Սոննամ (կոր.՝ 성남시, 城南市, Seongnam-si), քաղաք Գյոնգի նահանգում, Հարավային Կորեայում։ Սոննամը Սեուլի տիպիկ արբանյակային քաղաքն է, կազմված է առավելապես բնակելի թաղամասերից։ Քաղաքի ամենախիտ բնակեցված մասը Պունդանգու (կամ պարզապես Պունդան) շրջանն է, որում գտնվում է բարձրահարկ բնակելի աշտարակների մեծամասութունը։ XXI դարի սկզբին քաղաքի կաառավարության կողմից նախաձեռնվեց շարժում Սոննամին անմիջական ենթակայության քաղաքի կարգավիճակ տալու համար, քանի որ Սոննամի բնակչությունը աճում էր բավականին արագ և անցել էր 1 մլն մարդը։ 2009 թվականի օգոստոսին ընդունվեց Սոննամը հարևան Հանամ քաղաքի հետ միավորելու որոշում[2]։

Բնակավայր
Սոննամ
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Մակերես141,82 կմ²
Բնակչություն918 771 մարդ (2023)[1]
Պաշտոնական կայքseongnam.go.kr
Սոննամ (Հարավային Կորեա)##
Սոննամ (Հարավային Կորեա)

Պատմություն խմբագրել

Սոննամը հայտնի դարձավ մ․թ․ա․ 18 թվականին, երբ Օնջո թագավորը այս հողեր տեղափոխեց հին կորեական Պեկչե պետության մայրաքաղաք։ Շուտով ժամանակակից Սոննամի տարածքը մտավ մյուս կորեական Գոգուրեո պետության կազմ, և 475 թվականին այստեղ ծագեց Պուկհանսան (Պուկհանսանգուն) գավառը։ 553 թվականին այստեղ կազմավորվեց Սինջու շրջանը։ 665 թվականին տարածքը, որտեղ գտնվում է ժամանակակից Սոննամը, գտնվում էր Միավորված Սիլլա պետության կազմի մեջ, վերանվանվեց որպես Հանսան (Հանսանջու) շրջան։ 904 թվականին, Գորյո դինաստիայի դարաշրջանում, այն վերանվանվեց որպես Կվանջու։ 1395 թվականին ներառվեց Գյոնգի նահանգի կազմում։ 1895 թվականին Կվանջուն ստացավ գավառի (կուն) կարգավիճակ։ 1964 թվականին Կվանջու գավառի կազմում առաջացավ Սոննամ շրջանը, որն առանձին քաղաքի կարգավիճակ էր ստացել 1973 թվականին։ 1989 թվականին սկսվեց նոր Պունդանգու շրջանի կառուցումը, հետագայում դարձավ երիտասարդ քաղաքի կենտրոնը[3]։

Աշխարհագրություն խմբագրել

Սոննամը Սեուլի հարավային արվարձանն է։ Արևմուտքում սահմանակցում է Կվաչհոնի և Իյվանի հետ, հարավում՝ Յոնգինի հետ, արևելքում՝ Կվանգջուի հետ, հյուսիսում՝ Սեուլի և Հանամի հետ։

Տնտեսություն խմբագրել

Սոննամի տնտեսության հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը, էլեկտրոնիկան, քիմիական և սննդի արդյունաբերությունը։ Քաղաքում արտադրության ծավալը կազմում է մոտ 900 միլիոն դոլար, որից 150 միլիոնը արտահանվում է։ Ամբողջ արտադրության մեծ մասը կենտրոնացված է Պունդանգուի տեխնոպարկում։ Սոննամի համախառն արտադրանքը կազմում է 6,6 մլրդ դոլար[4]։

Վարչական բաժանում խմբագրել

Սոննամը բաժանված է 3 օկրուգների (կու) և 44 շրջանների։ Սոննամի օկրուգները ներառում են․

  • Պունդանգուն
  • Չունվոնգուն
  • Սոջոնգուն

Տուրիզմ և տեսարժան վայրեր խմբագրել

 
Տհանչհոն մարզահամալիր
  • Բուդդայական Պոնգուկս վանքը հիմնադրված է XI դարում։ XIV դարի վերջին, այնուհետ նաև XVIII դարում ենթարկվել է նշանակալից վերակառուցումների։ Այժմ իրենից ներկայացնում է Չոսոն դինաստիայի ուշ ժամանակշրջանի ճարտարապետական հուշարձան։ Ներկայումս այդ համալիրի մեջ պահպանվել են 3 վանական և 3 օժանդակ կառույցներ[5]։
  • Նամհանսանսոն ամրոցը (նաև Կվանգջույում և Հանամում) հայտնի է մեծաքանակ հին դամբարաններով, վանքերով և Երեք կորեական հանրապետութունների ժամանակաշրջանի այլ կառույցներով։ Բաժանված է ներքին և արտաքին ամրոցների։ Ներքին ամրոցը շրջապատված է 7,5 մետր բարձրությամբ և 9 կիլոմետր երկարությամբ պարիսպով։ Հիմա այստեղ գտնվում է թանգարան բաց երկնքի տակ[6]։

Քույր-քաղաքներ խմբագրել

Երկրի ներսում

Արտասահմանում

Խորհրդանիշներ խմբագրել

Ինչպես Հարավային Կորեայի մնացած քաղաքներն ու գավառները, Սոննամը ևս ունի խորհրդանիշների շարք․[16]

  • Ծառ․ գինգկո՝ խորհրդաանշում է երկարակեցություն։
  • Ծաղիկ․ լեռնավարդ՝ խորհրդանշում է սեփական արժանապատվության զգացում և ազնվություն։
  • Թռչուն․ կաչաղակ․ ենթադրվում է, որ կաչաղակը բերում է լավ լուրեր, ուստի այն համարվում է լավ փոփոխության խորհրդանիշ։
  • Մասկոտ․ Սերոնգի և Սենամի եղբայրն ու քույրը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://kosis.kr/statHtml/statHtml.do?orgId=101&tblId=DT_1B040A3&checkFlag=N
  2. 2 Cities in Gyeonggi Province to Merge(անգլ.)
  3. «История Соннама» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. «Экономика Соннама» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. «Понгукса» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. «Намхансансон» (անգլերեն).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  7. «Побратимство с Асаном» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  8. «Побратимство с Хончхоном» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  9. «Побратимство с Капхёном» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  10. «Побратимство с Самчхоком» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  11. «Побратимство с Масаном» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  12. «Побратимство с Мокпхо» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  13. «Побратимство с Пирасикаба» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  14. «Побратимство с городом Аврора» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  15. «Побратимство с Шэньяном» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 2-ին.
  16. «Символы Соннама» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

https://web.archive.org/web/20150518084451/http://wiki.galbijim.com/Seongnam