Ռոնի Թեյլոր
Ռոնի Թեյլոր (անգլ.՝ Ronnie Taylor, հոկտեմբերի 27, 1924[1], Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] - օգոստոսի 3, 2018[3][1], Իվիսա, Balearic Islands, Balearic Islands, Իսպանիա)[4][5], անգլիացի կինոօպերատոր[6]։ «Գանդի» ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար արժանացել է «Օսկարի»։
Ռոնի Թեյլոր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 27, 1924[1] |
Ծննդավայր՝ | Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] |
Վախճանի թիվ՝ | օգոստոսի 3, 2018[3][1] (93 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Իվիսա, Balearic Islands, Balearic Islands, Իսպանիա |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | օպերատոր-բեմադրիչ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0853111 |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Անգլիայի Համփսթեդ քաղաքում, 1924 թվականի հոկտեմբերի 27-ին[7]։ 1939 թվականին ավարտել է դպրոցը և ընդունվել քոլեջ, որտեղ սկսել է սովորել ռադիոկապ[7]։ 1943 թվականից սկսել է աշխատել որպես օպերատորի օգնական, 1962 թվականին սկսել է ինքնուրույն գործունեությունը։ Օպերատորի օգնականի դերով աշխատել է «Օ՜, ինչ հիասքանչ պատերազմ է», «Բարրի Լինդոն» և «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV։ Նոր հույս» ֆիլմերում։ Հայտնի աշխատանքներից են՝ «Ազատության կանչ», «Կորդեբալետ», «Գանդի» ֆիլմերը (ռեժիսոր՝ Ռիչարդ Աթենբորո)։ Թեյլորի վերջին աշխատանքը եղել է 2001 թվականին նկարահանված ռեժիսոր Դարիո Արջենտոյի «Առանց երազների» ֆիլմը, որի նկարահանումներից հետո թոշակի է գնացել[7]։
Կինոօպերատորների բրիտանական միավորման անդամ է[8]։
Ընտրյալ ֆիլմագրություն
խմբագրել- 1975՝ Թոմմի / Tommy (ռեժիսոր՝ Քեն Ռասել)
- 1982՝ Գանդի / Gandhi (ռեժիսոր՝ Ռիչարդ Աթենբորո)
- 1983՝ Բասկերվիլների շունը / The Hound of the Baskervilles (ռեժիսոր՝ Դուգլաս Հիքոքս)
- 1983՝ Հաղթողներ / Champions (ռեժիսոր՝ Ջոն Իրվին)
- 1984՝ Բանսարկու / Master of the Game (1 մաս, ռեժիսոր՝ Քևին Քոնոր)
- 1985՝ Կորդեբալետ / A Chorus Line (ռեժիսոր՝ Ռիչարդ Աթենբորո)
- 1987՝ Սարսափն օպերայում / Opera (ռեժիսոր՝ Դարիո Արջենտո)
- 1987՝ Ազատության կանչ / Cry Freedom (ռեժիսոր՝ Ռիչարդ Աթենբորո)
- 1989՝ Մասնագետներ / The Experts (ռեժիսոր՝ Դեյվ Թոմաս)
- 1989՝ Սիրո ծով / Sea Of Love (ռեժիսոր՝ Հարոլդ Բեքեր)
- 1991՝ Փոփքորն / Popcorn (ռեժիսոր՝ Մարկ Հերիեր)
- 1993՝ Նենգության դարաշրջան / Age of Treason (ռեժիսոր՝ Քևին Քոնոր)
- 1994՝ Խենթության ստվեր / Shadow Of Obsession (ռեժիսոր՝ Քևին Քոնոր)
- 1998՝ Օպերայի ուրվականը / Il Fantasma dell’opera (ռեժիսոր՝ Դարիո Արջենտո)
Մրցանակներ և առաջադրումներ
խմբագրել- «Օսկար» մրցանակի դափնեկիր լավագույն օպերատորական աշխատանքի համար 1983 թվականին Բիլլի Ուիլյամսի հետ «Գանդի» ֆիլմի համար[9]
- BAFTA մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար
- 1983 թվականին Բիլլի Ուիլյամսի հետ առաջադրվել է «Գանդի» ֆիլմի համար[10]
- 1988 թվականին առաջադրվել է «Ազատության կանչ» ֆիլմի համար[11]
- 1982 թվականին Կինոօպերատորների բրիտանական միավորման մրցանակի դափնեկիր Բիլլի Ուիլյամսի հետ «Գանդի» ֆիլմի համար[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 Ronald Taylor BSC “Ronnie” 1924-2018
- ↑ «Ronnie Taylor, Oscar-Winning Cinematographer on 'Gandhi,' Dies at 93». The Hollywood Reporter.
- ↑ «News – British Society of Cinematographers». bscine.com.
- ↑ «Ronald Taylor BSC "Ronnie" 1924–2018». 2018 թ․ օգոստոսի 7.
- ↑ 7,0 7,1 7,2 «Ronnie Taylor BSC - British Cinematographer». British Cinematographer (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 15. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «BSC Members | British Society of Cinematographers». bscine.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «The 55th Academy Awards | 1983». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «1983 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «1988 Film Cinematography | BAFTA Awards» (անգլերեն). awards.bafta.org. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Ronnie Taylor Awards». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.