Ռայան Մերֆի
Ռայան Պատրիկ Մերֆի (անգլ.՝ Ryan Patrick Murphy , նոյեմբերի 9, 1965[2], Ինդիանապոլիս, Ինդիանա), ֆիլմերի և հեռուստատեսության ամերիկացի սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Առավել հայտնի է «Հայտնի» (1999-2001), «Մարմնի մասեր» (2003-10), «Երգչախումբ» (2009-15), «Ամերիկյան սարսափ պատմություն» (2011-այժմ) և «Նոր նորմա» (2012-13) հեռուստասերիալների ստեղծմամբ։
Ռայան Մերֆի Ռայան Պատրիկ Մերֆի | |
---|---|
![]() Մերֆին 2013 թվականի «PaleyFest» իրադարձության ժամանակ | |
Ծնվել է | նոյեմբերի 30, 1965 (57 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Ինդիանայի համալսարան, Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն և Warren Central High School? |
Երկեր | Մարմնի մասեր, Glee, Ամերիկյան սարսափ պատմություն, Ճիչերի թագուհիները և Pose? |
Մասնագիտություն | գրող սցենարիստ ռեժիսոր պրոդյուսեր |
Ամուսին | Դեյվիդ Միլլեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | 2 |
![]() |
Սկզբնական տարիներ և անձնական կյանքԽմբագրել
Ծնվել է 1965 թվականի նոյեմբերի 30-ին, ԱՄՆ Ինդիանա նահանգի վարչական կենտրոն Ինդիանապոլիս քաղաքում։ Ավարտել է Ինդիանայի համալսարանը (Բլումինգթոն), որտեղ ուսանելու տարիներին համատեղ աշխատել է համալսարանային թերթում և եգել երգչախմբում։ Մերֆին բաց հոմոսեքսուալ է[3]։ Ապրում է իր լուսանկարիչ ամուսնու՝ Դեյվիդ Միլլերի հետ։ Ամուսիններն ունեն որդի՝ Լոհան Ֆինիս Միլլեր Մերֆին, ով ծնվել է 2012 թվականի դեկտեմբերի 24-ին[4]։
ԿարիերաԽմբագրել
Կարիերան սկսել է որպես լրագրող և աշխատել «The Miami Herald», «Los Angeles Times», «New York Daily News» և «Entertainment Weekly» պարբերականներում։
1990-ականների վերջին, Մերֆին սկսեց գրել հեռուստասերիալների սցենարներ և զբաղվել դրանց պրոդյուսերությամբ։ Նրա առաջին նկատելի աշխատանքը եղավ «Հայտնի» հեռուստասերիալը, որը հեռարձակվեց «WB» կաբելային հեռուստաալիքով 1999-2001 թվականներին։ Մեծ հաջողություն ունեցավ «Մարմնի մասեր» (2003-2010) պլաստիկ վիրահատողների մասին դրամատիկ սերիալը, որն արժանացավ «Ոսկե Գլոբուս» մրցանակի։ 2009 թվականի մայիսին «FOX» հեռոստաալիքով տեղի ունեցավ Մերֆիի նոր աշխատանքի պրեմիերան՝ «Երգչախումբ» (անգլ.՝ Glee) anvamb։ Այն միանգամից գրավեց քննադատների և հեռուստադիտողի ուշադրությունը՝ արժանանալով «Ոսկե Գլոբուս» մրցանակի, որպես «Լավագույն կատակերգական կամ երաժշտական սերիալ» և «People’s Choice Award»-ի՝ «Լավագույն նոր սերիալ հեռուստատեսությունում» կատեգորիայում։ Ինքը՝ Մերֆին արժանացավ «Էմմի» մրցանակի «Լավագաույն ռեժիսորական աշխատանք կատակերգական սերիալում» անվանակարգում։
2011 թվականին սերիալին միացավ նաև «The Glee Project» իրական հեռուստաշոուն։
Մերֆին աշխատում է նաև լիամետրաժ կինոնկարների ասպարեզում։ 2006 թվականին նկարահանել է «Վազք մկրատներով» (Running with Scissors) ֆիլմը՝ Անետ Բեննինգի, Ալեք Բոլդուինի և Գվինեթ Փելթրոուի մասնակցությամբ։ 2010 թ.-ին՝ «Կե՛ր, աղոթի՛ր, սիրի՛ր» (Eat, Pray, Love) ֆիլմը, որի գլխավոր դերերում են հանդես եկել Ջուլիա Ռոբերտսը, Ջեյմս Ֆրանկոն, Ռիչարդ Ջենքինսը և Խավիեր Բարդեմը։
2011 թվականին, FX հեռուստաալիքով լույս տեսավ «Ամերիկյան սարսափ պատմություն» բազմասերիանոց թրիլերը՝, իսկ 2012 թ.-ին՝ «NBC»-ի համար սկսեցին նոր սիտկոմի՝ «Նոր Նորմա» նկարահանման աշխատանքները։
ՖիլմագրությունԽմբագրել
1999 | Ֆուրիաներ (ֆիլմ) | The Furies | սցենարիստ |
---|---|---|---|
1999-2001 | Հայտնի (սերիալ) | Popular | ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր |
2002 | Սուրբ Սասս (հեռուստաֆիլմ) | St. Sass | սցենարիստ, գործադիր պրոդյուսեր |
2003-2010 | Մարմնի մասեր (սերիալ) | Nip/Tuck | ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր |
2006 | Վազք մկրատներով (ֆիլմ) | Running with Scissors | ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
2008 | Սիրունիկը/Հաղթանդամը (սերիալ) | Pretty/Handsome | ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր |
2009-2015 | Երգչախումբ (հեռուստասերիալ) | Glee | ռեժիսոր |
2010 | Կեր, աղոթիր, սիրիր | Eat, Pray, Love | ռեժիսոր, սցենարիստ |
2011 | Երգչախումբ․ 3D Կենդանի համերգ (վավերագրական) | Glee։ The 3D Concert Movie | սցենարիստ, պրոդյուսեր |
2011-2012 | (սերիալ) | The Glee Project | սցենարիստ |
2011 | Մեկ օր Բրիտտանիի կյանքից | Day in the Life of Brittany | սցենարիստ |
2011-այժմ | Ամերիկյան սարսափ պատմություն (սերիալ) | American Horror Story | ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր |
2012-2013 | Նոր Նորմա (սերիալ) | The New Normal | ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր |
2013 | Իդելական խաբեություն (սերիալ) | Mentiras Perfectas | սցենարիստ |
2014 | Սովորական սիրտ (հեռուստաֆիլմ) | The Normal Heart | ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր |
2014 | Քաղաք, որը վախենում էր մայրամուտից (ֆիլմ) | The Town That Dreaded Sundown | պրոդյուսեր |
2014 | Կենդանի՜ երգչախումբ․ Radio City համերգային դահլիճում (վավերագրական) | Glee Live! at Radio City Music Hall | պրոդյուսեր |
2015 | Բղավոցի թագուհիները (սերիալ) | Scream Queens | ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր |
2016 | Ամերիկյան հանցագործությունների պատմություն (սերիալ) | American Crime Story | ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.hollywoodreporter.com/tv/tv-news/golden-globes-ryan-murphy-carol-burnett-award-1235282418
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Poniewozik, James (7 марта 2005), «Տարօրինակ աչք Straight TV-ի համար», Time, արխիվացված օրիգինալից 2008-01-27-ին, https://web.archive.org/web/20080127041624/http://www.time.com/time/magazine/article/0,9171,1034725,00.html, վերցված է օգոստոսի 20, 2008
- ↑ «Ռայան Մերֆին և Դեվիդ Միլլերը ծնողներ են դարձել»։ news.rambler.ru։ դեկտեմբերի 31, 2013։ Վերցված է 2013-12-31