այնուհետև եղել է ներքին գործերի նախարար, որից հետո՝ վարչապետ։

Նովարի ճակատամարտում Կառլ Ալբերտի զորքերի պարտությունից հետո հրաժարական է տվել, ինչպես նաև դուրս եկել «Ձախ» կուսակցությունից։

1852 թվականին Ռատացիի և Կամիլլո Բենսո Կավուրի միջև համաձայնագիր է կնքվել, որի արդյունքում Ուրբանոն դարձել է պալատի նախագահ։ 1854 թվականին Ուրբանոն ստացել է արդարադատության նախարարի պաշտոնը Կավուրի գրասենյակում, իսկ 1855-1858 թվականներին եղել է ներքին գործերի նախարար։

Այս ընթացքում Ուրբանոն իրականացրել է մի շարք կարևոր բարեփոխումներ Իտալիայում (որոշ վանական համայնքների ոչնչացում, քրեական օրենսգրքի վերափոխում, քաղաքական հանցագործությունների համար մահապատժի վերացում և այլն)։ Դուրս է եկել նախարարությունից Կավուրի արտաքին քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։

1859 թվականին Կավուրի հրաժարականից հետո՝ 1862 թվականի մարտին Ուրբանոն դարձել է Իտալիայի վարչապետը, բայց Ֆրանսիայի նկատմամբ չափազանց մեծ համակրանքը և և Գարիբալդիի Հռոմ կատարած արշավին (որն ավարտվել է Ասպրոմոնեի ճակատամարտով) հակազդեցությունը պատճառ է դարձել նրա անկմանը նույն թվականի օգոստոսին։

1867 թվականի ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ուրբանո Ռատացին կրկին ղեկավարել է կաբինետը, որն իրեն չափազանց երկիմաստ է պահել Ջուզեպպե Գարիբալդիի նկատմամբ, որը կրկին արշավ էր ձեռնարկել Հռոմի դեմ և չափազանց ստրկամիտ էր Նապոլեոն III-ի նկատմամբ, ում համակրանքը Ռատացիի նկատմամբ զգալիորեն աճել էր 1864 թվականին նրա ամուսնությունից ի վեր Նապոլեոն III-ի ազգական Մարիա Լետիցիա Բոնապարտ Վեյզի հետ, որը, խայտառակվելով Փարիզում, ստիպված է եղել բնակվել Սավոյում։ Ունեցել են մեկ դուստր` Իզաբելլա Ռոման[5][6][7][8]։

Ուրբանո Ռատացիի՝ որպես պետական ​​պաշտոնյայի համբավը խաթարվել է նրա բնավորության թուլության և ամուր հայացքների բացակայության պատճառով։

Ուրբանո Ռատացին պալատի փայլուն հռետորներից էր։ Նրա ելույթները հրատարակել է Սկորացին (Հռոմ, 1876-80)։

Ուրբանո Ռատացցին մահացել է 1873 թվականի հունիսի 5-ին 64 տարեկանում Ֆրոզինոնե քաղաքում լյարդի քաղցկեղից[9], թաղվել է իր հայրենի քաղաքի մոնումենտալ գերեզմանատանը։

Պարգևներ

խմբագրել
  • Սանտիսիմա Անունզիատայի Գերագույն շքանշանի ասպետ. 1867 թվական
  • Սուրբ Մավրիկիոսի և Ղազարոսի շքանշանի Մեծ խաչի ասպետ. 1867 թվական

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://storia.camera.it/deputato/urbano-rattazzi-18100629
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Malandrino C. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2016. — Vol. 86.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. «Isabella Roma Rattazzi» (իտալերեն). Վերցված է 2022 թ. հունիսի 12-ին. {{cite web}}: Unknown parameter |sito= ignored (|website= suggested) (օգնություն)
  6. «Isabel Roma Villanova De La Cuadra» (իտալերեն). Վերցված է 2022 թ. հունիսի 12-ին. {{cite web}}: Unknown parameter |sito= ignored (|website= suggested) (օգնություն)
  7. «Luis Villanova Rattazzi» (իտալերեն). Վերցված է 2022 թ. հունիսի 12-ին. {{cite web}}: Unknown parameter |sito= ignored (|website= suggested) (օգնություն)
  8. «Luis Villanova Rattazzi Barrera, marqués de Irache» (իտալերեն). Վերցված է 2022 թ. հունիսի 12-ին. {{cite web}}: Unknown parameter |sito= ignored (|website= suggested) (օգնություն)
  9. Fausto Bima, Maria Rattazzi Bonaparte Wyse, in La provincia di Alessandria. Amministrazione provinciale, Alessandria, 1961.

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրբանո Ռատացի» հոդվածին։