Բետտինո Ռիկասոլի (իտալ.՝ Bettino Ricasoli մարտի 9, 1809(1809-03-09)[1][2], Ֆլորենցիա, Ֆրանսիա - հոկտեմբերի 23, 1880(1880-10-23)[1][2], Castello di Brolio, Գայոլե ին Կիանտի, Սիենա, Տոսկանա, Իտալիա), բարոն, իտալացի քաղաքական գործիչ և պետական գործիչ, երկու անգամ դարձել էԻտալիայի վարչապետ, երկու անգամն էլ նրան փոխարինել է Ուրբանո Ռատացին։

Բետտինո Ռիկասոլի
իտալ.՝ Bettino Ricasoli
 
Կուսակցություն՝ Պատմական աջեր
Կրթություն՝ Ֆրանչեսկո Չիկոնինիի անվան ազգային գիշերօթիկ դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, լրագրող և Ֆրանսիայի նախարարների խորհրդի նախագահ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր մարտի 9, 1809(1809-03-09)[1][2]
Ծննդավայր Ֆլորենցիա, Ֆրանսիա
Վախճանի օր հոկտեմբերի 23, 1880(1880-10-23)[1][2] (71 տարեկան)
Վախճանի վայր Castello di Brolio, Գայոլե ին Կիանտի, Սիենա, Տոսկանա, Իտալիա
Թաղված Castello di Brolio
Քաղաքացիություն  Իտալիայի թագավորություն, Kingdom of Sardinia,  Իտալիայի թագավորություն և  Տոսկանայի Մեծ դքսություն
Ի ծնե անուն իտալ.՝ Bettino Ricasoli
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն

խմբագրել

Բետտինո Ռիկասոլին ծնվել է Տոսկանա նահանգի Ֆլորենցիա քաղաքում։

Բետտինոն գյուղատնտեսությամբէր զբաղվում Բրիոլիոյի իր նախնիների ունեցվածքում՝ Սիենա քաղաքի մերձակայքում, բայց Պիոս IX-ի պապական գահին անդամակցելուց հետո նա հանդես է եկել սոցիալական գործունեության ոլորտում և շուտով դարձել է Տուսկանայում լիբերալ կուսակցության առաջնորդը։ Ռիկասոլին Լեոպոլդի մեծ դուքսին առաջարկել է բարեփոխումների երկրորդ պլան՝ շեշտը դնելով խոսքի ազատության վրա, սակայն Բետինոյի առաջարկը չի ընդունվել։

Հետագայում Ռիկասոլին ընտրվել է Ֆլորենցիայի քաղաքապետ։ 1848 թվականին պատգամավոր է ընտրվել Տոսկանայի պալատում։ Որպես պատգամավոր նա հիմնել է «Patria» թերթը։ 1849 թվականին նա ժամանակավոր կառավարության անդամ էր, բայց անցել է ոչ թե հանրապետականների, այլ Լեոպոլդ II-ի կողմնակիցների կողմը։

Բետտինո Ռիկասոլին որոշ ժամանակ, դուրս է եկել քաղաքականությունից։ Սակայն 1857 թվականին Բետինոն կրկին սկսել է գործուն մասնակցություն ունենալ հրապարակախոսությանը և կրկին փորձել է ազդել անձամբ Մեծ Դքսության վրա՝ համոզելով նրան դաշինք կնքել Պիեմոնտի հետ և վերականգնել Սահմանադրությունը։

1859 թվականին Ռիկասոլին, Լեոպոլդի փախուստից հետո, ժամանակավոր կառավարության ղեկավարն էր և նպաստել է Տոսկանայի ընդգրկմանը Իտալիայի կազմում։ Այդ դեպքից հետո, Վիկտոր Էմանուիլ II-ը նրան նշանակել է Տոսկանայի գեներալ-նահանգապետ։

1860 թվականից պատգամավոր է եղել իտալական խորհրդարանում։

Կամիլլո Բենսո դի Կավուրի մահից հետո Ռիկասոլին ստեղծել է մի նախարարություն, որում նա վերցրել է արտաքին գործերի ժամանակավորապես նաև ռազմական, այնուհետև ներքին գործերի պորտֆոլիոն նախարարությունը գոյատևել է 9 ամիս (1861-1862) և նրան հաջորդել է Ուրբանո Ռատացին։

1866 թվականից մինչև 1867 թվականներին Ռիկասոլին դարձել է նախարար և Ավստրիայի հետ պատերազմի ժամանակ նա դեմ էր արտահայտվել Պրուսիայից անջատ, Ավստրիայի հետ խաղաղ պայմանագիր կնքելու բոլոր ծրագրերին։ Երբ նրա պատրաստած բարեփոխման նախագիծը, որը ներառում էր կառավարման ապակենտրոնացում, հաջողություն չունեցավ Ռիկասոլին նորից թոշակի անցավ և նրան փոխարինեց նորից Ուրբանո Ռատացին։

Պալատում նա շարունակում է մնալ «Աջ» կուսակցության կազմում, բայց 1876 թվականին «Ձախ» կուսակցության, հետ միասին քվեարկել է Մարկո Մինգետտի օգտին։ Այդ ժամանակվանից նա հիմնականում բնակվում էր իր ունեցվածքի վրա՝ զերծ մնալով հասարակական գործունեությանը մասնակցելուց։

Բետտինո Ռիկասոլին վախճանվել է 1880 թվականի հոկտեմբերի 23-ին Կաստելո դի Բրոգլիոյում։

Մատենագրություն

խմբագրել

Բետտինո Ռիկասոլիի նամակագրությունը տպագրվել է Ֆլորենցիայում 1886-1895 թվականներին «Lettere e documenti del b. В. R.». См. Passerini, «Genealogia e storia della famiglia R.» (Ֆլորենցիա, 1861); «Gotti, Vita del barone B. R.» ( Ֆլորենցիա, 1894).

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բետտինո Ռիկասոլի» հոդվածին։