Սուխլիս (Սուֆլիս) կամ Ներքին Սուխլիս (վրաց.՝ სხვილისი - Սխվիլիսի, կամ վրաց.՝ ქვემო სხვილისი - Քվեմո Սխվիլիսի), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից 4 կմ հարավ-արևմուտք։ Գտնվում է Կուրի վտակ Փոցխով գետի աջ ափին, Նավաներ լեռան լանջին, ծովի մակարդակից 1020 մ բարձրության վրա։

Գյուղ
Սուխլիս
სხვილისი
Սուխլիս գյուղը
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալցխայի
Հիմնադրված է1829 թ.
ԲԾՄ1020 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն1033[1] մարդ (2014)
Ազգային կազմհայեր 96,4 %, Վրացիներ 3,0 %[2]
Կրոնական կազմՀայ կաթողիկե եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995
Սուխլիս (Վրաստան)##
Սուխլիս (Վրաստան)
Սուխլիս (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Սուխլիս (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Բնակչությունը խմբագրել

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 1614 բնակիչ, հիմնականում հայեր[3], իսկ 2014 թվականին գյուղն արդեն ուներ 1033 բնակիչ, ովքեր զբաղվում են բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։

Գյուղում գործում է միջնակարգ դպրոց[4][5], մշակույթի տուն, գրադարան, բուժկայան և մանկապարտեզ[6]։

Պատմությունը խմբագրել

Գյուղի բնակիչների նախնիները, արքեպիսկոպոս Կարապետ Բագրատունու առաջնորդությամբ, 1830 թվականին եկել են Էրզրումի նահանգից։ Գյուղի եկեղեցին (Սուրբ Աստվածամայր) կառուցվել է 1900 թվականին։ Կառուցվել է նաև Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան։

1853 թվականի նոյեմբերի 14-ին, Սուխլիս գյուղի մերձակայքում մարտեր են տեղի ունեցել ռուսական և օսմանյան զորքերի միջև[7]։

Հայտնի սուխլիսցիներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 7 ნოემბერი, 2016 
  2. Ethnic composition of Georgia 2014
  3. საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II
  4. «ПУБЛИЧНАЯ ШКОЛА СЕЛО СХВИЛИСИ»։ "Желтые Страницы Тбилиси"։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15 
  5. «Открылось новое здание школы в деревне Сухлис Ахалцихского района (Грузия)»։ Regnum։ 2-10 2006։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15 
  6. «ԱԽԱԼՑԽԱՅԻ ՇՐՋԱՆԻ ՍՈՒԽԼԻՍ ԳՅՈՒՂՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ»։ akhaltskha.net։ 4-4-2013։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15 
  7. М.А. Гололобов։ «Сражение под Ахалцыхом»։ библиотека Адъютантаt։ Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15 

Գրականություն խմբագրել

  • ქართული საბჭოთა ენციკლოპედია, ტ. IX, გვ. 629, თბ., 1985 წელი.

Արտաքին հղումներ խմբագրել