«Գանդի» (անգլ.՝ Gandhi), 1982 թվականին Ռիչարդ Աթենբորոյի նկարահանած կենսագրական ֆիլմ։ Պատմում է սատյագրահա՝ ոչ բռնի դիմադրության շարժման գաղափարախոս և առաջնորդ Մահաթմա Գանդիի կյանքի մասին, որը պայքարել է 20-րդ դարի առաջին կեսին Հնդկաստանում բրիտանական գաղութացման դեմ։

Գանդի
անգլ.՝ Gandhi
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
 Հնդկաստան[1]
 Ավստրալիա
Ժանրկենսագրական ֆիլմ[2], ֆլեշբեք ֆիլմ, դրամա[3][4], պատմական դրամա և դրամա
ԹեմաՄահաթմա Գանդի
Թվականդեկտեմբերի 10, 1982[5], մարտի 18, 1983[6] և փետրվարի 18, 1983[7]
Լեզուանգլերեն[8]
ՌեժիսորՌիչարդ Աթենբորո[9][3][10][…]
ՊրոդյուսերՌիչարդ Աթենբորո
Սցենարի հեղինակՋոն Բրայլի
ԴերակատարներԲեն Քինգսլի[9][11][10][…], Քենդիս Բերգեն[11][10][12][…], Էդուարդ Ֆոքս[9][11][10][…], Ջոն Գիլգուդ[11][12][13], Թրևոր Հովարդ[11][12][13], Ջոն Միլս[9][11][14][…], Մարտին Շին[9][11][14][…], Իեն Չարլսոն[11][13], Ատոլ Ֆուգարդ[11][13], Ամրիշ Պուրի[11][13], Ռոշան Սեթ[11][13], Ռոխինի Հատտագանտի[11][13], Իեն Բեննեն[11][13], Ռիչարդ Գրիֆիտս[11][13], Նայջել Հոթորն[11], Մայքլ Հորդերն[11], Օմ Պուրի[11], Գյուտեր Մարիյա Հալմեր[11][13], Սաիդ Ջաֆրի[11][13], Ջերալդին Ջեյմս[11][13], Ջոն Կլեմենտս[11][13], Ռիչարդ Վերնոն[11], Շեյն Ռիմեր[11], Ուինստոն Նտշոնա[11], Մարիուս Վեյերս[11], Կեն Խատչինսոն[11], Դանիել Դեյ-Լյուիս[11], Մոխան Ագաշե[11], Բեռնարդ Հիլլ[11], Ջեֆրի Չաթեր[11], Բարնարդ Հորսֆոոլ[11], Ռիչարդ Լիչ[11], Ռեյ Բյորդիս[15], Պամկաջ Կապուր[15], Դևիդ Գանթ[15], Ջոն Ռացենբերգեր[15], Դոմինիկ Գարդ[15], Դալիփ Թահիլ[15], Թերենս Հարդիման[15], Ջեյմս Քոսինս[15], Պարդիպ կումար, Վիրենդեր Ռազդան, Հաբիբ Տանվիր, Ալիկ Պադամսի, Շրիրամ Լագու, Անանգ Դեսաի, Վիջայ Կաշյապ, Սուպրիյա Պատխակ, Նինա Գուպտա, Թոմ Օլթեր, Ալոկ Նաթխ, Շեխար Չաթերջի և Ջոն Սևիդենթ
ՕպերատորԲիլի Ուիլյամս և Ռոնի Թեյլոր
ԵրաժշտությունՌավի Շանկար և Ջորջ Ֆենթոն
ՄոնտաժՋոն Բլում
Պատմվածքի վայրՀԱՀ, Հնդկաստան և Անգլիա
ԿինոընկերությունGoldcrest Films, International Film Investors և Columbia Pictures
Տևողություն181 րոպե և 185 րոպե
Բյուջե22 000 000 $
Շահույթ52 800 000 $

Բրիտանական ֆիլմերի ինստիտուտի վարկածով ֆիլմը զբաղեցրել է 100 լավագույն ֆիլմերի սանդղակում 34-րդ տեղը[16], արժանացել է 8 «Օսկար» մրցանակի։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը սկսվում է հեղինակների նախաբանով, որտեղ նրանք բացատրում են իրենց մոտեցումները Մահաթմա Գանդիի կյանքի ճանապարհի դժվար խնդրին։

  Մարդկային ոչ մի կյանք չի կարող նկարագրվել մեկ պատմվածքում, սա վերաբերվում է մասնավորապես Գանդիին, որի կյանքն այնքան սերտորեն է հյուսվել իր ժողովրդի ազատության համար տարվող պայքարին։ Հնարավոր չէ ամբողջապես պատմել յուրաքանչյուր իրադարձության, հզոր այրերի և կանանց բոլոր գործերի և զոհողությունների մասին, որոնց նա և Հնդկաստանը պարտական են շատ բանով։ Ամենը, ինչ մենք կարողացել ենք անել, դա հավատարիմ մնալն էր նրա անցած ուղուն և փորձել ենք յուրաքանչյուր հանդիսատեսի մեջ գտնել դեպի մարդու սիրտը տանող ճանապարհը...  

Ֆիլմը սկսվում է Գանդիի սպանությամբ՝ 1948 թվականի հունվարի 30-ի երեկոյան աղոթքից հետո Գանդիին օգնում են դուրս գալ հանդիպման եկած մեծաթիվ համակիրների մոտ։ Մարդկանցից մեկը դիմահար կրակոցով կրակում է նրա կրծքին։ Գանդին ճչում է «Օ, աստված» (բնօրինակով՝ «Hé Ram!») և մահացած վայր է ընկնում։ Հետո ընթանում են նրա հուղարկավորության կադրերը, որին ներկա էին հոգևորականներ աշխարհի շատ երկրներից։

Գանդիի կյանքի վաղ փուլը չի հիշատակվում և չի ցուցադրվում։ Դրա փոխարեն սյուժեն սկսվում է մի իրադարձությամբ, ինչը մի անգամ արմատապես փոխել է Գանդիի կյանքը․ 1893 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունում ուղեկցորդը կոպտորեն գնացքից հրում է նրան այն բանի համար, որ Գանդիի մաշկը բավականաչափ սպիտակ չէ (չնայած նա համարվում էր Մեծ Բրիտանիայի քաղաքացի, իրավաբան, մեկնում է առաջին կարգով, ինչի համար վճարել է բոլորի պես)։ Գանդին հասկանում է, որ օրենքը հավասար չէ հնդիկների հանդեպ և որոշում է ընդդիմադիր անզեն շարժում սկսել բոլոր հնդիկների իրավունքների համար։

Դերերում խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • 1982 թվականին՝ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի 2 մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն տղամարդու դեր» (Բեն Քինգսլի)
  • 1983 թվականին՝ 8 Օսկար մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ» (Ռիչարդ Ատենբորո), «Լավագույն տղամարդու դեր»՝ (Բեն Քինգսլի), «Լավագույն ռեժիսոր»՝(Ռիչարդ Ատենբորո), «Լավագույն նկարիչ բեմադրող»՝ (Ստյուարդ Կրեյգ, Բոբ Լեյն, Մայքլ Սիրտոն), «Լավագույն օպերատորական աշխատանք»՝ (Բիլի Ուիլյամս, Ռոնի Թեյլոր), «Լավագույն հագուստների ոճավորում»՝ (Բանու Ատայա, Ջոն Մոլո), «Լավագույն մոնտաժ»՝ (Ջոն Բլում), «Լավագույն օրիգինալ սցենար»՝ (Ջոն Բրայլի)
  • 1983 թվականին՝ 5 մրցանակ Ոսկե գլոբուսում՝ «Լավագույն տղամարդու դեր»՝ (դրամա) (Բեն Քինգսլի), «Լավագույն ռեժիսորական աշխատանք»՝ (Ռիչարդ Ատենբորո), «Լավագույն սցենար»՝ (Ջոն Բրայլի), «Լավագույն օտարալեզու ֆիլմ», «Տղամարդ դերասան տարվա հայտնություն»՝ (Բեն Քինգսլի),
  • 1983 թվականին՝ 5 BAFTA մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ» (Ռիչարդ Ատենբորո), «Լավագույն ռեժիսուրա»՝ (Ռիչարդ Ատենբորո), «Լավագույն տղամարդու դեր» (Բեն Քինգսլի), «Տարվա հայտնություն» (Բեն Քինգսլի), «Երկրորդ պլանի կանացի լավագույն դեր» (Ռոհինի Հաթանգանդի)
  • 1983 թվականին՝ Դավիդ դի Դոնաթելոյի 3 մրցանակ՝ «Եվրոպական Դավիդ», «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» և «Արտասահմանյան ֆիլմի լավագույն պրոդյուսեր» (Ռիչարդ Ատենբորո)
  • 1983 թվականին ԱՄՆ «Ռեժիսորների Հիլդի մրցանակ» (Ռիչարդ Ատենբորո)

Անվանակարգեր խմբագրել

  • 1983 թվականին՝ Օսկար կինոմրցանակի 3 անվանակարգում՝ «Լավագույն դիմահարդարում» (Թոմ Սմիթ), «Լավագույն երաժշտություն»՝ (Ռավի Շանկար, Ջորջ Ֆենտոն), «Լավագույն ձայն»՝ (Ջերի Խամֆրիս, Ռոբին Օ'Դոնոհյու, Ջոնաթան Բեյթս, Սայմոն Քեյ)
  • 1983 թվականին՝ BAFTA մրցանակաբաշխության 11 անվանակարգում՝ «Լավագույն օպերատորական աշխատանք» (Բիլի Ուիլյամս, Ռոնի Թեյլոր), «Հագուստների լավագույն ոճավորում» (Բանու Աթայա, Ջոն Մոլո), «Լավագույն մոնտաժ»՝ (Ջոն Բլում), «Լավագույն դիմահարդարում»՝ (Թոմ Սմիթ), «Լավագույն նկարիչ բեմադրող»՝ (Ստյուարտ Կրեյգ), «Լավագույն երաժշտություն»՝ (Ռավի Շանկար, Ջորջ Ֆենտոն), «Լավագույն սցենար»՝ (Ջոն Բրայլի), «Լավագույն ձայն»՝ (Ջերի Համֆրիս, Ռոբին Օ'Դոնոհյու, Ջոնաթան Բեյթս, Սայմոն Քեյ), «Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ (Էդվարդ Ֆոքս և Ռոշան Սեթ), «Երկրորդ պլանի լավագույն[դերասանուհի»՝ (Քենդիս Բերգեն)
  • 1984 թվականին՝ Գրեմմի կինոմրցանակում «Լավագույն սաունդթրեքի» համար (Ռավի Շանկար, Ջորջ Ֆենտոն)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել