Բերնարդ Հիլլ (անգլ.՝ Bernard Hill, դեկտեմբերի 17, 1944(1944-12-17)[1][2], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[3]), բրիտանացի հեռուստատեսության և կինոյի դերասան։ Իր երեսնամյա կարիերայի ընթացքում առավել հայտնի է «Տիտանիկ» ֆիլմում խաղացած կապիտան Էդվարդ Ջոն Սմիթ[4], «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարում՝ Թեոդեն արքա և «Իրական հանցանք» դրամայում՝ բանտի ռեկտոր Սան Քվենթին դերերով։ Հիլլը միակ դերասանն է, ով նկարահանվել է 1-ից ավելի ֆիլմերում, որոնք արժանացել են 11 «Օսկար» մրցանակի («Տիտանիկ», «Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը»)[5]։

Բերնարդ Հիլլ
անգլ.՝ Bernard Hill
Ծնվել էդեկտեմբերի 17, 1944(1944-12-17)[1][2] (79 տարեկան)
ԾննդավայրՄանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[3]
ԿրթությունՄանչեսթերի քաղաքային համալսարան և Manchester School of Theatre?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան

Կենսագրություն խմբագրել

Հիլլը ծնվել է Բլեքլիում՝ Մանչեստրում։ Սովորել է Քսավերիանի քոլեջում, ավելի ուշ ընդունվել է Մանչեստրի պոլիտեխնիկական դրամայի դպրոցը, որը դիպլոմով ավարտել է 1970 թվականին ավարտել[6]։

Կարիերա խմբագրել

Հիլլը առաջին անգամ մեծ հռչակ է ձեռք բերել Միացյալ Թագավորությունում՝ «Տղաները Բլեքստաֆայից» հեռուստասերիալում խաղացած Յոսեր Հյուզ դերից հետո[6]։ Նրա հերոսի «Տվեք մեզ աշխատանք» արտահայտությունը[6] հայտնի է դարձել անգործունակության բարձր մակարդակի համար Մարգարետ Թետչերի կառավարության դեմ բողոքողների շրջանում[7]։ Այս դերը նրան բերել է բազմաթիվ մրցանակներ, ինչը, ինչպես նա է ասել, «նրան խելագարություն է հասցրել»։ 1982 թվականին սերժանտ Պուտնեմա դերով խաղացել է «Գանդի» ֆիլմում, որի ռեժիսորը Ռիչարդ Աթենբորոն է[8]։ Պատկերը ստացել է «Օսկար» մրցանակ։ Այնուհետև Բերնարդ Հիլլը հայտնվել է 1984 թվականի «Բաունտի» ֆիլմում՝ «Բաունտի» նավի խռովության մասին չորրորդ բեմադրությունում[4]։ Նաև 1982 թվականին Կալիգուլա կայսեր թիկնապահի դերով խաղացել է «Ես Կլավդիոսն եմ» հեռուստասերիալում[9]։ 1985 թվականին Հիլլը հայտնվել է Ջոն Լենոնի «Ուղևորություն դեպի կյանք» դրամայի էկրանավորումում։ Նկարահանվել է նաև «Բալի այգին» կատակերգության էպիզոդում և «Մակբեթ» պիեսում։ 1989 թվականին Բերնարդը գնահատվել է քննադատների կողմից «Շիրլի Վալենթայն» բեմադրությունում Ջոյի կերպարը ստեղծելու համար[4]։ Ավելի ուշ նշանակալի դերեր է խաղացել «Լուսնային լեռներ» (1990), «Սկալագրիգ» (1994) և «Մադագասկարի մաշկը» (1995) ֆիլմերում։ 1990-ականների կեսերին Հիլլը սկսել է ավելի հաճախ հայտնվել ֆիլմերում։ Նրա առաջին գլխավոր դերը դարձել է 1996 թվականի «Ուրվականը և խավարը» ֆիլմը (Վել Քիլմերի և Մայքլ Դուգլասի հետ միասին)[9]։ Հիլլը դարձել է ավելի պանջված դերասան «Տիտանիկ» ֆիլմում կապիտան Էդվարդ Ջոն Սմիթի դերից հետո[8]։ 2002 թվականին Բերնարդը խաղացել է Փիլոսի դերը «Կարիճների արքան» ֆիլմում (Դուեյն Ջոնսոնի, Մայքլ Կլարկ Դունկանի և Քելլի Հուի հետ միասին)։ Ավելի ուշ Թեոդեն թագավորի դերով նկարահանվել է Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» կինոեռագրությունում[8]։

Անձնական կյանք խմբագրել

Բերնարդ Հիլլը ապրել է Միացյալ Թագավորության Իպսուիչում քաղաքի Սուֆոլկ կոմսությունում։ Անցյալում փոխհարաբերություններ է ունեցել դերասանուհի Քեթի Բեյթսի հետ[8]։ Ամուսնացած է, ունի մեկ որդի՝ Գեբրիել անունով[6]։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1976 ֆ Մարտական փորձարկում Trial by Combat Ֆրեդի
1982 ֆ Գանդի Gandhi սերժանտ Պուտմեն
1984 ֆ Բաունտին The Bounty Ուիլյամ Քոուլ
1986 ֆ Նոր աշխարհ New World Ջոն Բիլինգթոն
1996 ֆ Ուրվականը և Խավարը The Ghost and the Darkness Հոումորն
1997 ֆ Տիտանիկ Titanic Էդվարդ Ջոն Սմիթ
1999 ֆ Իրական հանցագործություն True Crime Լյունթեր
2002 ֆ Կարիճների արքան The Scorpion King Փիլոս
2002 ֆ Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց The Lord of the Rings: The Two Towers Թեոդեն
2003 ֆ Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը The Lord of the Rings: The Return of the King Թեոդեն
2003 ֆ Գոթական ոճ Gothika Ֆիլ Փարսոնս
2008 ֆ «Վալկիրիա» գործողությունը Valkyrie գեներալը անապատում
2015—2015 ս Գայլերի սրահ Wolf Hall Նորֆոլքի դուքսը

Հոնորարներ խմբագրել

[10]


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #13241449X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 «Bernard Hill Biography». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  5. Bernard Hill News, Filmography, Pictures — Rotten Tomatoes
  6. 6,0 6,1 6,2 6,3 BBC — Manchester Films — Bernard Hill — a biography
  7. «Out of work — and this time it won't just be Yosser who will feel the pain | News». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Bernard Hill: Information from Answers.com
  9. 9,0 9,1 Bernard Hill | Biography, Photos, Movies, TV, Credits | Hollywood.com
  10. «Властелин колец». А знаете ли вы… Արխիվացված 2012-01-25 Wayback Machine
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնարդ Հիլլ» հոդվածին։