Սերկևիլենի
Սերկևիլ (լատին․՝ Cydōnia), վարդածաղկազգիների (Rosaceae) ընտանիքին պատկանող բույս։ Սերկևիլ սովորական կամ սերկևիլ երկարավուն (լատին․՝ Cydonia oblōnga), այս դասի միակ ներկայացուցիչն է։
Սերկևիլ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Cydonia | ||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|
Նկարագրություն
խմբագրելՄինչև 8 մ բարձրությամբ տերևաթափ ծառեր են, որոնք երբեմն աճում են թփանման, սուր անկյան տակ դեպի վեր ուղղված ճյուղերով։ Կեղևը բարակ է, մուգ մոխրագույն, գորշակարմիր կամ սևադարչնագույն։ Երիտասարդ ընձյուղները գորշամոխրավուն են, կանաչավուն երանգով և մանր, գորշ ոսպնյակներով։ Ընձյուղները մոխրականաչավուն են, գորշ երանգով, սկզբում'խիստ մազմզուկապատ, հետագայում' մերկ։ Բողբոջները մանր են, 3 մմ երկարությամբ, ծածկված 2 թեփուկով, գորշականաչավուն, թաղիքամազմզուկապատ։ Տերևադասավորությունը հերթադիր է։ Տերևները ձվաձև են, երկարավուն ձվաձև, երբեմն լայն էլիպսաձև, կլորավուն, 5 - 10 (15) սմ երկարությամբ և մինչև 7,5 սմ լայնությամբ, ամբողջաեզր, սեպաձև, երբեմն' կլորավուն կամ թույլ սրտանման հիմքով, բութ գագաթով, թարթիչաեզր, նոր բացված ժամանակ ծածկված սպիտակ, թաղիքանման խիտ մազմզուկներով, որը ավելի ուշ տերևի վերին մակերեսից վերանում է, և տերևը ստանում է մուգ կանաչ գունավորում, իսկ ներքին մակերեսին աղվամազը մնում է մինչև աշուն։ Տերևակոթունը ունի 6 - 12 մմ երկարություն։ Տերևակիցը հակառակ երկարավուն, ձվաձև է, երբեմն'նշտարաձև, 6 - 12 մմ երկարությամբ, 4-6 մմ լայնությամբ,մազմզուկներով։ Ծաղիկները մեծ մասամբ միայնակ են' սպիտակ կամ վարդագույն պսակով, 4 - 5,5 սմ տրամագծով, առէջները 15-25 (ավելի հաճախ' 20) հատ են, մանուշակագույն կամ դեղին թելիկներով, սռնակները 5-ն են, ազատ, հիմքում թաղիքա- մազմզուկապատ, պտղաթերթիկները 5-ն են' սերտաճած ծաղկակալի, իսկ հիմքում' միմյանց հետ։ Բաժակաթերթիկները ևս 5 հատ են, ամբողջական, երկարավուն, սպիտակ, բրդանման աղվամազով ծածկված։ Պտուղը խնձորանման է, տանձանման, գնդաձև, հաճախ' բութ անկյունավոր, մինչև լրիվ հասունանալը ծածկված է խիտ թաղիքանման մազմզուկներով, հասուն ժամանակ' մերկ, կիտրոնադեղին, երբեմն ծածկված գորշ կետերով, 5 - 12 սմ (վայրի բույսերինը'2,5 - 3,5 սմ) երկարությամբ։ Ծաղկում է մայիս-հունիս, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Պտղաբերում է ամեն տարի։
Տարածում
խմբագրելՀիմնականում տարածված է Կովկասում, Հարավային Կովկասում և Միջին Ասիայում[1]։ Ադրբեջան, Դաղստան, Թուրքմենիա (Կոպեդագ)[2]։ Լայն տարածում է գտել նաև Միջերկրական ծովում, Ասիայում, հարավային և կենտրոնական Եվրոպայում։ Աճեցնում են Եվրոպայի շատ շրջաններում (մինչև Շոտլանդիա և Նորվեգիա), Հյուսիսային և Հարավային Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում և Օվկիանիայում։
Էկոլոգիա
խմբագրելԱյն աճում է տափաստանային անտառներին եզրերին, բացատներում, գետերի ափերին, լեռների ինչպես ստորին, այնպես էլ վերին լանջերին, ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1400 մ։ Գերադասում է խորը, փխրուն, պարարտ և խոնավ հողեր։ Հանդիպում է նաև ավազոտ հողերում, կարմրահողերում, սևահողերում, ինչպես նաև ճահճային տարածքներում։
Կովկասում աճում է չոր հողում կաղնու, սոճու, ալոճենու, վայրի վարդի հետ միասին, հաճախ նաև հանդիպում է գերճահճային տարածքներում։ Երկար ժամանակ կարող է գոյատևել խոնավության բացակայության պայմաններում նաև առանց ոռոգման. այնուհանդերձ կարող է լինել և հակառակը՝ դիմանալ ուժեղ խոնավությանը, օրինակ՝ Աստրախանում դիմանում է, պարբերաբար տեղի ունեցող ջրհեղհեղների ժամանակ։
Սերկևիլրը առավել պտղատու է կավահողերում։ Միևնույն ժամանակ չոր հողերում պտուղները փոքր են և չոր, իսկ խոնավ հողերում առավել հյութալի են։ Աճեցված ծառերի պտուղները հասնում են 2 կգ, վայրի՝ 60-100 գ։ Վայրի սերկևիլի պտուղները քիչ են 2-10 պտուղ մի ծառի վրա։
Սերունդները բազմանում են էտումներով, պատվաստներով, արմատների հատումներով։
Գրեթե բոլոր հին ծառերը սիմբիոզի մեջ են մտնում սնկերի հետ՝ Fomes fulva։
Sclerotinia cydoniae բորբոսասունկը ծածկում է տերևները, ինչը ուժեղ ազդում է ծառի չափսերի և նրա բերքատվության վրա։
Բուսաբանական նկարագիր
խմբագրելԹափվող ծառ կամ թփուտ 1,5 մինչև 4-5 մ բարձրությամբ, դեպի վեր բարձրացող ճյուղերով։
Տերևները հերթադիր են, ձվաձև կամ օվալաձև, երբեմն էլիպսաձև, հազվադեպ կլորացված, ծայրերը սուր կամ բութ, սեպաձև, երկարությունը 5-10-ից մինչև 12 սմ, լայնությունը 7,5 սմ։
Ծաղիկները կանոնավոր, հիմնականում միամյա։ Պսակը բաց վարդագույն, սպիտակ կամ վարդագույն, մեծ մինչև 4,5-5 սմ տրամագծով։ Թերթիկները 15-25, սովորաբար 20։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։
Պտուղը կեղծ խնձոր է 5 կորիզներով, մազոտ, գրեթե գնդաձև կամ տանձաձև, կիտրոնի կամ մուգ դեղին գույնով, երբեմն կարմրավում, ունի 2,5-3,5 սմ տրամագիծ, վայրի տեսակները մինչև 15 սմ։ Կեղևը շատ բուրավետ է, քիչ հյութալի։ Ունի դառը համ, տձև, քաղցրավուն։ Սերմերը կարմրա-շականակագույն ձվաձև, 1000 սերմի կշիռը կազմում է 24-44 գ[2]։
Պտուղները հասնում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Արտադրություն
խմբագրելԱմենաշատ արտադրող երկրները - 2011 թվականին | ||
---|---|---|
Երկիր | տոննա | |
Թուրքիա | 127,767 | |
Չինաստան | 120,000 | |
Ուզբեկստան | 73,000 | |
Մարոկկո | 45,556 | |
Իրան | 35,430 | |
Արգենտինա | 26,864 | |
Ադրբեջան | 23,924 | |
Իսպանիա | 14,000 | |
Սերբիա | 13,955 | |
Ալժիր | 13,500 | |
|
Բուսական հումք
խմբագրելՔիմիական կազմ
խմբագրելՍերմերը պարունակում են լորձ (մինչև 20 %), գլիկոզիդամին (0,53 %), օսլա, դաբաղանյութեր, էմուլսին ֆերմենտներ, ճարպային յուղ (8,15 %)։
Հասուն պտուղները պարունակում են շաքար (մինչև 10,85 %, այդ թվում ֆրուկտոզ մինչև 6,27 %), պրոտոպեկտին (4,7 %), եթերային յուղեր և օրգանական թթուներ (1,22 % խնձորաթթու, լիմոնաթթու, գինեթթու)։ Պտուղների կեղևում հայտնաբերվել են էթիլենային և պերարգոնային եթերներ, որոնք պտուղնեին տալիս են յուրահատուկ հոտ։ Պտուղներից պատրաստված հյութը պարունակում է խնձորաթթու (մոտավորապես 3,5 %), շաքար և ակացիա։
Պահեստավորում
խմբագրելԲուժական պրակտիկայում օգտագործում են պտուղները, սերմերը և տերևները։
Պտուղները հավաքում են հասած, միջուկը ուղարկում են հետագա մշակման, իսկ սերմերը չորացնում են 40-50 °C ջերմաստիճանում։ Տերևները հավաքում են հունիս-հուլիս ամիսներին, որից հետո չորացնում են ջերմոցներում՝ 40-50 °C։
Սերմերը և տերևները պահում են լավ փակված տարաներում մեկ տարի ժամկետով։
Դեղագործական հատկություններ
խմբագրելՍերկևիլից դեղորայքները օգտագործում են որպես տոնիկ։ Սերկևիլի սերմերն ու պտուղները օգտագործվում են որպես կապակցող դեղամիջոց աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ։ Որպես միզամուղ միջոց՝ այն լայնորեն կիրառվում է սրտանոթային հիվանդությունների վիճակը թեթևացնելու համար, իսկ սերմերից պատրաստած թեյը՝ մրսածության, հազի, բրոնխիտի բուժման համար։
Նշանակությունը և կիրառումը
խմբագրելՍերկևիլը Միջերկրածովյան երկրներում հնագույն ժամանակներից համարվում է սիրո և պտղաբերության խորհրդանիշ, ի պատիվ Վեներա աստվածուհու[4]։
Սերկևիլը հայտնի է որպես պտղատու ծառ, որը տալիս է գեղեցիկ և անուշահոտ պտուղներ։ Պտուղները հումքի տեսքով օգտագործում են զովաչուցիչ ըմպելիքների, մալմելադ, ժելեներ, դոնդողներ պատրաստելու համար, ինչպես նաև որպես միսը համեմելու համար։ Ավանդական բժշկությունում սերմերը օգտագործում են փորկապության, կոլիտների, շնչառական հիվանդությունների, արգանդի արյունահոսության, հազի համար։
Հասուն պտուղները օգտագործվում են տուբերկուլյոզի, ասթմայի, գաստրիտի, աղիքային հիվանդությունների համար։ Ջրային լուծույթը որպես աչքի կաթիլ՝ լորձաթաղանթի վնասվածքների դեպքում, կոսմետիկ միջոց, մազաթափության համար։
Կանաչապատման նպատակներով օգտագործում են խմբերով, ծառուղիների համար և այլն։ Կարելի է առաջարկել մինչև 2000 մ բարձրությունների վրա գտնվող բնակավայրերի կանաչապատման համար[5]։
Հատկությունները և փայտի նշանակությունը
խմբագրելՓայտը բաց դեղին է կամ բաց վարդագույն, դժվար տեսանելի աճի օղակներով, ամուր, լավ փայլով։ Արդյունաբերությունում օգտագործվում է ոչ հաճախ։ Ռուսաստանում խոստումնալից շահագործում չի սպասվում, պատճառը պաշարների քանակության սակավությունն է։ Հնդկաստանի հյուսիսում օգտագործում են փորագրությունների, հուշանվերների, փոքր նավերի նախագծման համար։
Տաքսոնոմիա
խմբագրելՍերկևիլի սովորական տեսակը ընդգրկվում է սերկևիլ ընտանիքի, Spiraeoideae ենթաընտանիքի, Վարդազգիների (Rosaceae) ընտանիքի, վարդածաղկավորների (Rosales) կարգի մեջ
Ձևեր
խմբագրելՏեսակի ներսում տարբերվում են հետևյալ ձևերը՝
- Cydonia oblonga f. pyramidalis C.K.Schneid. — բրգանման պսակով,
- Cydonia oblonga f. marmorate C.K.Schneid. — տերևները դեղին և սպիտակ բծերով,
- Cydonia oblonga f. maliformis C.K.Schneid. — խնձորանման պտուղներով,
- Cydonia oblonga f. pyriformis Rehd. — տանձանման պտուղներով,
- Cydonia oblonga f. lusitanica C.K.Schneid. — տանձանման, շերտավոր պտուղներով.
Տեսակներ
խմբագրելՏեսակներից արտադրված ԽՍՀՄ-ում և աճեցված Ռուսաստանում, ինչպես նաև հարևան երկրներում, առավել տարածվածներ են՝
ավելի շատ 8 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) | 7 ցեղ | |||||||||||||||
կարգ Վարդածաղկավորներ |
Ենթաընտանիք Spireynye |
Սերկևիլ միակ տեսակ Սերկևիլ սովորական | ||||||||||||||
բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր |
Ընտանիք Վարդազգիներ |
ցեղ Pyreae |
||||||||||||||
ավելի շատ 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
2 ենթաըտանիք (Համաձայն APG II Համակարգի) |
մոտավորապես 60 տեսակ | ||||||||||||||
|
Մշակվում է Կովկասում
|
Մշակվում է Ուկրաինայում և Ռուսաստանի եվրոպական մասերում
|
Կենտրոնական Ասիայի սորտերը զիջում են Կովկասի սորտերին պտուղնեիր մեծությամբ, բայց ունեն գերազանց համ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ По данным сайта GRIN (см. карточку растения).
- ↑ 2,0 2,1 Атлас лекарственных растений СССР / Гл. ред. акад. Н. В. Цицин. — Медгиз, 1962. — С. 11. — 702 с.
- ↑ «Statistics from: Food And Agricultural Organization of United Nations: Economic And Social Department: The Statistical Division». UN Food and Agriculture Organization Corporate Statistical Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Гладкова, 1981, էջ 184
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 331։
Գրականություն
խմբագրել- Гладкова, В. Н. Семейство розовые, или розовоцветные (Rosaceae) // Жизнь растений. В 6 т. / Гл. ред. А. Л. Тахтаджян. — М.: Просвещение, 1981. — Т. 5. Ч. 2. Цветковые растения. / Под ред. А. Л. Тахтаджяна. — С. 175—187. — 512 с. — 300 000 экз.
- Мазнев, Н. И. Энциклопедия лекарственных растений. — 3-е изд., испр. и доп. — М.: Мартин, 2004. — ISBN 5-8475-0213-3
Արտաքին հղումներ
խմբագրել- Սերկևիլ
- Քորնելի հոդվածը
- սերկևիլի պատմությունը Արխիվացված 2021-02-11 Wayback Machine
- Սերկևիլ տեղեկություններ, այդ թվում սննդի Արխիվացված 2006-10-06 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 338)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերկևիլենի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերկևիլենի» հոդվածին։ |