Գրանթ Գասթին
Թոմաս Գրանթ Գասթին (հունվարի 14, 1990[1][2], Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ), հայտնի է որպես Գրանթ Գասթին[3], ամերիկացի դերասան և երգիչ։ Առավել հայտնի է Ֆլեշի/Բարի Ալլենի դերով «Ֆլեշ» հեռուստասերիալում և Սեբաստիան Սմիթի դերով «Գլի» հեռուստասերիալում։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 14, 1990[1][2] (33 տարեկան) |
Ծննդավայր | Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ |
Կրթություն | Elon University?, Granby High School? և Governor's School for the Arts? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | երգիչ, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ակտիվ շրջան | 2003–ից |
Պարգևներ և մրցանակներ | |
Կյանք և կարիերա Խմբագրել
Գասթինը ծնվել է Վիրջինիա նահանգի Նորֆոլկ քաղաքում, մանկական բուժքույր Դոկտոր Թինա Հանեի և Թոմ Գասթինի ընտանիքում[4]։ 2008 թվականին նա ավարտել է Գրենբիի ավագ դպրոցը և ընդունվել է BFA Երաժշտական թատրոն ծրագրում, Հյուսիսային Կարոլինայում գտնվող Էլոն համալսարանում և սովորել է երկու տարի[5]։
2011 թվականի նոյեմբերի 8–ից նա սկսել է նկարահանվել «Գլի» հեռուստասերիալում, մարմնավորելով Սեբաստիան Սմիթին։
2012 թվականի Մայիսի վերջին Գասթինը սկսում է նկարահանվել Lifetime հեռուստաալիքի «Մոր մղձավանջը» ֆիլմում, որը նկարահանվել է Կանադայում[6]։ 2012 թվականի հուլիսի 11-ին, հայտարարվեց, որ Գասթինը պետք է կատարի կարևոր դեր «Աֆլուենձա» ֆիլմում[7]։
2013 թվականի սեպտեմբերի 13-ին հայտարարվեց, որ Գասթինը պետք է մարմնավորի Բարի Ալլենին «Նետ» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։ Հետագայում նա սկսեց նկարահանվել «Նետ» հեռուստասերիալի սթին–օֆֆ «Ֆլեշ» հեռուստասերիալում մարմնավորելով գլխավոր դերը[8][9]։ Նկարահանվեցին տասներեք սերիա, հեռուստասերիալը հեռարձակվեց 2014 թվականի հոկտեմբերի 7-ին, ունենալով 4.8 միլլիոն դիտում, որն ամենաշատ դիտվածն էր «The CW» հեռուստաալիքի համար հինգ տարվա ընթացքում[10][11]։ Երկու շաբաթ անց հեռուստաալիքն ավելացրեց հեռուստասերիալի սերիաները և հասցրեց այն մինչև քսաներեքի, լիարժեք եթերաշրջանի համար[12]։ 2015 թվականի հունվարի 11-ին հեռուստասերիալը երկարաձգվեց երկրորդ եթերաշրջանի[13]։
Ֆիլմագրություն Խմբագրել
Ֆիլմ Խմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Իրական անվանում | Դեր |
---|---|---|---|
2003 | Երեխաների ֆիթնեսի ջունգլիների արկածային վարժությունների տեսանյութ | Kid Fitness Jungle Adventure Exercise Video | Երեխա |
2014 | Աֆլուենձա | Affluenza | Թոդ Գուդմեն |
Հեռուստատեսություն Խմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Իրական անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2006 | Հետապնդողը | A Haunting | Սթեյսիի ընկերը | 1 սերիա |
2011–2013 | Գլի | Glee | Սեբաստիան Սմիթ | 7 սերիա (3–5 եթերաշրջան) |
2012 | CSI: Մայամի | CSI: Miami | Սքոթ Ֆերիս/Տրենթ Բարթոն | 1 սերիա |
2012 | The Glee Project | The Glee Project | Ինքը | 1 սերիա |
2012 | Մոր մղձավանջը | A Mother's Nightmare | Քրիս Սթյուարտ | Հեռուստաֆիլմ |
2013 | 90210 | 90210 | Քեմփբել Փրայս | 8 սերիա |
2013–ից | Նետ | Arrow | Ֆլեշ/Բարի Ալլեն | 7 սերիա |
2014-2023 | Ֆլեշ | The Flash | Ֆլեշ/Բարի Ալլեն | Գլխավոր դեր |
2016 | Սուպերգրլ | Supergirl | Ֆլեշ/Բարի Ալլեն | 1 սերիա[14] |
Վեբ Խմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Իրական անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2015 | Վիքսեն | Vixen | Ֆլեշ/Բարի Ալլեն (ձայն) | 3 սերիա |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ «@grantgust:»։ նոյեմբերի 11, 2011։ Վերցված է Նոյեմբերի 11, 2011
- ↑ «Նորֆոլկցի դերասան Գրանթ Գասթին»։ Հունվարի 31, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-14-ին։ Վերցված է Նոյեմբերի 18, 2015
- ↑ «Նորֆոլկցի դերասանը նկարահանվումե «Գլի» հեռուստասերիալում»։ Հոկտեմբերի 27, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-28-ին։ Վերցված է Հոկտեմբերի 27, 2011
- ↑ ««Գլի» հեռուստասերիալի աստղ Գրանթ Գասթինը Lifetime–ի ֆիլմում»։ Մայիսի 21, 2012։ Վերցված է Հունիսի 11, 2012
- ↑ ««Գլի» հետուստասերիալի աստղ Գրանթ Գասթինը նկարահանվել է Աֆուլեզա ֆիլմում (Էքսկլյուզիվ)»։ Հուլիսի 11, 2012։ Վերցված է Հունիսի 12, 2012
- ↑ ««Գլի»–ի աստղը «Ֆլեշ»–ում»։ Սեպտեմբերի 13, 2013։ Վերցված է Սեպտեմբերի 13, 2013
- ↑ ««Ֆլեշ»»։ Նոյեմբերի 18, 2013։ Վերցված է Փետրվարի18, 2014
- ↑ ««Ֆլեշ»»։ Մայիսի 8, 2014։ Վերցված է Մայիսի 8, 2014
- ↑ ««Ֆլեշ»–ը համարվում է լավագույն դեբյուտ արած հեռուստասերիալը The CW–ի համար հինգ տարվա ընթացքում»։ Հոկտեմբերի 8, 2014։ Վերցված է Հոկտեմբերի 12, 2014
- ↑ ««Ֆլեշ» հեռուստասերիալը ունի լիարժեք եթերաշրջան»։ Հոկտեմբերի 21, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-22-ին։ Վերցված է Հոկտեմբերի 21, 2014
- ↑ «CW–ն նորոգում է ութ դրամաներ նոր եթերաշրջանի համար»։ Հունվարի 11, 2015։ Վերցված է Հունվարի 11, 2015
- ↑ http://www.cbs.com/shows/supergirl/news/1005037/the-flash-will-appear-in-special-crossover-episode-of-supergirl/