Մելիսա Բենոիսթ
Մելիսա Մարի Բենոիսթ (անգլ.՝ Melissa Benoist, հոկտեմբերի 4, 1988[1][2], Հյուստոն, Տեխաս[3])[6][7][8] ամերիկացի դերասանուհի և երգչուհի, հայտնի է Կառա Զոր–Էլ դերով CBS/The CW հեռուստաալիքի կողմից հեռարձակված սուպերհերոսական դրամա Սուպերգրլ հետուստասերիալում։ Նա հայտնի դարձավ նաև Fox Broadcasting Company հեռուստաալիքի կողմից հեռարձակված «Glee» մյուզիքըլ կատակերգական դրամա հեռուստասերիալի չորրորդ և հինգերորդ եթերաշրջաններից, մարմնավորելով Մերլի Ռոզին, հայտնվել է նաև մի շարք հեռուստասերիալներում, այդ թվում նաև «Հայրենիք», «Լավ կինը» և «Օրենք և կարգուկանոն։ Հատուկ զոհերի զորամաս»։ Բենոիսթը նաև հայտնվել է ֆիլմերում, որոնցից են «Երկրորդ շանս», «Երկարատև ճանապարհորդություն» և օսկարակիր Մոլեգնություն ֆիլմերը։
Մելիսա Բենոիսթ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1988[1][2] (35 տարեկան) |
Ծննդավայր | Հյուստոն, Տեխաս[3] |
Կրթություն | Arapahoe High School? (2007) և Մերիմաունթ Մանհեթեն քոլեջ (2011) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, պարուհի, հեռուստառեժիսոր, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոպրոդյուսեր |
Ժանրեր | փոփ |
Ընտրանի | Սուպերգրլ, Glee և Beautiful: The Carole King Musical? |
Ամուսին(ներ) | Քրիս Վուդ (դերասան)[4][5] |
Վաղ կյանք խմբագրել
Բենոիսթը ծնվել է Հյուստոնում, սակայն մեծացել է Կոլորադո նահանգի Լիթլթոն քաղաքում։ Նա Ջուլի Ռենեի (Սմիթ) և Ջեյմս Լոգան Բենոիսթի դուստրն է[9]։ Բենոիսթն ունի երկու քույր՝ Ջեսիկան և Քրիստինան։ Նրա հոր երկրորդ ամուսնության ժամանակ նա արդեն ուներ 5 խորթ քույր և եղբայր՝ Թաները, Էսթելը, Կոկոն, Ռոքեթը և Թորը[10][11][12]։ Նա 2007 թվականին ավարտել է Կոլորադո նահանգի Ցենթենիալ քաղաքի Արապահո ավագ դպրոցը[13] և 2011 թվականին Նյու Յորքի Մանհեթենի Մերիմուն քոլեջը[14]։
Կարիերա խմբագրել
Բենոիսթը 2008 թ․ առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում, որը պատմում է երգչուհի Մրայա Քերիի մասին, ֆիլմը կոչվում է «Թենես»։ 2012 թ․ մայիսիսն[15] Բենոիսթը Նյու Յորքում մասնակցել է Glee հեռուստասերիալի լսումներին, երգել է հինգ տարբեր երգեր, որոնցից էին Ռեգինա Սպեկտորի «Fidelity», Սառա Բարիլեսի «King of Anything», Քոլբի Քայլեթի երգերից մեկը և մի քանի դրվագներ երաժշտական թատրոնից։ Նույն թվականի հուլիսին[15] Կալիֆոռնիայում նա երկու թեստ է անցել սցենարիստ/պրոդյուսեր Ռայան Մերֆիի մոտ։ 2013 թ․ սեպտեմբերին Բենոիսթը մարմնավորել է Նիկոլի կերպարը «Մոլեգնություն» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն էր Մայլզ Թելերը[16], ֆիլմը 2014 թ․ Սանդանսի կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակների (Գլխավոր ժյուրիի և հանդիսատեսների մրցանակներ)։ 2014 թ․ հունիսին Բենոիսթը նկարահանվել է Նիկոլաս Սփարքսի «Երկարատև Ճանապարհորդություն» ֆիլմում՝ մարմնավորելով Մարսիային[17]։ 2015 թ․ նա նկարահանվել է Երկրորդ շանս ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Ալ Պաչինոն, Ջենիֆեր Գարները և Անեթ Բենինգը։ Նա մարմնավորել է Ջեմիի կերպարը, որը գանձապահ էր մի հյուրանոցում[18] 2015 թ․ մայիսին հայտարարվել էր, որ Բենոիսթը կմարմնավորի Լորելայի կերպարը «Խղճուկ ձիավորներ»–ը ֆիլմում, փոխարինելով Լիլի Քոլինսին և Նիկոլա Փելտցին, չնայած նախնական տեղեկություններով պետք է Լորելայի կերպարը ստանձներ նրանցից մեկը[19]։ 2015 թ․ օգոստոսին Բենոիսթը ստանձնեց գլխավոր դեր՝ նկարահանվելով Սեմ Հյուգնի հետ ամերիկյան Screen Gems կինոարտադրության կողմից թողարկված «Օքսֆորդ» ֆիլմում[20]։ 2015 թ․ հոկտեմբերին Բենոիսթը սկսեց նկարահանվել CBS/The CW հեռուստաալիքի կողմից նկարահանված սուպերհերոսական, գեղարվեստական, արկածային, դրամատիկ «Սուպերգրլ» հեռուստասերիալում, մարմնավորելով Կառա Զոր-Էլին[21]։
Մեդիա հայտնվելը խմբագրել
Նա և «Glee» հեռուստասերիալի աստղ Դարեն Քրիսը Ջոշ Դյուամելի հետ հայտնվել են «2013թ․ Kids' Choice Awards» մրցանակաբաշխությանը[22], նաև 2016 թ․ հունվարի 6-ին հայտնվել է CBS-ի կողմից կազմակերպված «42nd People's Choice Awards» մրցանակաբաշխությանը, որպես հաղորդավարուհի։ Նա ընտրվել է Կոկա-Կոլայի նոր արտադրանքի դեսպան[23][24]։ 2013 թ․ հունիսիսն նրանք մեկնել են Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլա և տարբեր կենտրոններում՝ հանդիպելով իրենց երկրպագուներին, ներկայացրել են իրենց արտադրանքը[25][26]։ Նա «Ֆլեշ» հեռուստասերիալի աստղ Գրանթ Գասթինի հետ միասին վարել է «73rd Golden Globe Awards» մրցանակաբաշխությունը։
Անձնական կյանք խմբագրել
2015 թ․ մարտին Բենոիսթը ամուսնացել է «Glee» հեռուստասերիալի աստղ Բլեյք Ջեների հետ[27]։
Ֆիլմագրություն խմբագրել
Ֆիլմ խմբագրել
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2008 | Թենես | Լորել | |
2014 | Մոլեգնություն | Նիկոլ | |
2015 | Երկրորդ շանս | Ջեմի | |
2015 | Երկարատև ճանապարհորդություն | Մարսիա | |
2015 | Կողոպտիչների խումբ | Բեքի Թետչեր | |
2016 | Խղճուկ ձիավորներ | Լորելա | |
2016 | Հայրենասերի օր | Քեթրին Րուսել | նկարահանումներ |
Դեռ չհեռարձակված | Տղան | Ջենիֆեր | հետ–արտադրություն |
Դեռ ձհեռարձակված | Արևի շները | Թելի | նկարահանումներ |
Հեռուստատեսություն խմբագրել
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2010 | Օրենք և կարգուկանոն։ Հանցավոր մտադրություն | Ջեսլն Քեր | Սերիա։ «Նուրբ» |
2010 | Կապույտ արյուն | Տենե | Սերիա։ «Առավելություն» |
2010 | Օրենք և կարգուկանոն։ Հատուկ զոհերի զորամաս | Էվա | Սերիա։ «Անձրևային եղանակ» |
2010 | Լավ կինը | Մոլի | Սերիա։ «Ինը ժամ» |
2011 | Հայրենիք | Սթեյսի Մոր | Սերիա։ «Շնորհ»/«Մաքուր մաշկ» |
2012–2014 | Glee | Մարլի | Սեզոն 4։ Կրկնվող (22 սերիաներ) Սեզոն 5։ Հիմնական դեր (13 սերիաներ) |
2013 | Ավագ խոհարար | Ինքը | Սեզոն 4։ Սերիա 10 |
2015–2021 | Սուպերգրլ | Կառա Զոր–Էլ/Սուպերգրլ/Կառա Դենվերս, Բիզարո Գրլ | Գլխավոր դեր |
2016 | Ֆլեշ | Կառա Զոր–Էլ/Սուպերգրլ/Կառա Դենվերս | 2 սերիա |
2016 | Նետ | Կառա Զոր–Էլ/Սուպերգրլ/Կառա Դենվերս | Սերիա։ «Ներխուժում» |
2016 | Վաղվա լեգենդները | Կառա Զոր–Էլ/Սուպերգրլ/Կառա Դենվերս | Սերիա։ «Ներխուժում» |
Թատրոն խմբագրել
Տարի | Անվանում | Դեր | Նմուշներ |
---|---|---|---|
2000 | Երաժշտության ձայնը | Փոքրիկ Բրիգիտա | Littleton Town Hall Arts Center – արտադրություն |
2006 | Ցտեսություն թռչնակ | Քիմ ՄաքԷֆի | Littleton Town Hall Arts Center – արտադրություն |
2006 | Մեկ ամիս երկրում | Վերա | Littleton Town Hall Arts Center – արտադրություն |
2006 | Երգչախմբի գիծը | Բիբի | Littleton Town Hall Arts Center – արտադրություն |
2007 | Մոխրոտիկ | Մոխրոտիկ | Littleton Town Hall Arts Center – արտադրություն |
2007 | Անկախ | Արիել | Littleton Town Hall Arts Center – արտադրություն |
2007 | Էվիտա | Փերոնի երիտասարդ սիրուհի | Country Dinner Playhouse's final – արտադրություն |
2009 | Կատարյալ ժամանակակից Միլին | Միլի Դիլմաունթ | Marymount Manhattan College – արտադրություն |
2009 | Քանի որ դու հավանում ես այն | Ռոզալինդ | Marymount Manhattan College – արտադրություն |
2011 | Սամանտա Բրաունի ինքնակենսագրությունը | Քելի | Goodspeed Musical – արտադրություն |
Մրցանակներ խմբագրել
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2013 | Teen Choice Awards 2013 | Հեռուստաաստղ | Glee | Առաջադրված |
2016 | 42nd Saturn Awards | Արդյունավետ առաջընթացության մրցանակ | Սուպերգրլ | Հաղթանակ |
2016 | 42nd Saturn Awards | Հեռուստասերիալների լավագույն դերասանուհի | Սուպերգրլ | Առաջադրված |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.tvguide.com/celebrities/melissa-benoist/381936
- ↑ https://www.eonline.com/news/1069515/supergirl-stars-melissa-benoist-and-chris-wood-are-married
- ↑ https://people.com/tv/supergirl-costars-melissa-benoist-chris-wood-married/
- ↑ «Մելիսա Բենոիսթ». TV Guide. Վերցված է 2016 թ․ մայիս-ին.
- ↑ «Մելիսա Բենոիսթի կենսագրությունը». ArticleBio.com. 5 հունվարի 2016թ. Վերցված է 2016 թ․ մայիս-ին.
- ↑ «Next Gen Fall TV:Աստղերը պատրաստ են բրեքաութի համար». The Hollywood Reporter. օգոստոսի 28, 2015թ. Վերցված է դեկտեմբերի 2, 2015թ-ին.
- ↑ «Մելիսա Բենոիսթի նախնիների աղյուսակ (52189)».
- ↑ «Չի կարող կարոտել երեխաներին». Denver Post. սեպտեմբերի 22, 2006թ. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Լիթլթոն, Կոլորադո». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Արապահո ավագ դպրոց – Տազմիկները միշտ հոգ են տանում միմյանց մասին». Arapahoe High School. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
- ↑ Congratulations, Arapahoe High School grads Արխիվացված 2012-03-08 Wayback Machine մայիս 2007
- ↑ From MMC to McKinley High: Alumna Melissa Benoist Արխիվացված 2017-08-13 Wayback Machine հոկտեմբեր 2012.
- ↑ 15,0 15,1 «Ո՞վ է Մելիսա Բենոիսթը, Ամեն ինչ Glee հեռուստասերիալի չորրորդ սեզոնի կերպարներից մեկի՝ Մարլիի մասին։». wetpaint.com. 2012 թ․ նոյեմբեր.
- ↑ ««Ֆորսաժ 7»–ավելանում է Ջայմեն Հաունսուն, «Glee» հեռուստասերիալի աստղ Մելիսա Բենոիսթը «Մոլեգնություն» ֆիլմում, Լիանա Լիբերատոն նկարահանվում է «Եթե ես մնամ» ֆիլմում». Deadline Hollywood. 2013 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Մելիսա Բենոիսթը նկարահանվում է [[Երկարատև ճանապարհորդություն (ֆիլմ, 2015)|Երկարատև Ճանապարհորդություն]] ֆիլմում». Deadline Hollywood. հունիսի 24, 2014թ․. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն) - ↑ «Մելիսա Բենոիսթը միանում է «Imagine»–ին, Նատալի Դորմերը «Rush»–ի դերակատար, Քարթեր Ջենքինս–«Skate God»». Deadline Hollywood. 2013 թ․ հուլիսի 11. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
- ↑ ««Սուպերգրլ»–ի աստղ Մելիսա Բենոիսթը նկարահանվում է «Խղճուկ ձիավորներ» ֆիլմում». Deadline Hollywood. մայիսի 21, 2015թ․. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ ««Սուպերգրլ»–ի Մելիսա Բենոիսթը Սեմ Հյուգնի հետ նկարահանվել է «Օքսֆորդ» ֆիլմում». Deadline Hollywood. օգոստոսի 27, 2015թ․. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «2015 թվականի աշնանը Բենոիսթը նկարահանվում է «Սուպերգրլ» հեռուստասերիալում». Deadline Hollywood. Վերցված է 11 դեկտեմբերի 2015թ․-ին.
- ↑ «Դարեն Քրիսը և Մելիսա Բենոիսթը Ջոշ Դյուամելի հետ «Kids Choice Awards 2013» մրցանակաբաշխությանը (23/03/13)». YouTube. մարտի 24, 2013թ․. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
- ↑ "The Cast of GLEE for Coke, raindeocampo.com, June 2013.
- ↑ ««Glee» հեռուստասերիալի աստղը Կոկա–Կոլայի նոր արտադրանքի դեսպան». Status Magazine online. հունիսի 10, 2013թ. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
- ↑ "‘Glee’ cast members invade 3 malls", rappler.com, June 2013. Accessed 2014-08-19.
- ↑ "Newest ‘Glee’ stars overwhelmed by Pinoys’ welcome", entertainment.inquirer.net, June 2013.
- ↑ «Մելիսա Բենոիսթը և Բլեյք Ջեները ամուսնացել են։ Հարսանեկան մանրամասները հայտնի չեն». Us Weekly. 2015 թ․ հուլիսի 13.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելիսա Բենոիսթ» հոդվածին։ |