Քենդիս Բերգեն
Քենդիս Փաթրիշա Բերգեն (անգլ.՝ Candice Patricia Bergen, մայիսի 9, 1946[1][1][2][…], Բևերլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), հեռուստատեսության և կինոյի ամերիկացի դերասանուհի[5], լուսանկարիչ, ֆոտոմոդել, գրող[6]։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես «Մրֆի Բրաուն» և «Բոստոնի իրավաբանները» սերիալներում տպավորիչ դերակատարումներով հանդես գալու շնորհիվ։ Ընդ որում՝ Մրֆի Բրաունի կերպարը մարմնավորելու համար արժանացել է երկու «Ոսկե գլոբուս» և հինգ «Էմմի» մրցանակի։ Հիշատակության են արժանի նրա դերակատարումները նաև «Սկսել սկզբից» և «Գանդի» ֆիլմերում[7], որոնցից առաջինի համար առաջադրվել է «Օսկար», երկրորդի համար՝ BAFTA կինոմրցանակի։
Դերասանական կրթության Քենդիսին տվել է նրա մայրը՝ նախկին ֆոտոմոդել Ֆրենսիս Բերգենը։ Քենդիսը սովորել է լեզուներ և ֆոտոլրագրություն Վաշինգտոնում, այնուհետև Փենսիլվանիայում և Շվեյցարիայում։ 1980 թ-ին ամուսնացել է ֆրանսիացի ռեժիսոր Լուի Մալի հետ։ Բերգենը լավ տիրապետում է ֆրանսերենին և իսպաներենին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=1393
- ↑ https://www.nytimes.com/2025/02/20/nyregion/marshall-rose-dead.html
- ↑ www.imdb.com
- ↑ «Candice Bergen — What Nationality Ancestry» (անգլերեն). Ethnicity of Celebs. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
- ↑ BAFTA (1983). «BAFTA Awards Database (Supporting Actress 1982)». British Academy of Film and Television Arts. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենդիս Բերգեն» հոդվածին։ |