Բացել գլխավոր ցանկը

Արկբուտան (ֆր.՝ arc-boutant), արտաքին քարե կիսակամար, որ գոթական տաճարի գլխավոր նավի թաղերի հրող ուժերը հաղորդում է շինության հիմնական ծավալից դուրս գտնվող հենման մույթերին՝ կոնտրֆորսերին։ Արկբուտանների, որմնահեցերի, ջլաղեղների համակարգը գոթական ոճի պաշտամունքային ճարտարապետության կառուցվածքային հիմքն էր։ Լինում են միաթռիչք, երկթռիչք, մեկ, երկու, երեք հարկաշարքերով։ Արկբուտանի կիրառումը հնարավոր դարձրեց զգալիորեն կրճատել ներքին հենարանների չափերը, ընդարձակել տաճարի տարածությունը, մեծացնել լուսամուտների բացվածքները, թաղերի թռիչքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png