Պողոս Ակոպով

հայ դիվանագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պողոս Սեմյոնի Ակոպով (իսկական անունը՝ Պողոս Սիմոնի Հակոբյան, ռուս.՝ Погос Семёнович Акопов, օգոստոսի 10, 1926(1926-08-10), Սուխլիս, Ախալցխայի շրջան, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ ), խորհրդային և ռուսաստանյան դիվանագետ, Արտակարգ և լիազոր դեսպան։

Պողոս Ակոպով
Ծնվել էօգոստոսի 10, 1926(1926-08-10) (97 տարեկան)
ԾննդավայրՍուխլիս, Ախալցխայի շրջան, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա
Մասնագիտությունդիվանագետ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԵրեխաներՍերգեյ Ակոպով

Կենսագրություն խմբագրել

Պողոս Հակոբյանը ծնվել է 1926 թվականի օգոստոսի 10-ին Վրացական ԽՍՀ Սուխլիս գյուղում, որը այժմ գտնվում է Վրաստանի Ախլացխայի մունիցիպալիտետում։ 1951 ավարտել է Մոսկվայի Պետական տնտեսագիտական ինստիտուտը, տարբեր պաշտոններ է զբաղեցրել կենտրոնական պետական կազմակերպություների տնտեսական հաստատություններում։ 1960 թվականին ավարտել է Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան։ Նույն թվականից զբաղվում է դիվանագիտական ծառայությամբ, ավելի քան 15 տարի աշխատել է Եգիպտոսի խորհրդային դեսպանատանը, որտեղ անցել է երրորդ քարտուղարից մինչև Ժամանակավոր Հավատարմատարի ճանապարհը։ Աշխատել է ԽՍՀՄ ԱԳՆ Կենտրոնական ապարատում Մերձավոր Արևելքի երկրների վարչի տեղակալը, եղել է ԽՍՀՄ դեսպանը Քուվեյթում (1983-1986), Լիբիայում (1986-1991)։ Մասնակցել է մի շարք միջազգային կոնֆերանսների, արաբական և այլ երկրների հետ բարձրաստիճան բանակցություններին եղել է խորհրդային կառավարական պատվիրակությունների անդամ։ Միջազգային արտաքին քաղաքական ասոցիացիայի կազմակերպիչներից մեկն է, դրա փոխնախագահն է, Ռուսաստանում միակ արաբալեզու «Բիլ Ամալ» («Հույսով») պարբերականի խմբագիրն է, Դիվանագիտական աշխատողների ասոցիացիայի խորհրդանի նախագահի տեղակալն է, «Ռուսաստան-Եգիպտոս» ընկերության փոխնախագահն է։ 1991-1994 թթ. որպես Հայաստանի և Վրաստանի ղեկավարների պաշտոնական ներկայացուցիչ մի շարք արաբական երկրներ է այցելել և հաջողությամբ դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ բանակցություններ վարել։ Այժմ նաև ՌԴ ՊետԴումայի Ոչ կառավարական կազմակերպությունների հետ աշխատանքի խորհրդաի անդամ է։ Գլխավորում է Ռուսաստանյան դիվանագետների ասոցիացիան։

Արտաքին հղումներ խմբագրել