Նիկոլաս Սփարքս
Նիկոլաս Սպարկս (անգլ.՝ Nicholas Charles Sparks, դեկտեմբերի 31, 1965[1][2][3][…], Օմահա, Նեբրասկա), ամերիկյան գրող։ Ունի հրատարակված 17 վեպ։ Ապրում է ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում իր կնոջ ու 5 երեխաների հետ։
Նիկոլաս Սփարքս | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Nicholas Charles Sparks |
Ծնվել է | դեկտեմբերի 31,1965 (53 տարեկան) |
Ծննդավայր | Օմահա, Նեբրասկա |
Մասնագիտություն | վիպասան, թեքվանդոյի մարզիկ, գրող, թեթևատլետ, սցենարիստ, կինոպրոդյուսեր և կինոսցենարիստ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նոտր Դամ համալսարան և Bella Vista High School? |
Ժանրեր | սիրավեպ |
Կայք | nicholassparks.com |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Նիկոլաս Սպարկսը ծնվել է 1965 թվականի դեկտեմբերի 31-ին, Օմահա քաղաքում, նահանգ Նեբրասկա, պրոֆեսոր Պատրիկ Սպարկսի ընտանիքում։ Սպարկսը աշխարհահռչակ գրող է։ Ամենահամեստ հաշվարկներով նրա գրքերից աշխարհում մոտավորապես 8 միլիոն օրինակ է վաճառվել։ Նրա ստեղծագործությունների թեմաներն են քրիստոնեությանը, սերը, մարդկային զգացմունքներն ու ճակատագրերը։
Առաջին ստեղծագործությունը Սպարկսը գրել է 1985 թվականին, երբ նա դեռ սովորում էր դպրոցում։
Սովորել է Նոտր Դամ համալսարանում։
Կնոջ հետ ծանոթացել է 1989 թվականին գարնանային արձակուրդների ժամանակ, ամուսնացել են 1989 թվականի հուլիսին։
2000 թվականին ճանաչվել է տարվա ամենագրավիչ հեղինակ "People Magazine"-ի կողմից։