Պերիկլես (հին հունարեն՝ Περικλής, «փառքով շրջապատված», մ. թ. ա. 494, Աթենք[1] - մ. թ. ա. 429, Աթենք), աթենական պետական գործիչ, հռետոր և զորավար։Նա նշանավոր և ազդեցիկ էր Աթենքի քաղաքականության մեջ, հատկապես հույն-պարսկական և Պելոպոնեսյան պատերազմների ժամանակահատվածում, և ժամանակակից պատմաբան Թուկիդիդեսի կողմից ճանաչվել է որպես «Աթենքի առաջին քաղաքացի»։ Այն ժամանակաշրջանը, որի ընթացքում նա ղեկավարել է Աթենքը, մոտավորապես մ.թ.ա. 461-ից մինչև 429 թվականը, երբեմն հայտնի է որպես «Պերիկլեսի դարաշրջան» անունով։ Պերիկլեսը խթանեց արվեստն ու գրականությունը, և հիմնականում նրա ջանքերով Աթենքը ձեռք բերեց հին հունական աշխարհի կրթական և մշակութային կենտրոնի համբավը։

Պերիկլես
հին հունարեն՝ Περικλῆς
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 494
ԾննդավայրԱթենք[1]
Մահացել էմ. թ. ա. 429
Մահվան վայրԱթենք
ՔաղաքացիությունՀին Աթենք
Կրոնհին հունական դիցաբանություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ռազմական գործիչ, պետական գործիչ, հռետոր և բանակի սպա
ԱմուսինPericles' first wife? և Ասպասիա[2][3]
Ծնողներհայր՝ Xanthippus?, մայր՝ Agariste?
Զբաղեցրած պաշտոններAthenian strategos?
ԵրեխաներPericles the Younger?[4], Paralus? և Xanthippus?[5]
 Pericles Վիքիպահեստում

Վաղ կյանք

խմբագրել

Պերիկլեսը սերում էր մոր կողմից , հզոր և պատմականորեն ազդեցիկ Ալկմեոնիդների ընտանիքից[6]։ Ըստ Հերոդոտոսի և Պլուտարքոսի՝ Ագարիստեն Պերիկլեսի մայրը նրա ծնվելուց մի քանի գիշեր առաջ երազ է տեսել, որ առյուծ է ծնել։ Լեգենդներն ասում են, որ Մակեդոնացի Ֆիլիպ II-ը նման երազ է տեսել իր որդու՝ Ալեքսանդր Մակեդոնացու ծնվելուց առաջ։ Երազի մեկնաբանությունը առյուծին վերաբերվում է որպես մեծության խորհրդանիշ, սակայն պատմությունը կարող է նաև ակնարկել Պերիկլեսի գանգի անսովոր մեծ չափի մասին, որը դարձել է ժամանակակից կատակերգուների հայտնի թիրախը։ Այս պատճառով էլ բոլոր արձաններում նա պատկերված է սաղավարտով[6][6]։ Երիտասարդ Պերիկլեսը խուսափում էր հրապարակային ելույթներից՝ փոխարենը նախընտրելով իր ժամանակը տրամադրել իր ուսմանը։

Կրթություն

խմբագրել

Ընտանիքի ազնվականությունն ու հարստությունը թույլ տվեցին նրան լիովին շարունակել կրթությունը դեպի իր հակումը:։ Աղբյուրների վկայությմբ Պերիկլեսի երաժշտության ուսուցիչը Դամոնն էր, մինչդեռ Արիստոտելը նշում է, որ նրա ուսուցիչը եղել է Պիթոկլիդեսը։ Իսկ Դամոնը հետագայում դարձավ Պերիկլեսի անձնական խորհրդականը։ Սակայն Պերիկլեսի ամենամտերիմ ու վստահելի օգնականը, որը նրա վրա թողել է չափազանց մեծ ազդեցություն, Անարսագորասն էր[6][6][6], որին ժամանակակիցներն անվանում էին «ուղեղ», քանի որ նա բացառիկ բազմակողմանի զարգացած անձնավորությունն էր հռետորական խարիզման, Նրա հանգստությունն ու ինքնատիրապետումը նույնպես հաճախ դիտվում են որպես Անարսագորասի ազդեցության արդյունք։

Ներքին և արտաքին քաղաքականություն

խմբագրել

Ավելի քան 20 տարի Պերիկլեսը ղեկավարել է բազմաթիվ արշավախմբեր, հիմնականում՝ ծովային։ Լինելով միշտ զգույշ՝ նա երբեք ինքնուրույն չձեռնարկեց մեծ անորոշություն և վտանգ պարունակող ճակատամարտ և չհամակերպվեց «քաղաքացիների ունայն մղումներին»։ Նա իր ռազմական քաղաքականությունը հիմնեց Թեմիստոկլեսի սկզբունքի վրա, որ Աթենքի գերակշռությունը կախված է նրա գերակշռող ռազմածովային ուժից և կարծում էր, որ պելոպոնեսցիները գրեթե անպարտելի են ցամաքում։ Պերիկլեսը նաև փորձեց նվազագույնի հասցնել Սպարտայի առավելությունները՝ վերակառուցելով Աթենքի պարիսպները, որոնք, ըստ ենթադրությունների, արմատապես փոխեցին ուժի կիրառումը հունական միջազգային հարաբերություններում:Պելոպոնեսյան պատերազմի ժամանակ Պերիկլեսը վնախաձեռնեց պաշտպանական «մեծ ռազմավարություն», որի նպատակն էր թշնամու հյուծումը և ստատուս քվոյի պահպանումը։ Ըստ Պլաթիասի և Կոլիոպուլոսի, Աթենքը, որպես ամենաուժեղ կողմը, ստիպված չէր հաղթել Սպարտային ռազմական առումով և «ընտրեց ձախողել հաղթանակի սպարտական ծրագիրը»։ Լինելով հարուստ ու անվանի տոհմի անդամ՝ այդուհանդերձ Պերիկլեսը խուսափում էր զբաղվել քաղաքականությամ՝ վախենալով օստրակիզմից։ Սակայն արդեն այդ ժամանակ, երբ Թեմիստոկլեսը վտարանդիության մեջ էր, իսկ Կիմոնը Հելլադայից դուրս հիմնականում ռազմարշավների էր, Պերիկլեսը եռանդուն կերպով սկսեց զբաղվել քաղաքականությամբ։ Նրա օրոք Աթենքը հասնում է իր քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման գագաթնակետին՝ դառնալով Հին Հունաստանի ծովային հզորագույն պետությունը, կրթական և մշակութային կենտրոնը։ Քաղաքը հարստանում է նոր շինություններով, մասնավորապես Ակրոպոլիսում կառուցվում է Պարթենոնի հռչակավոր տաճարը։ Պերիկլեսը անցավ դեմոսի ու չքավորների կողմը՝ չնայած իր ոչ դեմոկրատական մոտեցումններին։ Անցնելով դեմոսի կողմը՝ Պերիկլեսը այդպիսով հույս ուներ ամուր հենարան ստեղծել իր համար արիստոկրատիայի գլուխ կանգնած Կիմոնի դեմ պայքարում։ Մ. թ. ա. 443 թ. ժողովրդական ժողովի կողմից ընտրվում է առաջին ստրատեգոս՝ հետագայում վերընտրվելով այդ պաշտոնում 15 տարի անընդմեջ մինչև իր մահը մ. թ. ա. 429 թ.։ Անցնելով պետության գլուխ՝ իրականացնում է մի շարք օրենսդրական միջոցառումներ՝ ուղղված աթենական կառավարման համակարգի հետագա ժողովրդավարացմանը։

Պերիկլեսի արտաքին քաղաքականությունը հետապնդում էր աթենական ծովային տերության ընդլայնման ու ամրապնդման նպատակը։ Նա անձամբ ղեկավարել է մի շարք ռազմական արշավանքներ՝ ճնշելով Աթենքի ազդեցության ոլորտից դուրս գալու առանձին քաղաքների փորձերը։

Նրա կառավարմամբ նշանավորված Աթենքի քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման դարաշրջանը խախտվեց 431 թվականին Պելոպոնեսյան պատերազմի մեկնարկով։«Պերիկլեսի մեծ ռազմավարության» երկու հիմնական սկզբունքներն էին հաշտեցման մերժումը (համաձայն, որ նա հորդորում էր աթենացիներին չեղյալ համարել Մեգարական հրամանագիրը) և ավելորդ երկարաձգումից խուսափելը։ Ասում են, որ նրա ռազմավարությունը «բնականաբար ոչ հանրաճանաչ էր», սակայն Պերիկլեսը կարողացավ համոզել Աթենքի հասարակությանը հետևել դրան[: Այդ իսկ պատճառով Հանս Դելբրյուկը նրան անվանել է պատմության մեծագույն պետական և ռազմական գործիչներից մեկը։ Թեև նրա հայրենակիցները մի քանի ագրեսիվ գործողություններ կատարեցին նրա մահից անմիջապես հետո, Պլատիասը և Կոլիոպուլոսը պնդում են, որ աթենացիները հավատարիմ մնացին կայսրությո[7] ւնը պահպանելու, ոչ թե ընդարձակելու ձգտելու ավելի մեծ Պերիկլեի ռազմավարությանը և չհեռացան դրանից ։ Իր հերթին, Բեն Իքս դե Վեթը եզրակացնում է, որ իր ռազմավարությունը հաջողության կհասներ, եթե նա ավելի երկար ապրեր։

Պերիկլեսի ռազմավարության քննադատները, սակայն, նույնքան շատ են եղել, որքան նրա կողմնակիցները։ Ընդհանուր քննադատությունն այն է, որ Պերիկլեսը միշտ ավելի լավ քաղաքական գործիչ և հռետոր է եղել, քան ստրատեգոս։ Քեյգանը գնահատում է Պերիկլեսի ծախսերը Պելոպոնեսյան պատերազմում իր ռազմական ռազմավարության վրա տարեկան մոտ 2000 տաղանդ, և այս թվի հիման վրա եզրակացնում է, որ նա բավականաչափ գումար կունենար պատերազմը երեք տարի շարունակելու համար։ Նա պնդում է, որ քանի որ Պերիկլեսը պետք է իմանար այս սահմանափակումների մասին, նա հավանաբար ծրագրել էր շատ ավելի կարճ պատերազմի ։ Մյուսները, օրինակ՝ Դոնալդ Վ. Նայթը, եզրակացնում են, որ ռազմավարությունը չափազանց պաշտպանական էր և հաջողություն չէր ունենա։

Ի հակադրություն, Պլատիասը և Կոլիոպուլոսը մերժում են այս քննադատությունները և նշում են, որ «աթենացիները պարտվեցին պատերազմը միայն այն ժամանակ, երբ նրանք կտրուկ շրջեցին Պերիկլեի մեծ ռազմավարությունը, որը բացահայտորեն արհամարհում էր հետագա նվաճումները» Հանսոնը շեշտում է, որ Պերիկլեսի ռազմավարությունը նորարարական չէր, բայց կարող էր հանգեցնել լճացման՝ հօգուտ Աթենքի։ Ժողովրդական եզրակացություն է, որ նրան հաջորդողները զուրկ էին նրա կարողություններից և բնավորությունից։ Պերիկլեսը իր ընտանիքի մի քանի անդամների հետ մ.թ.ա. 429 թվականին զոհ գնաց Աթենքի ժանտախտին, որը թուլացրեց քաղաք-պետությունը Սպարտայի հետ երկարատև հակամարտության ընթացքում։

Մեջբերում

խմբագրել
  Մեր քաղաքականությունը չի կրկնօրինակում հարևան պետությունների օրենքները. մենք ավելի շուտ օրինակ ենք ուրիշների համար, քան ինքներս մեզ նմանակողներ։ Դա կոչվում է ժողովրդավարություն, քանի որ կառավարում են ոչ թե քչերը, այլ շատերը։ Եթե նայենք օրենքներին, ապա նրանք բոլորին հավասար արդարություն են տալիս իրենց անձնական տարաձայնությունների մեջ. եթե սոցիալական դիրքը, հասարակական կյանքում առաջընթացը պատկանում է կարողությունների համբավին, դասակարգային նկատառումները թույլ չեն տալիս խանգարել արժանիքներին. ոչ էլ աղքատությունն է նորից ճանապարհը փակում, եթե մարդը կարողանում է ծառայել պետությանը, նրան չի խանգարում իր վիճակի անհայտությունը։
- Պերիկլեսի ելույթից
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Union List of Artist Names — 2018.
  2. Аспазия (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСент-Питерсберг: Брокгауз — Ефрон, 1890. — Т. II. — С. 299—300.
  3. Любкер Ф. Aspasia (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 169—170.
  4. Paralus and Xanthippus
  5. Любкер Ф. Pericles (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1008—1010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Caspari, Maximilian (1911). «Pericles» . In Chisholm, Hugh (ed.). Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 21 (11th ed.). Cambridge University Press. էջ 145.
  7. Maier, Veronika (2023). Innovative Kooperation am Bau am Beispiel der GMP- und Allianzverträge. Innovative Kooperation am Bau am Beispiel der GMP- und Allianzverträge. DUNCKER UND HUMBLOT. ISBN 978-3-428-58791-9.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերիկլես» հոդվածին։