«Մոլեգնություն» (անգլ.՝ Whiplash, տառ.՝ մտրակ), ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի երաժշտական հոգեբանական դրամա։ Ֆիլմի անվանումը կապված է ջազային երաժիշտ Հենք Լևիի պիեսայի հետ։ 2014 թվականի հունվար 16-ին այս ֆիլմի պրեմիերայով է բացվել Սենդենսի կինոփառատոնը, որտեղ ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի։ Պրեմիերայից Sony Pictures-ը ձեռք բերեց միջազգային վաճառքի[9]։ Գլխավոր դերակատարներն են Մայլզ Թելերը և Ջոնաթան Քիմբլ Սիմոնսը, որոնք իրենց դերասանական աշխատանքի համար բազում մրցանակների են արժանացել։ Կինոմամուլի մեծ մասի կարծիքով ֆիլմը 2014 թվականի 10 լավագույն ֆիլմերից մեկն է։

Մոլեգնություն
անգլ.՝ Whiplash
Երկիր ԱՄՆ
Ժանրերաժշտական ֆիլմ և դրամա
Թեմափառասիրություն[1], ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ[1], պերֆեկցիոնիզմ[1], power harassment?[1], Երաժշտական կրթություն[1], թմբկահար[1], ջազ[1], Հոգեբանական բռնություն[1], Բուլինգ[1], հաջողություն[1] և մրցակցություն[1]
Թվականհունվարի 16, 2014, փետրվարի 19, 2015[2], փետրվարի 5, 2015[3], դեկտեմբերի 16, 2014[4], 2014 և հոկտեմբերի 10, 2014[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեմիեն Շազել
ՊրոդյուսերՋեյսոն Բլամ, Դևիդ Լանքասթեր, Նիկոլաս Բրիթել, Helen Estabrook? և Ջեյսոն Ռայթման
Սցենարի հեղինակԴեմիեն Շազել
ԴերակատարներՕսթին Սթոուել[6], Ջոնաթան Քիմբլ Սիմոնս[6][7], Jayson Blair?[6][7], Մելիսա Բենոիսթ[6][7], Մայլզ Թելլեր[6][7], Փոլ Ռայզեր[6][7], Քրիս Մալքի[6][7], Քոֆի Սիրիբո[6], Kavita Patil?[6], Michael Cohen?[6], Մաքս Քաշ[6][7], Էյփրիլ Գրեյս[6][7], Հենրի Ջ․ Սանդերս[6], Վենդի Լի[6], Michelle Ruff?[6] և Suanne Spoke?
ՕպերատորՇերոն Մեյր
ԵրաժշտությունՋասթին Հուրվից
ՄոնտաժԹոմ Քրոս
Պատմվածքի վայրՆյու Յորք[1]
Նկարահանման վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունBlumhouse Productions
Տևողություն106 րոպե
Բյուջե3 300 000 $
Շահույթ49 396 747 $[8] և 13 092 000 $[8]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Մայլզ Թելերը խաղում Էնդրյու Նիմանի դերը, կոնսերվատորիայի առաջին կուրսեցու, որ հայտնվում է դիրիժոր Թերենս Ֆլեթչերի ազդեցության տակ։ Էնդրյուն արդեն հիանալի տիրապետում է հարվածային գործիքներին, բայց դա քիչ է դիրիժորի համար (նա կարծում է, որ աշխարհի ամենասարսափելի գովասանքը «Ապրես, լավ է» արտահայտությունն է. Այն մարդուն կանգնեցնում է և թույլ չի տալիս ներկայացնել իր ողջ կարողությունները մինչև վերջ)։ Ֆլեթչերը ցանկանում է Էնդրյուին հիանալի ջազային երաժիշտ դարձնել։ Այնպիսի երաժիշտ, որ նույն մակարդակի վրա կանգնած կլինի, ինչպես Չարլի Պարկերը և Բադի Ռիչը կամ Լուի Արմսթրոնգը։ Եվ նա վստահ է, որ աշակերտը պիտի դաժան փորձությունների միջով անցնի, մինչ դրան հասնելը։ Համերգներից մեկի ժամանակ Էնդրյուն վթարից հետո միանգամից սկսում է նվագել, ինչի պատճառով ձեռքերը իրեն չեն ենթարկվում, նա ամեն ինչ փչացնում է, և Ֆլեթչերը հեռացնում է նրան նվագախմբից։ Էնդրյուն չի դիմանում այդ ամենին և հարձակվում է Ֆլեթչերի վրա հենց բեմում, ինչից հետո նրան հեռացնում են նաև կոնսերվատորիայից։ Էնդրյուն դադարում է նվագելը, սակայն, կրկին հանդիպելով Ֆլեթչերին՝ նա իմանում է, որ վերջինս այլևս դաս չի տալիս կոնսերվատորիայում։ Պարզվում՝ Ֆլեթչերը նոր նվագախումբ է հավաքել և այժմ հրավիրում է նաև Էնդրյուին։ Ֆլեթչերը կարծում է, որ Նիմանն է բողոքել կոնսերվատորիայի ղեկավարությանը։ Այդ իսկ պատճառով նա Նիմանին խաբում է՝ հայտարարելով այն երգի մասին, որը Էնդրյուն չէր կարողանում նվագել։ Բայց որոշ ժամանակ անց Էնդրյուն սկսում է նվագել Caravan և Whiplash ստեղծագործությունները՝ չնայած բոլոր սպառնալիքներին։ Ֆլեթչերը շուտով հասկանում է, որ Էնդրյուի մեջ բացահայտել է հենց այն «մեծագույն երաժշտին»։

Դերասանական կազմը խմբագրել

Դերասան Դեր
Մայլզ Թելեր Էնդրյու Նիման
Ջոնաթան Քիմբլ Սիմոնս Թերենս Ֆլեթչեր
Փոլ Ռայզեր Էնդրյուի հայրը
Մելիսա Բենոիստ Նիկոլ
Օսթին Ստոուել Ռայան
Ջեյսոն Բլեր Թրևիս
Կավիտա Պատիլ Սոֆի
Մայքլ Կոեն բեմի աշխատողը
Կոֆի Սիրիբոու Գրեգ
Սյուան Սփոուք տիկին Էմմա

Քննադատություն խմբագրել

Ֆիլմն արժանացել է կինոմամուլի բարձրագույն գնահատականների։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 95 % վարկանիշ՝ հիմնված 213 կարծիքների վրա, որոնց միջին գնահատականը 8,6-ից մինչև 10[10]։

Մրցանակներ խմբագրել

Ֆիլմը «Օսկարի» եռակի մրցանակակիր է․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Whiplash — 2014.
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  4. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. Internet Movie Database — 1990.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 Internet Movie Database — 1990.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 ČSFD (չեխերեն) — 2001.
  8. 8,0 8,1 Box Office Mojo — 1999.
  9. «Sundance 2014: Sony grabs international rights to 'Whiplash'». LA Times.
  10. «Whiplash». Rotten Tomatoes.

Արտաքին հղումներ խմբագրել