Մասան
Մասան (կոր.՝ 마산시, 馬山市, Masan-si), մինչև 2010 թվականը համարվել է Կյոնսան-Նամդոյի քաղաք, Հարավային Կորեա։ 2010 թվականի հուլիսի 1-ից միացվել է հարևան Չխանվոնին և դարձել նրա տարածաշրջաններից մեկը (կու)[1]։
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Բնակչություն | 429 612 մարդ (2003) | |
Ժամային գոտի | UTC+9 | |
| ||
ՊատմությունԽմբագրել
Մասանի պատմությունը գալիս է 757 թվականից, երբ Սիլլա թագավորության ժամանակ ժամանակակից քաղաքի փոխարեն տեղակայված էր Խապպո մարզը։ 1282 թվականին Գորյո արքայատոհմի ժամանակ անվանումը փոխվեց Խովոնի։ 1899 թվականին այստեղ տեղակայվել է ծովային նավահանգիստ։ 1900 թվականի մարտի 17-ին Ռուսաստանի կողմից Մոզամպոյի նավահանգստում հողամասի վարձակալության պայմանագիր է կնքվել։ Այնտեղ տեղակայված էր հյուպատոսարան, հյուրանոց և ածուխի պահեստներ, սակայն արդեն 1903 թվականին Անգլիայի և Ճապոնիայի ազդեցության ներքո այդ ամենը փակվեց։ 1905 թվականին կղզում հիմնվել է Ճապոնիայի հիմնական ուժերը։ 1914 թվականին Մասանն ստացել է իր այժմյան անվանումը։ Քաղաքի կարգավիճակն ստացել է 1949 թվականին[2]։
2010 թվականին քաղաքը միացվել է Չխանվոնին։
ՏնտեսագիտությունԽմբագրել
Մասանը եղել է ծովային նավահանգիստ, տեղակայված XIX դարի վերջին։ Բացի այդ այստեղ տեղակայված էր մեքենաշինության և մետալուրգիայի գործարաններ[3]։
ԱշխարհագրությունԽմբագրել
Մասանը գտնվում է Կորեական թերակղզու հարավային մասում։ Հյուսիսում և արևելքում սահմանակցում է Խամոնին և Չխանվոնին, արևմուտքում Չինջուի հետ։ Ծովափն անցնում է քաղաքի հարավային մասով[4]։
ԿլիմաԽմբագրել
Տարվա միջին ջերմաստիճանը +14,8 °C է, հունվարի միջին ջերմաստիճանը +2,8 °C է, օգոստոսի միջին ջերմաստիճանը +26,6 °C է։ Տարվա մեջ տեղումների քանակը հասնում է 1503,7 մմ-ի։
Վարչական բաժանումԽմբագրել
Մասանը վարչականորեն բաժանվում է 1 իպի, 4 մյոնի և 27 տոնի[5]։
Զբոսաշրջություն և տեսարժան վայրերԽմբագրել
- Հին բուդայական տաճար Իրիմսայում[6]։
- Մուխակսան լեռը, որը գրավում է լեռնային զբոսաշրջություն սիրողների ուշադրությունը[6]։
Երկվորյակ քաղաքներԽմբագրել
Մասանի երկվորյակ քաղաքները[7]՝
ԽորհրդանիշԽմբագրել
Ինչպես և Հարավային Կորեայի մնացած քաղաքները, Մասանը նույնպես ունի իր խորհրդանիշները[8]՝
- Ծառ Գինկգո
- Սևապոչ ճայ
- Վարդ
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Unified Changwon launched» (կորեերեն)։ MBC News։ Վերցված է 2010-11-08
- ↑ История Масана. Archived 2009-02-14 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Экономика Масана. Archived 2009-01-23 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ География Масана. Archived 2009-01-24 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Административное деление Масана.(չաշխատող հղում)(կոր.)
- ↑ 6,0 6,1 9 достопримечательностей Масана Archived 2009-05-17 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Города-побратимы Масана. Archived 2007-11-26 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Символы Масана. Archived 2009-02-14 at the Wayback Machine.(անգլ.)