«Տագնապային խանգարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Հիվանդություն | անվանում = Տագնապային խանգարում | պատկեր = The Scream.jpg | նկարագրում = Ճիչ (...»:
(Տարբերություն չկա)

16:26, 9 Ապրիլի 2017-ի տարբերակ

Տագնապային խանգարումները հոգեկան հիվանդությունների տեսակ են, որոնց բնորոշ են անհանգստության և վախի զգացումները[1] : Անհանգստությունը ապագա իրադարձությունների նկատմամբ արձագանքն է, իսկ վախը` ներկա իրադարձությունների: Այս զգացումները կարող են առաջացնել ֆիզիկական ախտանիշներ, ինչպես օրինակ` հաճախասրտություն և ցնցումներ: Կան բազմաթիվ տագնապային խանգարումներ` ընդհանրացված տագնապային խանգարում, բաժանման հետևանքով տագնապային խանգարում, խուճապային խանգարում, սոցիոֆոբիա, ագորաֆոբիա և այլ տեսակի ֆոբիաներ: Կախված տարբեր երևույթների բնույթից, որոնք հանգեցնում են ախտանիշների առաջացման և զարգացման, խանգարումները լինում են տարբեր տեսակի: Մարդիկ հիմնականում մեկից ավելի տագնապային խանգարումներ են ունենում[2]: Հիվանդի մոտ տագնապային խանգարում ախտորոշելու համար պետք է, որ այս ախտանիշներն առնվազն վեց ամիս առկա լինեն[1][2]: Խանգարման առաջացման այլ ախտանիշներից են սիրտ-անոթային հիվանդությունները, կոֆեինի, ալկոհոլի, մարիխուանայի և այլ դեղահաբերի օգտագործումն ու չարաշահումը[2][3]:

Տագնապային խանգարում
Տեսակհոգեկան հիվանդություն
Հիվանդության ախտանշաններվախ և անհանգստություն
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն
Բուժումհոգեթերապիա
 Anxiety disorders Վիքիպահեստում

Այս խանգարումներն առանց բուժման չեն անհետանում[1][4]: Բուժումը կարող է ներառել ապրելակերպի փոփոխություն, հոգեթերապիաներ, դեղորայքներ: Հոգեթերապիաներից հատկապես արդյունավետ է կոգնիտիվ-վարքային թերապիան[2], իսկ դեղորայքներից` հակադեպրեսանտները և բետա-պաշարիչները[4]:

Յուրաքանչյուր տարի մարդկության մոտ 12%-ի մոտ արձանագրվում է տագնապային խանգարում, իսկ 5-30%-ը կյանքում գեթ մեկ անգամ այդպիսի զգացումներ է ունեցել[2][5]: Ընդ որում այն մոտ երկու անգամ ավելի հաճախ կանացն մոտ է դրսևորվում, քան տղամարդկանց և հիմնականում մինչև 25 տարեկան[1][2]: ԱՄՆ-ն և Եվրոպան ամենառիսկային գոտիներն են համարվում[2]:

Դասակարգում

 
Տագնապային խանգարումով տառապող մարդու տեսքը

Ընդհանրացված տագնապային խանգարում

Ընդհանրացված տագնապային խանգարումը բնորոշվում է երկարատև տագնապով, անհանգստությամբ, որն ուղղված չէ որևէ կոնկրետ իրադարձության կամ երևույթի: Ընդհանրացված տագնապային խանգարումով տառապողներն ունենում են անդադար վախի և անհանգստության զգացումներ, որոնք օր-օրի ուժգնանում են: Այս խանգարման հիմնական ախտանիշներն են անհանգստությունը, հոգնածությունը, դյուրագրգռությունը, մկանային լարվածությունը և քնի խանգարումը[6]: Ընդհանրացված տագնապային խանգարումը հատկապես բնորոշ է մեծահասակներին[7]: Անհանգստությունը կարող է դեղահաբերի չարաշահման պատճառ լինել,հետևաբար մասնագետները պետք է մանրամասն ուսումնասիրեն դեպքերը: Կարելի է համարել, որ հիվանդի մոտ դրսևորվում է ընդհանրացված տագնապային խանգարում, եթե վերը նշված ախտանիշներն առկա են ավելի քան վեց ամիս[8]: Հիվանդը կարող է դժվարություններ ունենալ որոշումներ ընդունելիս, ինչպես նաև անհանգիստ վիճակի պատճառով մոռանալ իր պարտականությունների կամ հանդիպումների մասին[9]: Հիվանդն ունենում է լարված տեսք, նկատվում է ձեռքերի և ոտքերի առատ քրտնարտադրություն[10] և նրանք կարող են լաց լինել, ինչն էլ իր հերթին դեպրեսիայի հետևանք է[11]: Մինչև ընդհանրացված տագնապային խանգարում ախտորոշելը բժիշկները պետք է բացառեն դեղորայքների և թմրանյութերի հետևանքով առաջացած հոգեկան խանգարումները[12]:

Խուճապային խանգարում

Խուճապային խանգարման դեպքում սարսափի և նախազգացման հանկարծակի և կարճ նոպա է լինում, որն ուղեկցվում է դողով, գլխապտույտով, սրտխառնոցով, շնչարգելությամբ: Այս նոպաները կարող են տևել տաս րոպեից մինչև մեկ ժամ.[13]:

Առանձնահատուկ ֆոբիաներ

Տագնապային խանգարումների ամենամեծ կատեգորիան կազմում են առանձնահատուկ ֆոբիաները: Դրանք ներառում են բոլոր այն դեպքերը, որոնց ժամանակ վախը և տագնապը կոնկրետ իրավիճակի կամ խթանի արդյունքում են առաջանում: Աշխարհի բնակչության 5-12%-ը տառապում է առանձնահատուկ ֆոբիաներից[8]: Այդպիսի մարդիկ սարսափելի զգացողություններ են ունենում իրենց վախ ներշնչող առարկայից, վայրից կամ իրավիճակից: Նրանք հասկանում են, որ իրենց վախն իրականում ռեալ վտանգ չի ներկայացնում, սակայն չեն կարողանում հաղթահարել այն և կառավարել իրավիճակը[14]:

Ագորաֆոբիա

Ագորաֆոբիան տագնապային իրավիճակ է, որի դեպքում որևիցե վայրից կամ իրավիճակից խուսափելը թվում է դժվար կամ անհնարին[15]: Ագորաֆոբիայով տառապող մարդու համար կարևոր պայման է տեսադաշտում անընդհատ ունենալ դուռ կամ դեպի ելք տանող այլ ճանապարհ: Բացի վախեր բնորոշելուց, ագորաֆոբիա տերմինն օգտագործվում նաև այն դեպքում, երբ անհատը խուսափողական պահվածք է դրսևորում[16]: Օրինակ, եթե մեքենա վարելիս վախի, տագնապի նոպա է եղել, ապա տվյալ մարդն արդեն սկսում է մեքենա վարելն ասոցացնել իր վախի հետ և արդյունքում չի ցանկանում այլևս վարել:

Սոցիոֆոբիա

Սոցիոֆոբիային բնորոշ է հանրության ուշադրության կենտրոնում գտնվելուց խուսափելը, հասարակական շփոթվածությունը, նվաստացած լինելու զգացումը: Ֆիզիկական ախտանիշներն են կարմրելը, քրտնելը, դժվարությամբ խոսելը: Ինչպես բոլոր ֆոբիաների դեպքում, սոցիաֆոբիայով տառապող անձը փորձում է անել ամեն հնարավոր բան իր վախի աղբյուրից խուսափելու համար, տվյալ դեպքում հասարակության հետ շփվելուց: Վերջինս էլ իր հերթին հանգեցնում է սոցիալական մեկուսացման[17]:

Հետտրավմատիկ սթրեսային խանգարում

Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը տագնապային խանգարման տեսակ է, որը տրավմատիկ իրադարձության հետևանք է: Այն կարող է առաջանալ տարերային աղետների, վեճի, բռնաբարության, ահաբեկչության, պատանդ լինելու արդյունքում ի հայտ եկած սթրեսից հետո[18]: Հիմնական ախտանիշներն են խուսափողական պահվածքը, անհանգստությունը, բարկությունը և ընկճվածությունը[19]:

Բաժանման հետևանքով տագնապային խանգարում

Բաժանման հետևանքով տագնապային խանգարումը որևիցե վայրից կամ մարդուց բաժանված լինելու արդյունքում առաջացած անտանելի զգացումն է: Բաժանման հետևանքով առաջացած սթրեսը, տրամադրության անկումը բնական երևույթներ են: Միայն այսպիսի զգացումների չափից դուրս շատ և ինտենսիվ լինելու դեպքում կարելի է համարել, որ անհատի մոտ դրսևորվում է խանգարում[20]: Այս խանգարմամբ տառապում է մեծահասակների 7%-ը, իսկ երեխաների` 5%-ը: Սակայն երեխաների դեպքում այն առավել լուրջ հետևանքներ է ունենում[21][22]:

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման դեպքում հիվանդը ունենում է վախեցնող, օբսեսիվ մտքեր կամ կոմպուլսիաներ, որոնք դրդում են նրան բազմաթիվ անգամներ կատարել որոշակի գործողություններ[23][24]: Այս խանգարումով տառապում են մեծահասակաների 2%-ը (կանայք մի փոքր ավելի շատ, քան տղամարդիկ), երեխաների և դեռահասների` 3%-ը[23][24]:

ՕԿԽ-ով տառապող անհատը գիտի, որ այս ախտանշաններն հիմնավորված չեն և փորձում է պայքարել և՛ այդպիսի մտքերի, և՛ պահվածքի դեմ[23][25]:

Պատճառներ

Ալկոհոլ

Անհանգստությունը և դեպրեսիան կարող են առաջանալ ալկոհոլի չարաշահումից[26]: Անգամ ալկոհոլի չափավոր, սակայն կանոնավոր օգտագործումը կարող է անհանգստության աստիճանը բարձրացնել[27]: Այսպիսի վիճակը հիմնականում շարունակվում է անգամ ալկոհոլից հրաժարվելուց երկու տարի հետո, որի ընթացքում հիվանդը փորձում է բուժվել հարբեցողությունից[28]:

Կոֆեին

Կոֆեինի օգտագործումն էլ իր հերթին կարող է բարդություններ առաջացնել[29][30] և անգամ խուճապային խանգարման պատճառ հանդիսանալ[31][32][33]: Տագնապային խանգարում ունեցողների մոտ հնարավոր է կոֆեինից կախվածություն առաջանալ[34][35]:

Թմրադեղեր

Մարիխուանայի օգտագործումը նույնպես ասոցացվում է տագնապային խանգարման հետ: Սակայն դրանց հստակ պատճառահետևանքային կապը դեռևս մանրամասնորեն ուսումնասիրված և ապացուցված չէ[36][37]:

Սթրես

Տագնապային խանգարումներ կարող են առաջանալ ի պատասխան ֆինանսական խնդիրներին կամ ֆիզիկական հիվանդություններին: Սոցիալական փոխազդեցության հետևանքով երիտասարդների և դեռահասների շրջանում անհանգստությունը սովորական է : Այն նաև բնորոշ է մարազմ ունեցող մեծահասակներին[7]:

էվոլյուցիոն անհամապատասխանություն

Ենթադրվում է, որ անհանգստության դրսևորումները Հին քարի դարից սկսած սոցիալական միջավայրի փոփոխությունների հետևանք են: Օրինակ, Քարի դարում մարդկանց միջև մաշկ-մաշկի կոնտակտն առավել հաճախակի բնույթ էր կրում, երեխաներն ավելի շատ էին մոր գրկում գտնվում: Այս ամենը անհանգստության նվազեցման արդյունավետ միջոցներից է[38]: Բացի այդ հին աշխարհում օտարների հետ շփումը սահմանափակ էր, ինչն էլ հանգիստ կյանքի գրավականն էր[39]:

Ախտորոշում

Տագնապային խանգարումները հիմնականում ծանր քրոնիկ բնույթ են կրում: Դրանք հակված են առավել սրանալ սթրեսի դեպքում և ուղեկցվում են այլ ֆիզիոլոգիական ախտանիշներով` գլխացավ, քրտնարտադրություն, մկանային լարվածություն, հաճախասրտություն, գերճնշում, որոնք էլ իրենց հերթին կարող են քրոնիկ հոգնածության հանգեցնել:

Բժշկության մեջ «անհանգստությունն» ու «վախը» հստակ տարբերակիչ իմաստներ ունեն: «Անհանգստությունը» սահմանվում է որպես տհաճ հուզական վիճակ, որի պատճառները կամ հայտնաբերված չեն, կամ էլ անկառավարելի և անխուսափելի են: Մինչդեռ «վախը» բացահայտված արտաքին վտանգի դեմ ուղղված հուզական և հոգեբանական պատասխան է[40]: «Տագնապային խանգարում» տերմինը ընդգրկում է և՛ վախերը (ֆոբիաները), և՛ անհանգստությունները:

Տագնապային խանգարում ախտորոշելուց առաջ պարտադիր է բացառել այլ բժշկական հիվանդությունները[3][40]: Կան հիվանդություններ, որոնք կարող են նման կամ նույն ախտանիշներնն ունենալ: Օրինակ` որոշ էնդոկրին հիվանդությունները[2][3][40][41], նյութափոխանակության խանգարումները (շաքարային դիաբետ)[3][42], վիտամին D-ի, վիտամին B2-ի, վիտամին B12-ի, վիտամին B9-ի պակասությունը[3], ստամոքսաղիքային հիվանդությունները[43][44][45], սրտային հիվանդությունները[2][3], արյան հիվանդությունները (սակավարյունություն)[3] և ուղեղի դեգեներատիվ հիվանդությունները (Պարկինսոնյան հիվանդություն, ցրված սկլերոզ)[3][46][47][48]:

Մի շարք դեղորայքներ կարող են ավելի բարդացնել իրավիճակը և՛ պատահական թունավորման, և՛ քրոնիկ օգտագործման դեպքում: Այդպիսի դեղորայքներից են մարիխուանան, ափիոնատիպ նյութերը (կոֆեին, կոկաին, ամֆետամին), գրավչանյութերը, հալյուցինոգենները[2][49]:

Բուժում

Բուժման տարբերակները ներառում են ապրելակերպի փոփոխությունը, հոգեթերապիան և դեղորայքների ընդունումը: Դեռևս չկա ապացույց, թե բուժման որ տեսակն է առավել արդյունավետ[50]: Բուժման ընտրության իրավունքը տրված է հիվանդին, և մեծ մասն ընտրում է հոգեթերապիան[50]:

Ապրելակերպի փոփոխություն

Ապրելակերպի փոփոխությունները ներառում են ֆիզիկական վարժություններ կատարելը, քնի կարգավորումը, կոֆեինի չափաբաժնի նվազեցումը, ծխախոտից հրաժարվելը[50][51]:

Հոգեթերապիա

Կոգնիտիվ-վարքային թերապիան ամենաարդյունավետ և առավել հաճախ օգտագործվող թերապիան է[50][52][53][54][55]: Կոգնիտիվ-վարքային թերապիան հավասարապես արդյունավետ է անգամ ինտերնետի միջոցով անցկացնելիս[55]: Կան բազմաթիվ ինտերնետային հավելվածներ, որոնք թերապիայի նախնական փուլերի համար կարող են օգտագործվել[56]:

Ուշադրության վրա հիմնված ծրագրերը նույնպես օգտակար են տագնապային խանգարումները բուժելիս[57][58]: Պարզ չէ` արդյո՞ք մեդիտացիան իր ազդեցությունն ունենում է անհանգստության վրա[59]:

Դեղորայքներ

Դեղորայքները հարկավոր է զգուշորեն օգտագործել հատկապես մեծահասակների դեպքում` կողմնակի բարդություններից խուսափելու համար[7]:

Այլընտրանքային բժշկություն

Տագնապային խանգարման բուժման համար օգտագործվում են բազմաթիվ այլընտրանքային դեղամիջոցներ: Ինոզիտը[60] և պասիֆլորան [60] առանձնանում են իրենց օգտակարությամբ: Չնայած որ արդյունքները կարճատև են` դրանք առավել անվտանգ դեղամիջոցներից են համարվում:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Diagnostic and Statistical Manual of Mental DisordersAmerican Psychiatric Associati (5th ed.). Arlington: American Psychiatric Publishing. 2013. էջեր 189–195. ISBN 978-0890425558.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Craske, MG; Stein, MB (24 June 2016). «Anxiety». Lancet (London, England). doi:10.1016/S0140-6736(16)30381-6. PMID 27349358.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Testa A, Giannuzzi R, Daini S, Bernardini L, Petrongolo L, Gentiloni Silveri N (2013). «Psychiatric emergencies (part III): psychiatric symptoms resulting from organic diseases» (PDF). Eur Rev Med Pharmacol Sci (Review). 17 Suppl 1: 86–99. PMID 23436670. 
  4. 4,0 4,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «NIH2016» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. Kessler (2007). «Lifetime prevalence and age-of-onset distributions of mental disorders in the World Health Organization's World Mental Health Survey Initiative». World Psychiatry. 6 (3): 168–76. PMC 2174588. PMID 18188442. {{cite journal}}: Unknown parameter |displayauthors= ignored (|display-authors= suggested) (օգնություն)
  6. Schacter, D. L., Gilbert, D. T., & Wegner, D.M. (2011). Psychology: Second Edition. New York, NY: Worth.
  7. 7,0 7,1 7,2 Calleo J, Stanley M (2008). «Anxiety Disorders in Later Life: Differentiated Diagnosis and Treatment Strategies». Psychiatric Times. 26 (8).
  8. 8,0 8,1 Phil Barker (7 October 2003). Psychiatric and mental health nursing: the craft of caring. London: Arnold. ISBN 978-0-340-81026-2. Վերցված է 17 December 2010-ին.
  9. Psychology, Michael Passer, Ronald Smith, Nigel Holt, Andy Bremner, Ed Sutherland, Michael Vliek (2009) McGrath Hill Education, UK: McGrath Hill Companies Inc. p 790
  10. http://www.webmd.com/anxiety-panic/guide/mental-health-anxiety-disorders
  11. Psychiatry, Michael Gelder, Richard Mayou, John Geddes 3rd ed. Oxford; New York: Oxford University Press, c 2005 p. 75
  12. Varcarolis. E (2010). Manual of Psychiatric Nursing Care Planning: Assessment Guides, Diagnoses and Psychopharmacology. 4th ed. New York: Saunders Elsevier. p 109.
  13. «Panic Disorder». Center for the Treatment and Study of Anxiety, University of Pennsylvania.
  14. Psychology. Michael Passer, Ronald Smith, Nigel Holt, Andy Bremner, Ed Sutherland, Michael Vliek. (2009) McGrath Hill Higher Education; UK: McGrath Hill companies Inc.
  15. Craske 2003 Gorman, 2000
  16. Jane E. Fisher; William T. O'Donohue (27 July 2006). Practitioner's Guide to Evidence-Based Psychotherapy. Springer. էջ 754. ISBN 978-0387283692.
  17. The Oxford Handbook of Exercise Psychology. Oxford University Press. 2012. էջ 56. ISBN 9780199930746.
  18. Post-Traumatic Stress Disorder and the Family. Veterans Affairs Canada. 2006. ISBN 0-662-42627-4.
  19. Psychological Disorders, Psychologie Anglophone
  20. Siegler, Robert (2006). How Children Develop, Exploring Child Develop Student Media Tool Kit & Scientific American Reader to Accompany How Children Develop. New York: Worth Publishers. ISBN 0-7167-6113-0.
  21. «Adult Separation Anxiety Often Overlooked Diagnosis – Arehart-Treichel 41 (13): 30 – Psychiatr News». Psychiatric News. Վերցված է 20 February 2012-ին.
  22. Shear, K.; Jin, R.; Ruscio, AM.; Walters, EE.; Kessler, RC. (June 2006). «Prevalence and correlates of estimated DSM-IV child and adult separation anxiety disorder in the National Comorbidity Survey Replication». Am J Psychiatry. 163 (6): 1074–1083. doi:10.1176/appi.ajp.163.6.1074. PMC 1924723. PMID 16741209.
  23. 23,0 23,1 23,2 National Collaborating Centre for Mental Health, (UK) (2006). «Obsessive-Compulsive Disorder: Core Interventions in the Treatment of Obsessive-Compulsive Disorder and Body Dysmorphic Disorder,». NICE Clinical Guidelines (31). PMID 21834191. Վերցված է 21 November 2015-ին.
  24. 24,0 24,1 Soomro, GM (18 January 2012). «Obsessive compulsive disorder». BMJ clinical evidence. 2012. PMC 3285220. PMID 22305974.
  25. Institute for Quality and Efficiency in Health Care (IQWiG). «Obsessive-compulsive disorder: overview». PubMed Health. Institute for Quality and Efficiency in Health Care (IQWiG). Վերցված է 21 November 2015-ին.
  26. Lindsay, S.J.E.; Powell, Graham E., eds. (28 July 1998). The Handbook of Clinical Adult Psychology (2nd ed.). Routledge. էջեր 152–153. ISBN 978-0-415-07215-1. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |chapterurl= (օգնություն)
  27. Evans, Katie; Sullivan, Michael J. (1 March 2001). Dual Diagnosis: Counseling the Mentally Ill Substance Abuser (2nd ed.). Guilford Press. էջեր 75–76. ISBN 978-1-57230-446-8. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |chapterurl= (օգնություն)
  28. Johnson, Bankole A. (2011). Addiction medicine : science and practice. New York: Springer. էջեր 301–303. ISBN 978-1-4419-0337-2.
  29. Scott, Trudy (2011). The Antianxiety Food Solution: How the Foods You Eat Can Help You Calm Your Anxious Mind, Improve Your Mood, and End Cravings. New Harbinger Publications. էջ 59. ISBN 1-57224-926-9. Վերցված է 7 October 2012-ին.
  30. Winston AP (2005). «Neuropsychiatric effects of caffeine». Advances in Psychiatric Treatment. 11 (6): 432–439. doi:10.1192/apt.11.6.432.
  31. Hughes RN (June 1996). «Drugs Which Induce Anxiety: Caffeine». New Zealand Journal of Psychology. 25 (1): 36–42.
  32. Vilarim MM, Rocha Araujo DM, Nardi AE (August 2011). «Caffeine challenge test and panic disorder: a systematic literature review». Expert Rev Neurother. 11 (8): 1185–95. doi:10.1586/ern.11.83. PMID 21797659.
  33. Vilarim, Marina Machado; Rocha Araujo, Daniele Marano; Nardi, Antonio Egidio (2011). «Caffeine challenge test and panic disorder: A systematic literature review». Expert Review of Neurotherapeutics. 11 (8): 1185–95. doi:10.1586/ern.11.83. PMID 21797659.
  34. Bruce, Malcolm; Scott, N; Shine, P; Lader, M (1992). «Anxiogenic Effects of Caffeine in Patients with Anxiety Disorders». Archives of General Psychiatry. 49 (11): 867–9. doi:10.1001/archpsyc.1992.01820110031004. PMID 1444724.
  35. Nardi, Antonio E.; Lopes, Fabiana L.; Valença, Alexandre M.; Freire, Rafael C.; Veras, André B.; De-Melo-Neto, Valfrido L.; Nascimento, Isabella; King, Anna Lucia; Mezzasalma, Marco A.; Soares-Filho, Gastão L.; Zin, Walter A. (2007). «Caffeine challenge test in panic disorder and depression with panic attacks». Comprehensive Psychiatry. 48 (3): 257–63. doi:10.1016/j.comppsych.2006.12.001. PMID 17445520.
  36. Kedzior, Karina Karolina; Laeber, Lisa Tabata (2014-05-10). «A positive association between anxiety disorders and cannabis use or cannabis use disorders in the general population- a meta-analysis of 31 studies». BMC Psychiatry. 14: 136. doi:10.1186/1471-244X-14-136. ISSN 1471-244X. PMC 4032500. PMID 24884989.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  37. Crippa, José Alexandre; Zuardi, Antonio Waldo; Martín-Santos, Rocio; Bhattacharyya, Sagnik; Atakan, Zerrin; McGuire, Philip; Fusar-Poli, Paolo (2009-10-01). «Cannabis and anxiety: a critical review of the evidence». Human Psychopharmacology: Clinical and Experimental (անգլերեն). 24 (7): 515–523. doi:10.1002/hup.1048. ISSN 1099-1077. PMID 19693792.
  38. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Grinde 2005 904–909» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  39. Price, John S. (September 2003). «Evolutionary aspects of anxiety disorders». Dialogues in Clinical Neuroscience. 5 (3): 223–236. PMC 3181631. PMID 22033473.
  40. 40,0 40,1 40,2 World Health Organization (2009). Pharmacological Treatment of Mental Disorders in Primary Health Care (PDF). Geneva. ISBN 978-92-4-154769-7.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  41. Samuels MH (2008). «Cognitive function in untreated hypothyroidism and hyperthyroidism». Curr Opin Endocrinol Diabetes Obes (Review). 15 (5): 429–33. doi:10.1097/MED.0b013e32830eb84c. PMID 18769215.
  42. Grigsby AB, Anderson RJ, Freedland KE, Clouse RE, Lustman PJ (2002). «Prevalence of anxiety in adults with diabetes: a systematic review». J Psychosom Res (Systematic Review). 53 (6): 1053–60. PMID 12479986.
  43. Zingone F, Swift GL, Card TR, Sanders DS, Ludvigsson JF, Bai JC (Apr 2015). «Psychological morbidity of celiac disease: A review of the literature». United European Gastroenterol J (Review). 3 (2): 136–45. doi:10.1177/2050640614560786. PMC 4406898. PMID 25922673.
  44. Molina-Infante J, Santolaria S, Sanders DS, Fernández-Bañares F (May 2015). «Systematic review: noncoeliac gluten sensitivity». Aliment Pharmacol Ther (Systematic Review). 41 (9): 807–20. doi:10.1111/apt.13155. PMID 25753138.
  45. Neuendorf R, Harding A, Stello N, Hanes D, Wahbeh H (2016). «Depression and anxiety in patients with Inflammatory Bowel Disease: A systematic review». J Psychosom Res (Systematic Review). 87: 70–80. doi:10.1016/j.jpsychores.2016.06.001. PMID 27411754.
  46. Zhao QF, Tan L, Wang HF, Jiang T, Tan MS, Tan L, և այլք: (2016). «The prevalence of neuropsychiatric symptoms in Alzheimer's disease: Systematic review and meta-analysis». J Affect Disord (Systematic Review). 190: 264–71. doi:10.1016/j.jad.2015.09.069. PMID 26540080.
  47. Wen MC, Chan LL, Tan LC, Tan EK (2016). «Depression, anxiety, and apathy in Parkinson's disease: insights from neuroimaging studies». Eur J Neurol (Review). 23 (6): 1001–19. doi:10.1111/ene.13002. PMC 5084819. PMID 27141858.
  48. Marrie RA, Reingold S, Cohen J, Stuve O, Trojano M, Sorensen PS, և այլք: (2015). «The incidence and prevalence of psychiatric disorders in multiple sclerosis: a systematic review». Mult Scler (Systematic Review). 21 (3): 305–17. doi:10.1177/1352458514564487. PMC 4429164. PMID 25583845.
  49. American Psychiatric Association (2013). Diagnostic and statistical manual of mental disorders, fifth edition. Arlington, VA: American Psychiatric Association. ISBN 978-0890425558.
  50. 50,0 50,1 50,2 50,3 Stein, MB; Sareen, J (19 November 2015). «Clinical Practice: Generalized Anxiety Disorder». The New England Journal of Medicine. 373 (21): 2059–68. doi:10.1056/nejmcp1502514. PMID 26580998.
  51. Taylor, G.; McNeill, A.; Girling, A.; Farley, A.; Lindson-Hawley, N.; Aveyard, P. (13 February 2014). «Change in mental health after smoking cessation: systematic review and meta-analysis». BMJ. 348 (feb13 1): g1151–g1151. doi:10.1136/bmj.g1151. PMC 3923980. PMID 24524926.
  52. Cuijpers, P; Sijbrandij, M; Koole, S; Huibers, M; Berking, M; Andersson, G (Mar 2014). «Psychological treatment of generalized anxiety disorder: A meta-analysis». Clinical Psychology Review. 34 (2): 130–140. doi:10.1016/j.cpr.2014.01.002. PMID 24487344.
  53. Otte, C (2011). «Cognitive behavioral therapy in anxiety disorders: current state of the evidence». Dialogues in clinical neuroscience. 13 (4): 413–21. PMC 3263389. PMID 22275847.
  54. Pompoli, A; Furukawa, TA; Imai, H; Tajika, A; Efthimiou, O; Salanti, G (13 April 2016). «Psychological therapies for panic disorder with or without agoraphobia in adults: a network meta-analysis». The Cochrane database of systematic reviews. 4: CD011004. doi:10.1002/14651858.CD011004.pub2. PMID 27071857.
  55. 55,0 55,1 Olthuis, JV; Watt, MC; Bailey, K; Hayden, JA; Stewart, SH (12 March 2016). «Therapist-supported Internet cognitive behavioural therapy for anxiety disorders in adults». The Cochrane database of systematic reviews. 3: CD011565. doi:10.1002/14651858.cd011565.pub2. PMID 26968204.
  56. Donker, T; Petrie, K; Proudfoot, J; Clarke, J; Birch, MR; Christensen, H (15 November 2013). «Smartphones for smarter delivery of mental health programs: a systematic review». Journal of medical Internet research. 15 (11): e247. doi:10.2196/jmir.2791. PMC 3841358. PMID 24240579.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  57. Roemer L, Williston SK, Eustis EH (Nov 2013). «Mindfulness and acceptance-based behavioral therapies for anxiety disorders». Curr Psychiatry Rep. 15 (11): 410. doi:10.1007/s11920-013-0410-3.
  58. Lang AJ (May 2013). «What mindfulness brings to psychotherapy for anxiety and depression». Depress Anxiety. 30 (5): 409–12. doi:10.1002/da.22081.
  59. Krisanaprakornkit, T; Krisanaprakornkit, W; Piyavhatkul, N; Laopaiboon, M (25 January 2006). «Meditation therapy for anxiety disorders». The Cochrane database of systematic reviews (1): CD004998. doi:10.1002/14651858.CD004998.pub2. PMID 16437509.
  60. 60,0 60,1 Saeed, SA; Bloch, RM; Antonacci, DJ (15 Aug 2007). «Herbal and dietary supplements for treatment of anxiety disorders». American family physician. 76 (4): 549–56. PMID 17853630.

Գրականություն

Արտաքին հղումներ