Անակոնդա

վիշապօձերի ընտանիքի օձ

Անակոնդա (անգլ.՝ Eunectes murinus), վիշապօձերի ընտանիքի օձ։ Մարմնի երկարությունը 6-7 մ (հազվադեպ՝ մինչև 9 մ)։ Թեփուկները հարթ են, փայլուն։ Գլուխը փոքր է, դունչը՝ կլորավուն, պոչը՝ կարճ, քթանցքերը՝ փականներով։ Անակոնդա վերևից գորշ դեղնականաչ է, մեջքի երկայնքով երկու կողմից մուգ դարչնագույն՝ կլոր, մեծ խալերով։ Անակոնդան ապրում է Բրազիլիայի ու Գվիանայի գետերի, լճերի և ճահիճների ափերին։

Կանաչ Անակոնդա
Անակոնդա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Օձեր
Ընտանիք Կեղծոտանիներ
Ցեղ Անակոնդա
Տեսակ E. murinus
Լատիներեն անվանում
Eunectes murinus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Կյանքի մեծ մասն անցկացնում է ջրում, երաշտի ժամանակ ընկղմվում է տիղմի մեջ և քուն մտնում։ Սնվում է ձկներով, թռչուններով, մանր ալիգատորներով, կաթնասուններով ևն։ Կենդանածին է (70-100 ձագ), բազմանում է նաև ձվադրմամբ։ Ունի արդյունագործական նշանակություն (օգտագործվում է մաշկը, միսը, ճարպը)։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անակոնդա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անակոնդա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 361