Մուհամմադ Ալի Ջինահ
Մուհամմադ Ալի Ջիննա (ուրդու՝ محمد علی جناح, ոչ վաղ քան հոկտեմբերի 20, 1875 և ոչ ուշ քան դեկտեմբերի 25, 1876, Կարաչի, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - սեպտեմբերի 11, 1948[1][2][3][…], Կարաչի, Federal Capital Territory), Հնդկաստանի և Պակիստանի քաղաքական գործիչ։ 1906 թվականից՝ Հնդկական ազգային կոնգրեսի (ՏԱԿ) անդամ, 1912 թվականից միաժամանակ մասնակցել է Մուսուլմանական լիգայի գործունեությանը (1934 թվականից՝ առաջնորդը)։ 1921 թվականին դուրս է եկել ՀԱԿ-ից։ Հանդես է եկել Հնդկաստանին անկախություն տալու պահանջով, սակայն նրա ամբողջ գործունեությունն ուղղված էր իսլամադավան վերնախավի շահերի պաշտպանությանը։ Ջիննան Հնդկաստանում «երկու ազգի»՝ հնդուիստների և իսլամադավանների գոյության տեսության հիմնադիրներից էր։ 1940 թվականին Ջիննայի գլխավորությամբ Մուսուլմանական լիգան առաջ է քաշել Հնդկաստանից մուսուլմանաբնակ շրջաններն անջատելու և առանձին պետություն ստեղծելու պահանջ։ Միասնական Հնդկաստանի բաժանումից (1947) հետո եղել է Պակիստանի գեներալ-նահանգապետը։
Պակիստանում Ջիննային համարում են պետության ստեղծող, կոչում են «մեծ առաջնորդ և «ազգի հայր»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ https://books.google.com/books?id=GQTABKAGaVgC&pg=PA61
- ↑ https://books.google.com/books?id=iekF9X3OwwMC&pg=PA173
- ↑ 6,0 6,1 Pas L. v. Genealogics — 2003.
ավելի շատ ընթերցանություն
խմբագրել- «Busted: Myths About Quaid-e-Azam Jinnah». Yasser Latif Hamdani. Naya Duar. 14 August 2021.
- «Ataturk vs Jinnah». Umair Khan. historian.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 515)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմադ Ալի Ջինահ» հոդվածին։ |