Գյոնգի
Հարավային Կորեայի նահանգ
Գյոնգի-դո (հանգըլ՝ 경기도), նահանգ Հարավային Կորեայի հյուսիսարևմտյան մասում։ Վարչական կենտրոնն է Սուվոն քաղաքը՝ մոտավորապես 1,2 մլն. բնակչությամբ։ Սահմանակից է Գանգվոն-դո, Չունգչոնգնամ-դո (Հարավային Չունգչոնգ), Չունգչոնգ-դո (Հյուսիսային Չունգչոնգ) նահանգներին և Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությանը։
Երկիր | ![]() |
---|---|
Մասն է | Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան |
Կարգավիճակ | Հարավային Կորեայի նահանգ |
Մտնում է | Հարավային Կորեա |
Վարչկենտրոն | Սուվոն |
Օրենսդրական մարմին | Գյոնգի նահանգի համայնքային խորհուրդ |
Բնակչություն | 13 103 188 մարդ (2018)[1] |
Տարածք | 10 172,07 ± 0,01 կմ² |
![]() | |
Սահմանակցում է | Սեուլ, Ինչոն, Գանգվոն, Հարավային Չունգչոնգ և Հյուսիսային Չունգչոնգ |
Ժամային գոտի | UTC+9 |
ISO 3166-2 կոդ | KR-41 |
gg.go.kr |
Սեուլը՝ երկրի խոշորագույն քաղաքը և մայրաքաղաքը գտնվում է նահանգի կենտրոնում, սակայն չի մտնում դրա մեջ՝ ունենալով հատուկ քաղաքի կարգավիճակ։