Լիդյա Վալենտին (իսպ.՝ Lidia Valentín Pérez, փետրվարի 10, 1985(1985-02-10), Պոնֆեռադա, Լեոնի շրջան, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), մինչև 75 կգ քաշային կարգում հանդես եկող իսպանացի ծանրորդ, օլիմպիական չեմպիոն (2012), Եվրոպայի քառակի չեմպիոն (2014, 2015, 2017 և 2018), ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն (2017 և 2018)։

Լիդյա Վալենտին
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 10, 1985(1985-02-10) (39 տարեկան)
Ծննդավայր՝Պոնֆեռադա, Լեոնի շրջան, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
1,69 մետր
Քաշ՝74 կիլոգրամ

Կենսագրություն խմբագրել

Լիդյա Վալենտինը ծնվել է 1985 թվականի փետրվարի 10-ին Պոնֆերադա քաղաքում[2]։ Ծանրամարտով սկսել է զբաղվել 11 տարեկանից Իսահակ Ալվարեսի ղեկավարությամբ։ Նրա մարզական կարիերայի առաջին նշանակալի հաջողությունը Ստրասբուրգում (2007) Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալն էր։ 2008 թվականին Պեկինի Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 5-րդ տեղը, ինչն այդ պահին լավագույն արդյունքն էր իսպանացի ծանրորդների անցկացրած օլիմպիադաներում։ Հաջորդ Օլիմպիական փուլի ընթացքում նա ևս երեք անգամ դարձել Է Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, իսկ Լոնդոնի Օլիմպիական խաղերում մոտ է եղել մեդալների նվաճմանը, սակայն մնացել է չորրորդ հորիզոնականում։ Այնուամենայնիվ, բոլոր երեք մրցանակակիրներին դոպինգ օգտագործելու համար մեդալներից զրկելուց հետո Լիդյա Վալենտինը տեղափոխվեց առաջին հորիզոնական[3] և դարձավ օլիմպիական չեմպիոն։ Հատկանշական է, որ բրոնզե մեդալն այս մրցույթում բաժին է հասել B խմբի մարզուհուն։

2013 թվականին Վրոցլավի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, սակայն ռուսաստանցի Օլգա Զուբովայի որակազրկումից հետո դարձել է բրոնզե մեդալակիր։ 2014 թվականին Թել Ավիվում կայացած Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ 2015 թվականին պաշտպանեց այդ տիտղոսը։

2018 թվականի նոյեմբերի սկզբին Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում իսպանացի մարզուհին, մինչև 81 կգ քաշային կարգում երկամարտի 249 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ։ Ընդ որում հրում վարժությունում նա փոքր բրոնզե մեդալ է նվաճել 136 կգ քաշով, իսկ պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել 113 կգ արդյունքով։

2019 թվականի Բաթումում կայացած Եվրոպայի առաջնությունում Լիդյան նվաճեց արծաթե մեդալ՝ 1 կգ զիջելով բելառուս Դարյա Նաումովային։ Պոկում վարժությունում նա նվաճեց փոքր ոսկե (108 կգ), իսկ հրում վարժությունում փոքր արծաթե (133 կգ) մեդալներ։

Հիմնական արդյունքներ խմբագրել

Թվական Վայր Քաշային կարգ Պոկում (կգ) Հրում (կգ) Երկամարտ Հորիզոնական
1 2 3 Հորիզոնական 1 2 3 Հորիզոնական
Օլիմպիական խաղեր
2008   Չինաստան, Պեկին 75 կգ 110 110 115 2 130 137 138 3 250  
2012   Անգլիա, Լոնդոն 75 կգ 115 115 120 1 140 145 148 1 265  
2016   Բրազիլիա, Ռիո դե Ժաներյո 75 կգ 112 116 116 2 135 138 141 3 257  
Աշխարհի առաջնություն
2002   Լեհաստան, Վարշավա 63 կգ 80 80 80 92.5 92.5 120 13
2005   Կատար, Դոհա 75 կգ 100 105 107 7 115 115 120 13 220 11
2006   Դոմինիկյան Հանրապետություն, Սանտո Դոմինգո 75 կգ 100 100 100 13 120 120 120
2007   Թաիլանդ, Չիանգմայ 75 կգ 105 110 115 5 125 130 135 5 240 6
2009   Հարավային Կորեա, Կոյան 75 կգ 112 118 119 4 130 136 136 9 242 6
2010   Թուրքիա, Անթալիա 75 կգ 112 112 117 6 135 135 135
2011   Ֆրանսիա, Փարիզ 75 կգ 112 117 120 4 133 138 142 7 258 5
2013   Լեհաստան, Վրոցլավ 75 կգ 117 122 122   138 146 146   260  
2014   Ղազախստան, Ալմաթի 75 կգ 120 120 124   140 147 148 4 260 4
2015   ԱՄՆ, Հյուստոն 75 կգ
2017   ԱՄՆ, Անահյամ 75 կգ 110 115 118   130 135 140   258  
2018   Թուրքմենստան, Աշխաբադ 81 կգ 108 110 113   130 136 136   249  
2019   Թաիլանդ, Պատտայա 81 կգ 105 108 112 5 130 134 138   246  
Եվրոպայի առաջնություն
2005   Բուլղարիա, Սոֆիա 75 կգ 100 100 105 6 110 115 120 7 215 6
2006   Լեհաստան, Վլադիսլավովո 75 կգ 103 103 108 5 118 122 125 7 225 7
2007   Ֆրանսիա, Ստրասբուրգ 75 կգ 105 110 115   125 130 132 4 247  
2008   Իտալիա, Լինյանո Սաբիադորո 75 կգ 110 115 118   130 135 135   245  
2009   Ռումինիա, Բուխարեստ 75 կգ 112 117 120   132 132 132   252  
2010   Բելառուս, Մինսկ 75 կգ 110 115 115 4 132 137 140 4 255 4
2011   Ռուսաստան, Կազան 75 կգ 112 117 122   132 142 146   264  
2012   Թուրքիա, Անթալիա 75 կգ 112 117 123   135 143 146   260  
2013   Ալբանիա, Տիրանա 75 կգ 115 120 124   135 140 142   260  
2014   Իսրայել, Թել Ավիվ 75 կգ 115 120 121   137 144 147   268  
2015   Վրաստան, Թբիլիսի 75 կգ 112 116 118   135 141 145   263  
2017   Խորվաթիա, Սպլիտ 75 կգ 112 115 118   132 137   252  
2018   Ռումինիա, Բուխարեստ 75 կգ 107 112 115   130 135 140   250  
2019   Վրաստան, Բաթում 76 կգ 105 108 110   130 133 136   241  
Միջերկրական խաղեր
2013   Թուրքիա, Մերսին 75 կգ 112 115 120   135 140 145   265 --
2018   Իսպանիա, Տառագոնա 75 կգ 105 110 112   130 137 --   249 --

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.iwf.net/2018/05/08/award-gala-of-2017-lifter-of-the-year-trophies/
  2. «Results by Events | International Weightlifting Federation». www.iwf.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  3. «IWF PUBLIC DISCLOSURES». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդյա Վալենտին» հոդվածին։