Մորուք, դեմքի ստորին մասի մազային ծածկույթ։ Տղամարդկանց երկրորդական սեռական հատկանիշներից մեկն, որը պայմանավորված է տեստոստերոնի առկայությամբ։ Մորուքը սկսում է աճել սեռական հասունացման շրջանում։

Մորուք
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
ԵնթադասԴեմքի մազեր, set of facial hairs?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Լատիներեն անվանումbarba
Foundational Model of Anatomy54240
Terminologia Anatomica 98A16.0.00.018
Նկարագրված էPaulys Realenzyklopädie der klassischen Altertumswissenschaft?, Ուղղափառ աստվածաբանական հանրագիտարան, 1900-1911, Կենդանի վելիկոռուսերենի բացատրական բառարանում, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան, Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947), Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան, Ծայրագույն վարդապետ Նիկեփորի աստվածաշնչյան հանրագիտարան, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Gujin Tushu Jicheng?, Դասական հնությունների իրական բառարան և 1911 Encyclopædia Britannica
 Beards Վիքիպահեստում

Էվոլյուցիոն արժեք խմբագրել

Մորուքը, բեղերը և բակենբարդերը հայտնվել են տղամարդկանց մոտ մրցունակությունը բարձրացնելու համար, ինչպես մարտական երանգավորումը, որը տեսողականորեն մեծացնում է կարգավիճակը ցեղակիցների աչքում[2][3]։ Չարլզ Դարվինը կարծում էր, որ մորուքը ծագել է սեռական ընտրության պատճառով, քանի որ այն զարդարանք է, որը մեծացնում է տղամարդկանց գրավչությունը։ Հերքվել է մորուքի և գրավչության միջև ենթադրական կապը։ Մորուքը, հավանաբար, անհրաժեշտ է տղամարդկանց միջև ավելի արդյունավետ մրցակցության համար, քանի որ մորուքով տղամարդիկ կարծես ավելի գերիշխող են, ագրեսիվ, և ավելի բարձր կարգավիճակ ունեն, քան մաքուր սափրված դեմքեր ունեցող տղամարդիկ[2][3]։

Պատմություն խմբագրել

 
Հին եգիպտացիների մորուքն ու սանրվածքը

Հին Եգիպտոսի բոլոր տղամարդիկ սափրում էին մորուքը։ Մորուքը կրելու իրավունք ուներ միայն փարավոնը (ի նշան երկրի տիրապետության), բայց նրա մորուքը արհեստական էր։ Այն, ինչպես և պարիկը, պատրաստված էր բրդից կամ կտրատված մազերից։ Այդ արարողակարգային մորուքին կարող էին տարբեր ձևեր տալ, բայց առավել տարածված էր հյուսը, որը կատվային պոչի նման էր[4]։

Ալեքսանդր Մակեդոնացին հրամայում էր իր զինվորներին սափրել մորուքն[5], որպեսզի թշնամի զինվորները չկարողանան մարտի ընթացքում քաշել դրանք[6]։

Հռոմեական կայսրությունում սափրված դեմքն ու կարճ սանրվածքը քաղաքակրթության նշաններից էին և հռոմեացիներին առանձնացնում էին «վայրի» ժողովուրդներից։ Այս ավանդույթի վերջը դրել է Հադրիանոս կայսրը։

Կուբացի ապստամբները ընդդեմ Ֆուլխենսիո Բատիստայի ռեժիմի, Ֆիդել Կաստրոյի գլխավորությամբ, հայտնի էին որպես «բարբուդոս»՝ մորուքավորներ։

Տիպաժներ ըստ դարաշրջանի խմբագրել

Դեմքի մազերի նորաձևության պատմությունը նաև ցույց է տալիս սոցիալական գործոնի որոշիչ ազդեցությունը բեղերի և մորուքների, մորուքների թույլատրելի ոճերի, հասարակության կողմից դրանց նկատմամբ վերաբերմունքի վրա[7]։

Հին Եգիպտոսում տղամարդիկ սափրում էին մորուքն ու բեղերը, փոքր արհեստական մորուքները կրում էին միայն թագավորական ընտանիքի ներկայացուցիչները[8]։ Հին Հունաստանում սափրվել սկսել են մ.թ.ա. 4-րդ դարից[9], այնտեղից դա անցել է հռոմեացիներին՝ Հունաստանի նվաճումից հետո[10]։ Հռոմում Հադրիանոսի օրոք վերականգնվել է բեղերի և մորուքի նորաձևությունը[11]։

Արևմտաեվրոպական երկրների փաստագրված պատմությունը թույլ է տալիս դիտարկել տղամարդկանց արտաքին տեսքի ստանդարտների փոփոխման ընթացքը։ Նշվում է այսպիսի օրինաչափություն. մորուքների փարթամ սանրվածքների նորաձևության ժամանակ դրանք կարճեցվել են կամ անհետացել, և հակառակը, երբ ավելի պարզ սանրվածքներ էին կրում, մորուքին և բեղերին ավելի մեծ ուշադրություն էին դարձնում[11]։ Ավելի ուշ միջնադարում և վաղ Վերածննդի (XIV—XV դարեր) իդեալական արական տեսքը երիտասարդի նմանվելն էր ցանկացած տարիքում, և տղամարդկանց դեմքերը սափրված էին։ Բուրգունդյան նորաձևության տիրապետության շրջանում երկար գանգրացված մազերի դեպքում հայտնվում են միայն փոքր բեղեր և մորուքներ[11]։ Հաջորդ ժամանակահատվածում (1500-ից մինչև Վերածննդի ավարտը (1620)) բոլոր տարիքի տղամարդկանց մեծ մասը կրում էին մորուքներ և երկար բեղեր։

Բարոկկոյի դարաշրջանի սկզբից (1620-ից) մորուքը դուրս է եկել նորաձևությունից, և մոտավորապես 1680 թվականից, բեղերը նույնպես անհետացել են։ Ֆրանսիայում՝ նախկին եվրոպական մոդայի օրենսդիր երկրում, պալատականները, նմանակելով երիտասարդ թագավոր Լյուդովիկոս XIV-ին, մաքուր սափրում էին դեմքը, բեղ էին կրում միայն զինվորականները[11]։ Մինչև XIX դարի կեսերը ամբողջովին գերակշռում էր սափրված տղամարդու դեմքի մոդելը։ 1848 թվականի հեղափոխությունից հետո տեղի է ունեցել հակառակ գործընթացն, որը տարածվել է ամբողջ Եվրոպայի վրա․ բեղերն ու մորուքը դարձել են տղամարդկանց արտաքին տեսքով գերիշխող։

Սակայն 20-րդ դարի երկրորդ քառորդից սափրված դեմքերը դառնում էին զանգվածային ֆենոմեն։ Տղամարդկանց մազերի փոփոխումը, որպես տղամարդկանց նորաձևության և նախասիրությունների զանգվածային երևույթ, կարելի է դիտարկել այս կամ այն պատմական ժամանակաշրջանում գերակշռող արական իդեալի փոփոխության պատճառով։ Նորաձևության մեջ ուժեղ տղամարդու իդեալի գերակշռության դարաշրջանում առկա են բեղեր և մորուքներ, քանի որ դրանք ընկալվում են որպես առնականության խորհրդանիշներ։ Բայց միշտ գոյություն ունեն հասարակական շերտեր, որոնք պահպանում են իրենց արտաքին տեսքի ավանդույթների անկախությունն ու շարունակականությունը։

Մորուքավոր կանայք խմբագրել

Կանայք, ինչպես և տղամարդիկ, կարող են մորուքներ աճեցնել (հատկապես, երբ օգտագործվում են անդրոգենային ստերոիդներ, որպես ուղեկցող կրծքի քաղցկեղի թերապիայի)։ Հին ժամանակներից նման կանայք հետաքրքրասիրության առարկա են եղել։ Չնայած նրան, որ կանանց մեծ մասը սափրում են կզակի վրա ցանկացած մազային ծածկույթը, նրանցից ոմանք եկամուտ են ստանում կենդանի կատարումներով հասարակության առաջ, այսպես կոչված «հրաշքների շոուներում»՝ կրկեսներում, որոնք տարածված են Միացյալ Նահանգներում։ Կոնտրաստն երկար մորուքի և այնպիսի կանացի ատրիբուտների մեջ, ինչպիսիք են երգչուհու բարձր ձայնը, որոնք ընդգծում են իրենց կանացիությունը, ապահովում է հետաքրքրությունը նրանց նկատմամբ, ուստի նման կանայք ավանդաբար ունեցել և գործատուների հարուստ ընտրություն և նրանց ելույթները շատ լավ վարձատրվել են։

Դրա վրա օրինակը Խուլիա Պաստրանան է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. 2,0 2,1 Любовник или воин? Противоположные давления полового отбора на мужской голос и волосы на лице(ռուս.) // Behavioral Ecology : журнал. — 2016. — Т. 27. — № 2. — С. 512—519. — doi:10.1093/beheco/arv178 — PMID 27004013.
  3. 3,0 3,1 Бороды усиливают представления о возрасте, социальном статусе и агрессивности мужчин, но не о привлекательности(ռուս.) // Behavioral Ecology : журнал. — 2012. — Т. 23. — № 3. — С. 481—490. — doi:10.1093/beheco/arr214
  4. Вики: Костюм Древнего Египта
  5. Peck 1898 cites հին հունարեն՝ πωγωνοτροφία φιλόσοφον οὐ ποιεῖ. De Is. et Osir. 3
  6. Peck 1898 cites Chrysippus ap. Athen. xiii. 565 a
  7. Peck 1898 cites cf. Pers.iv. 1, magister barbatus of Socrates
  8. М. Н. Мерцалова. Костюм разных времён и народов. Том 1. — М.: Академия моды, 1993. с. 19
  9. See, for example, Homer Iliad 1:500-1
  10. Ф. Ф. Велишский Быт греков и римлян. — Прага: Типография И. Милиткий и Новак, 1878. — С. 232. — 670 с. — ISBN 5424172334, 9785424172335
  11. 11,0 11,1 11,2 11,3 Л. Кибалова. О. Гербенова. М. Ламарова. Иллюстрированная энциклопедия моды. Артия, Прага, 1988. с. 353

Գրականություն խմբագրել

  • «Մորուք». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • «Մորուքը Ռուսաստանում». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Ջայլզ Քոնթեբլ։ Մորուքները պատմության մեջ։ Նորաձևություն։ Արխիվացված 2021-05-05 Wayback Machine // Մարդ պատմության մեջ։ 1994. — М., 1994, էջ 165—181

Արտաքին հղումներ խմբագրել

  • Մորուք՝ հոդվածը հումանիտար բառարանում