Հրաշք, կրոնական և դիցաբանական պատկերացումներում աստվածային ուժի միջամտությամբ կատարվող գերբնական երևույթ։ Քարոզելով հրաշքի (մեռյալների հարություն, անարատ հղիություն, աստծո և սրբերի հայտնություններ, փոխակերպություններ և այլն) հնարավորությունը, կրոնական կազմակերպությունները նպատակ են հետապնդում ապացուցել աստծո գոյությունն ու զորությունը և մարդու կախումը նրանից։ Գիտության զարգացման, մարդկանց կուլտուրական և կրթական մակարդակի բարձրացման համեմատ վերանում Է հավատը հրաշքի նկատմամբ։ Փոխաբերական իմաստով՝ ապշեցուցիչ, բացառիկ, արտասովորությամբ զարմացնող ինչ որ բան։

«Քրիստոսը կանգնած է հիվանդ մարդկանց մեջ»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաշք» հոդվածին։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 620