Սերգեյ Սվյատչենկո (ուկրաիներեն՝ Сергій Євгенович Святченко), հոկտեմբերի 7, 1952(1952-10-07)[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային, դանիացի-ուկրաինացի ճարտարապետ, նկարիչ, լուսանկարիչ, հսկիչ։ Նոր ուկրաինական ալիքի ներկայացուցիչ է։

Սերգեյ Սվյատչենկո
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 7, 1952(1952-10-07)[1] (71 տարեկան)
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ուկրաինա և Դանիա
ԿրթությունԽարկովի դիզայնի և արվեստի պետական ակադեմիա և Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, լուսանկարիչ և վիդեոնկարիչ
Ծնողներհայր՝ Evgenij Sviatchenko?
ԵրեխաներErik Sviatchenko?
Կայքsviatchenko.dk
 Sergei Sviatchenko Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է ճարտարապետ, ճարտարապետության պրոֆեսոր, Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի թղթակից-անդամ` Եվգենիա Սվյատչենկոյի (1924-2004) և ինժեներ Նինել Սվյատչենկոյի ընտանիքում (մինչև ամուսնությունը` Գուրկինա, 1926-2000)։

1975 թվականին ավարտել է Խարկովի ինժեներական-շինարարական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը (հիմա` Խարկովի շինարարության և ճարտարապետության ազգային համալսարան)։ Նրա գեղարվեստական աշխարհայացքի ձևավորման մեջ մեծ դեր են ունեցել մանկավարժները՝ պրոֆեսոր, ճարտարապետության ակադեմիկոս Վիկտոր Անտոնովը և պրոֆեսոր, գեղանկարչության և նկարչության մանկավարժ Իոսիֆ Կրավեցը։

 
Սերգեյ Սվյատչենկո, 1985 թվական

Խարկովի նախագծային կազմակերպությունների շարքում որպես ճարտարապետ աշխատելուց հետո 1986 թվականին տեղափոխվել է Կիև, որտեղ ավարտել է Կիևի ինժեներական-շինարարական ինստիտուտի ասպիրանտուրան (հիմա` Կիևի շինարարության և ճարտարապետության ազգային համալսարան)` գրելով «Վիզուալ տեղեկատվության միջոցներ ճարտարապետության մեջ» դիսերտացիան։

1980-ական թվականներին եղել է Կիևի «Soviart» ժամանակակից արվեստի կենտրոնի հիմնադիրներից մեկը և ժամանակակից արվեստի ուկրաինական առաջին ցուցահանդեսների գլխավոր կազմակերպիչներից մեկը։ Դրանց թվում են այնիպիսի նշանակալի նախագծեր, ինչպիսիք են «Կիև-Տալլին»-ը Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում (1987 թվական), «Կիև-Կաունաս»-ը (1988 թվական), Խորհրդային և ամերիկացի նկարիչների առաջին համատեղ ցուցահանդեսը (1988 թվական), «21 հայացք. Ուկրաինացի ժամանակակից երիտասարդ նկարիչներ»-ը (1989 թվական), «Ուկրաինական մալարտիզմը (60-80-ական թվականներ)» (1990 թվական), «7+7»` խորհրդային և դանիացի նկարիչների առաջին համատեղ ցուցահանդեսը (1990 թվական), «Սպալախ. Ուկրաինական արվեստի նոր սերունդը» (1990 թվական)[2]։

1990 թվականի վերջին, ստանալով գեղարվեստական դրամաշնորհ, Սվյատչենկոն կնոջ` Ելենա Սվյատչենկոյի (մինչև ամուսնությունը` Ֆիլատովա) հետ միասին տեղափոխվել Դանիայում աշխատելու։ Այդ նույն տարվանից Եվրոպայում, Կանադայում և Ամերիկայում սկսել է մասնակցել անհատական և խմբային ցուցահանդեսների։ Սվյատչենկոյի ընտանիքի մշտական բնակության վայրը դարձել է Վիբորգ քաղաքը (Դանիա)[3]։

Ստեղծագործություն

խմբագրել

Սվյատչենկոն իրականացրել է մի շարք մոնումենտալ նախագծեր, ինչպիսիք են «Nokia» ֆիրմայի գլխավոր գրասենյակը Կոպենհագենում, (հիմա` Օլբորգի համալսարան), «Tredium» դանիական բիզնես-դպրոցների, «Jyske Bank», «Nykredit» գրասենյակների շինարարությունների կոմպլեքսը[4], Nykredit[5]: Նրա աշխատանքները գտնվում են Դանիայի Թագավորական արքունիքի հավաքածուում։

1986 թվականին Սվյատչենկոյին առաջարկել են աշխատել որպես գեղարվեստական խմբագիր «Ранок» («Առավոտ») կիևյան երիտասարդական ամսագրում։ Նա դարձել է Խորհրդային Միության «Սովիարտ» ժամանակակից արվեստի առաջին կենտրոնի ստեղծողներից մեկը Կիևում, դրա առաջին գեղարվեստական տնօրենը և հսկիչը։

1980-ական թվականների երկրորդ կեսին ուկրաինական կերպարվեստում առաջացել է «Նոր ալիք» շարժումը, որի մասնակիցները, մերժելով ցենզուրային սահմանափակումները, իրենց ստեղծագործություններով հաստատել են նոր գեղագիտական սկզբունքներ և ապացուցել են գեղարվեստական մեթոդի սեփական ընտրության իրավունքները։ Սերգեյ Սվյատչենկոն եղել է Կիևի այդ վերակառուցման շարժման մասնակիցներից մեկը։

Եղել է դանիացի նկարիչների և գծանկարիչների միության անդամ։ Եղել է Ուկրաինայի ճարտարապետների ազգային միության անդամ։

2007 թվականին Սերգեյ Սվյատչենկոն դարձել է «Դեղին մատիտ/Yellow Pencil Award 2007/Լոնդոն (D&AD) միջազգային մրցանակի դափնեկիր[6]։

Կոլաժը՝ որպես գեղարվեստական արտահայտիչ ձև, Սվյատչենկոյի ստեղծագործության մեջ հանդիպել է արդեն 1970-ական թվականների վերջին և 1980-ական թվականների սկզբին։ Արվեստագետները, բնութագրելով Սվյատչենկոյի կոլաժները, գրում են, որ նրանց մեջ գտնվում է երկխոսություն նյութականի և ոչ նյութականի միջև, ռեալիստականի և վերացականի կամ սյուրռեալիստականի միջև։ Նրա կոլաժները պարունակում են ճանաչելի և երևակայություններից ծնված, կոնկրետ և սիմվոլիկ, մանրամասնորեն հորինված և անսպասելիորեն ինքնաբերական յուրօրինակ համաձուլվածք։ Ճանաչելի տարրերի, մի կողմից` առեղծվածային և անդրաշխարհիկ ձևերի միջև կապը ստեղծում է հատուկ գեղարվեստական ազդեցություն և դիտողի մոտ առաջացնում է գեղագիտական ռեֆլեքս և զարմանք։

 
Հարսանեկան ճարտարապետություն (Կարմիր գնդակ), 1985 թվական
 
Ձյուն, 1988 թվական

Սվյատչենկոյի կոլաժային ստեղծագործություններում երկու միտումներ բավականին հստակ տարբերվում են, որոնցից մեկը իր արմատներով տարածվում է մինչև կոնստրուկտիվիզմ (արվեստ), մյուսը` սյուռեալիզմ։

Սերգեյ Սվյատչենկոն ընդունում է, որ նրա աշխատանքների մտքերը հաճախ ծնվել են ավանգարդի դասական ներկայացուցիչների` Ալեքսանդր Ռոդչենկոյի (1891-1956 թվականներ), Էլ Լիսիցկիի (1890-1941 թվականներ), Կազիմիր Մալևիչի (1878-1935 թվականներ) և Գուստավ Կլուցիսի (1895-1938 թվականներ) ստեղծագործությունների տպավորության ազդեցության տակ։

Ոճի և կոլաժային աշխատանքների գեղարվեստական արտահայտությունների միջոցների հիման վրա Սվյատչենկոն ստում է ուղղահայաց-հորիզոնական կառուցվածքը, որը կարելի է ցույց տալ նրա բազմաթիվ աշխատանքներում, ինչպես նաև` կոլաժներում և լուսանկարներում։ Նրա կոմպոզիցիաները, ըստ սովորության, ստեղծվում են համեմատաբար փոքրաքանակ տարրերից, իրենց մեջ ներկայացնում են մարդկային կերպարանքի, շինարարական և ճանաչելի առարկաների ֆրագմենտներ, որոնք նկարչի կողմից միանում են բոլորովին նոր քանդակագործական ձևի։ Արվեստագետները նշում են, Սվյատչենկոյի կտրման տեխնիկայի անսովոր բնույթը կոլաժներ ստեղծելիս` այն բնութագրելով որպես «անողոք կտրում»։ Սկզբնական հորիզոնական-ուղղահայաց կառուցվածքը լրացվում է նաև մեկ չափմամբ, այսպիսով, կառուցվածքային տարրերը բոլորովին նոր համատեքստում հայտնվում են ներփակված։ Այդ նոր համատեքստը ստեղծվում է երկու ներմուծված բաղադրամասերի` ժամանակի և հիշողության միջոցով։

Սվյատչենկոյի ստեղծագործության համար, որպես ամբողջություն, առաջին հերթին` նրա կոլաժային աշխատանքների համար շատ կարևոր է եղել ոգևորիչ ազդակը, որը նա ստացել է 1976 թվականին Անդրեյ Տարկովսկու (1932-1986 թվականներ) «Հայելի» ֆիլմը առաջին անգամ դիտելուց հետո։ Ֆիլմի բանաստեղծական էսթետիկան, նրա գեղարվեստական լեզուն և սիմվոլիկան, ժամանակի կենդանի մարմնավորումը և տարածությունը կինոկադրերում Սվյատչենկոյի համար դարձել են գեղարվեստական ստեղծագործության օրինակ։ Առկա է աշխատանքների ամբողջական շարքը` «Mirror by Mirror» («Հայելի դեպի հայելի», 2008 թվական), որը նվիրված է «Հայելի» ֆիլմին։

Կոլաժները, որոնք ստեղծվել են այդ շարքում, կատարվել են ֆիլմի բնօրինակ կինոժապավենի կտրվածքների հիման վրա. դրանք նկարիչը ստացել է իր ուսուցչից` ճարտարապետության պրոֆեսոր Վիկտոր Անտոնովից, ում իր հերթին դրանք փոխանցել է Անդրեյ Տարկովսկին։

Ճապոնացի-անգլիացի նկարչուհի Նորիկո Օկակուի հետ միասին Սերգեյ Սվյատչենկոն ստեղծել է «Հայելին հայելու դիմաց» կարճամետրաժ ֆիլմը, որը նվիրված է «Հայելի» ֆիլմին։ Օկակուի և Սվյատչենկոյի համատեղ ֆիլմը 2013 թվականին Լուկ քաղաքի (Իտալիա) միջազգային փառատոնի ժամանակ ստացել է առաջին մրցանակ։

Սվյատչենկոյի կոլաժները ցուցադրվել են Դանիայի, Գերմանիայի Իտալիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Կանադայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների ցուցահանդեսներում և հրապարակվել են այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են` «Dazed & Confused», «AnOther», «Kilimanjaro», «Varoom, Elephant», «Rojo», «Viewpoint», «Blueprint», «DAMn», «Euroman», «LOFFICIEL», «Stilletto», «Arena», «Neon», «Free & Easy» և այլն[7]։

Less շարք

խմբագրել
 
Լեսս, 2009 թվական
 
Լեսս, 2006 թվական

Սերգեյ Սվյատչենկոն, օգտագործելով «Ամեն ինչ շարժվում է աջ և ձախ, եթե դու ուզում ես» գրքի անվանումներ, որոնք հրատարակվել են 2012 թվականին Բեռլինում՝ Գեշտալտեն հրատարակչությունում, «ձախ» մասը նրա ստեղծագործության կոլաժային շարքերն են։ Իր կոլաժները, մասնավորապես Less շարքն ստեղծելիս Սվյատչենկոն, իր խոսքերով` հենվել է գեղագիտական առաջնությունների վրա, որոնք առանձնացվում են անգիտակից, ասոցիատիվ ընտրության դեպքում և մեր իմպուլսիվ, կոլեկտիվ հիշողությունների խորքից` ազդեցության նպատակին հասնելու համար, որը նա անվանել է «գեղագիտական զարմանք»։ Less-կոլաժ հասկացությունը ի հայտ է եկել զրոյական տարիներից` որպես ժամանակակից կոնցեպտուալ կոլաժի ուղղություն և առաջին անգամ ներկայացվել է 2004 թվականին Սերգեյ Սվյատչենկոյի կողմից Less անվամբ կոլաժների շարքում։ Less-կոլաժը առաջացել է որպես բազմաթիվ հատվածական, ժամանակակից և դասական կոլաժի «ծանրաբեռնված» կոմպոզիցիաների ռեակցիա։ Սվյատչենկոյի Less-կոլաժի յուրահատկությունը և նրա գունեղ լեզվի բնութագրական տարբերությունը բաղկացած են, նախ` այն բանից, որ ընտրված պատկերներում կատարվում են կտրուկ և նկատելի կտրվածքներ, իսկ երկրորդը այն բանից, որ կոլաժում տարրերի միացնող քանակը գիտակցաբար հասնում է երկուսի կամ երեքի։ Անսովոր կերպով վառ, գունային ետևի ֆոները (Less-գույն) ստվերում թողնում են պատկերները, բայց դրանք տեսողականորեն ավելի ուռուցիկ են դարձնում` հարթ պատկերներին տալով ընդգծված ռելիեֆ։ Less-կոլաժի մեկ այլ յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն չունի կոլաժի կառուցվածքի գտնվելու վայրի մասին փոքր-ինչ ակնարկ։ Որևէ «աշխարհագրական» կցորդության բացակայությունը վերջնական ամբողջականություն է հաղորդում ստեղծված պատկերների իմաստին, որտեղ տարրերից յուրաքանչյուրը պոկվում է իրականությունից և անդառնալիորեն բաժանվում է իր արմատներից[8]։

Գեղանկարչություն

խմբագրել
 
«Թագադրում» շարքից, 2015 թվական

1990 թվականի վերջին Սվյատչենկոյի ամբողջ գեղանկարչական մտքերը վերջնականապես ոճաբանորեն ձևավորել են նրա ստեղծագործություններում, որոնք անվանում են նրա ստեղծագործության «աջ մասի» կապը «ձախ» մասի` կոլաժի հետ։ «Ուրախություն և բավականություն» գաղափարը իր մարմնացումն է գտել գեղանկարչական աշխատանքների շարքերում, որոնք ստեղծվել են 1990 թվականի վերջին և առաջին անգամ ցուցադրվել են «Ուկրաինական մալարտիզմ (60-80 թվականներ)» ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի է ունեցել Կիևում, 1990 թվականին, այնուհետև` դանիական քաղաք` Օդենսեի Ֆյունյան գեղարվեստական թանգարանում։

Այդ շարքի գլխավոր աշխատանքը կոչվել է «Լեռներից այն կողմ ուրախություն» (1989 թվական), որը ոգեշնչել է նկարիչ-պերեդվիժնիկների գեղանկարչական աշխատանքները (1886-1923 թվականներ), որոնք դեռ մանկությունից ուժգին էմոցիոնալ և գեղագիտական տպավորություն են թողել Սվյատչենկոյի վրա։ Պերեդվիժնիկների նկարներում լույսի և ներկերի հմայությունը Սվյատչենկոյի գիտակցության մեջ դարձել է այդպիսի զգայական բռնկումների աղբյուր, որ դառնալով նկարիչ, նա ցանկացել է վերստեղծել այդ երևույթը զգայական և վերացական գեղանկարչության մեջ, որտեղ լույսը և գույնը կներառեին այլ կառուցվածքներում, կստանային մի ուրիշ հնչերանգ, որը այլ տրամադրությամբ կլցվեր և ցույց կտային նոր, բայց նույն մոգական ազդեցությունը հեռուստադիտողի վրա։

1990 թվականին, արդեն Դանիայում, Սվյատչենկոն շարունակել է աշխատել այդ ոճով։ Առաջին էտապում այդ շարքի նկարները ներառում էին կարճ տեքստեր, ինչպես նաև` զինանշանագիտական խորհրդանիշներ և զարդանկարներ։ Այդ շարքի ամբողջական ծավալը Սվյատչենկոն 1994 թվականին ցույց է տվել Փարիզում` NORD պատկերասրահում իր FIAC անհատական ցուցահանդեսի ժամանակ և շարունակել է աշխատել այդ ոճով մինչ օրս։ Երկու գաղափարների միավորումը առաջին անգամ ծագել է 2013 թվականին «Capacity for Conjuring Illusion» («Պատրանքը խեղաթյուրելու ունակություն») կոլաժների շարքերում։ Հորիզոնական և ուղղահայաց կապերը, շերտավորման սկզբունքները և «աջ» և «ձախ» ուղղությունների միավորումը ներկայացվել են Սերգեյ Սվյատչենկոյի «YOU» (հետադարձ ցուցահանդես, VIBORG KUNSTHAL, 2017 թվական) ցուցահանդեսի ժամանակ։ Այդ էտապի մասին երկհատոր մենագրությունը եղել է «Everything goes right and left if you want it» ստեղծագործությունը, The Art of Sergei Sviatchenko " («Ամեն ինչ շարժվում է աջ և ձախ, եթե դու ուզում ես». Սերգեյ Սվյատչենկոյի արվեստը») ներառում է վերացական գեղանկարչություն և կոլաժ, որոնք թողարկվել են 2012 թվականին` Բեռլինի «Գետշտալտեն» (Gestalten) հրատարակչությունում[9]։

Senko Studio

խմբագրել

2000-ական թվականների սկզբին Սվյատչենկոն Վիբորգ քաղաքում բացել է շահույթ չհետապնդող ցուցահանդեսային տարածք` Senko պատկերասրահը[10]։ Պատկերասրահի անվանումը կազմված է Sergei Sviatchenko-յի անվան և ազգանվան առաջին երկու և վերջին երեք տառերից։

Senko Studio-ն (2002-2009 թվականներ) որոշվել և իրականացվել է ոչ միայն որպես պարզապես պատկերսրահ, այլև այն եղել է կոնցեպտուալ նոր մուլտիմեդյան նախագիծ։

 
Սենկո ստուդիա

Սվյատչենկոյի բնօրինակ գաղափարը, որպես Senko Studio-յի ստեղծող, որում ծնվել են գեղարվեստական նոր գաղափարներ, ինչպես նաև` որպես ցուցահանդեսների հսկիչ և կազմակերպիչ լինելը կայանում էր նրանում, որ նա ընտրել և իր նախագիծ է հրավիրել ամբողջ աշխարհի նկարիչներին, այդ կերպ մի փոքր, բայց հիանալի կազմակերպված Վիբորգ քաղաքը` իր հին պատմությամբ, ժամանակակից զարգացմամբ և նորի ձգտումով օժանդակում էր արվեստի մարդկանց նոր միջազգային ընկերության հիմնմանը։

Պատկերասրահի նախագծային առաջարկը, ինչպես նաև բացիկների, պաստառների և պաստառների էսքիզներն ու ձևավորումը ստեղծվել է հենց նկարչի կողմից։ Պատկերասրահը ոչ միայն եղել է պարզապես ցուցահանդեսային տարածք, այլև եղել է ստեղծագործության տարածք, որտեղ երիտասարդ նկարիչները, քանդակագործները, լուսանկարիչները, ֆիլմ ստեղծողները, նաև դիզայնի և ոճի հայտնի վարպետները կարողացել են ցույց տալ իրենց աշխատանքները, որոնք ստեղծվել են հատուկ Senko Studio-յի դեմոնստրացիայի համար[11]։

Senko Studio-ն եղել է Դանիայի, Եվրոպայի, Ամերիկայի, Կանադայի ցուցահանդեսային տարածքների առաջատարներից մեկը և 7 տարի տևողությամբ նրանում կայացել է ժամանակակից արվեստի 72 միջազգային ցուցահանդես։ Պատկերասրահի գործունեությունը նկարագրված է Senko 1 գրքում, որը թողարկվել է 2010 թվականին Դանիայում։

Close Up And Private (CUAP) արտ-նախագիծ

խմբագրել
 
Մոտիկից և Մասնավոր, 2011 թվական

2009 թվականին Սվյատչենկոն իր կրտսեր որդու` Էրիկի Սվյատչենկոյի հետ սկսել է «Մոտ և անձամբ» (Close Up And Private) նախագծով աշխատանք[12]։ Այդ նախագիծը առաջացել է այն բանից հետո, երբ Սվյատչենկոն ծանոթացել է սոցիալական ցանցերի և բլոգների հաղորդակցման ազդեցության հետ։ Կայքը սկսվել է որպես գեղարվեստական ֆոտո-նախագիծ, որի կենտրոնում գտնվել են տղամարդու կոստյումի դետալները։ Գաղափարի իրականացման համար օգտագործվել են Սվյատչենկոյի ստուդիայի սպիտակ պատը, ծառայելով ետևի ֆոն, և ձեռքի փոքրիկ Leica լուսախցիկը։ Այնուհետև իրականացվել է հագուստի առանձին առարկաների ընտրություն, հետո` դրանք միմյանց հետ միացվել են կոմպոզիցիաներում, լուսանկարչությունում, եղել է արդյունքների մշակում, որի նպատակն էր դրանց տալ յուրահատուկ երանգներ և վերջապես, տեղադրել վեբ-կայքում։ Իտալացի գեղարվեստական ղեկավար` Նելլո Ռուսոն (Nello Russo) կայքի դիզայնը ստեղծել է տպավորությունների շարժվող շարք, դա նման է այն մթնոլորտին, որը կարելի է տեսնել Փարիզի փողոցում, սրճարանում նստած մի բաժակ սուրճով։ Լուսանկարները բլոգում տեղադրելուց անմիջապես հետո, լուսանկարչության և ոճի նկատմամբ նոր վիզուալ մոտեցման նրա ստեղծած փիլիսոփայությունը «պայթեցրել է» համացանցը և ստացել արժանի ճանաչում։

 
Մոտիկից և Մասնավոր, 2011 թվական

Իր լուսանկարներով Սվյատչենկոն սևեռվել է տպավորել «ոճի վիզուալ լեզուն», որը նրա համար համարվել է գեղագիտական կոդ, հեշտությամբ ընկալվել է ժամանակակից նորաձևության լայն տարածքում գտնվող մարդկանց կողմից։ Նրա օրինակները չեն թելադրում, բայց ոգևորում են։ Նրանք գործում են որպես ինչ որ մի «նախաձև»։ Պատկերները «Մոտ և անձամբ» նախագծում առաջարկում են սկսել երկխոսություն այն մասին, որ նորաձևության լուսանկարը այլ մակարդակի տեղափոխեն, հատկապես օբյեկտի ավելի վերացական իմաստավորման ուղղությամբ, ինչը մեզ կտանի իրերը (նորաձևության աշխարհում) որպես առևտրային օբյեկտ դիտել, նրանց ընկալել գեղագիտական նոր տարրեր։ CUAP աշխատանքի գլխավոր նպատակը` գտնել մի ինչ որ գեղագիտական կոդ, ընդհանուր Սվյատչենկոյի և նրա հեռուստադիտողի համար, ստեղծել հաղորդակցության փաստաթուղթ։ Կոդը, որը ենթագիտակցական մակարդակում է, հասանելիի է յուրաքանչյուրին։

2010 թվականին Սերգեյ Նիլսեն (Sergey Nielsen) կեղծանունով Սվյատչենկոն ստեղծել է «Close Up And Private» գեղանկարչական տարբերակը, իսկ 2011 թվականին` «Less CUAP» կոլաժը[13]։

«Close Up And Private» նախագիծը համագործակցել է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են` «Costume National», «Gant Rugger», «Dickies», «Mismo», «Jack & Jones by Premium», «Harris Tweed» և այլն, ստեղծելով գեղարվեստական նոր մեկնություններ և հավաքածուների դիզայն[14]։

Այդ ծրագրի շնորհիվ, Սվյատչենկոն բավականին հայտնի է եղել գեղարվեստական լայն շրջապատում, հռչակ է ձեռք բերել նաև այն մարդկան շրջանում, որոնց հետաքրքրել է հագուստի ոճը։ «ЕUROMAN» ամսագրի անցկացրած հարցման համաձայն[15]՝ նա 2010 և 2014 թվականներին ճանաչվել է «Դանիայի բոլորից լավ հագնված տղամարդը»։

Ցուցահանդեսներ

խմբագրել

Ընտրյալ անհատական ցուցահանդեսներ

խմբագրել
  • 2017 You, Retrospective, curated by Helene Nyborg Bay, Kunsthal Viborg, Denmark
  • 2016 Secretly, Wall installation at the MQ Fore Court, Vienna
  • 2015 Collages, Augustiana center for contemporary art, Denmark
  • 2013 For Light and Memory, Gestalten Space, Berlin
  • 2012 Mirror by Mirror, Homage to Andrei Tarkovsky, photocollage, installation, Riga Film Museum, Riga, Latvia
  • 2009 Mirror by Mirror, Homage to Andrei Tarkovsky, photocollage, installation, West Cork Arts Centre, Cork, Ireland
  • Mirror by Mirror, Homage to Andrei Tarkovsky, photocollage, installation, Gallery Photo Edition Berlin, Berlin, Germany
  • Broken Images, Liaison Controverse, Dusseldorf, Germany
  • The Shape of White, Visual Studies Workshop, Rochester NY, USA
  • 2008 The Trip, Homage to the Psychedelic era, collage installation, ROJO artspace, Barcelona, Spain
  • 2006 You are Not the Only One, installation, video, photography, Filosofgangen, Odense, Denmark
  • 2000 Katarsis, installation, video, photography, Aarhus School of Architecture, Aarhus, Denmark
  • Time, Kunsthallen Braenderigaard, Viborg, Denmark
  • Mixed Landscape, installation, video, photography, Nielsen & Holm-Møller Museet, Holstebro, Denmark
  • 1995 Works, Galerie Egelund, Copenhagen, Denmark
  • 1994 The Wind, Gallery Nord, Denmark
  • FIAC (International Art Fair), Gallery Nord, Paris, France
  • 1992 Galerie Egelund, Copenhagen, Denmark
  • 1991 Celebration, Gallery Nord, Randers,Denmark
  • 1991 Gallery Thea Fisher-Reinhardt, West Berlin, Germany
  • 1990 Gallery at the magazine Decorative Art of USSR, Moscow, USSR
  • 1986 Institute of Design, Kiev, Ukraine, USSR

Խմբային ցուցահանդեսներ

խմբագրել
  • 2017 Face and Identity, Kunstcenter Silkeborg Bad, Denmark
  • Meta-Matter, curated by Faye Dawling, Karst, Plymouth, UK
  • 2016 Detached, Now and tomorrow, EIKON gallery at MQ, Vienna
  • 2010 21st International Poster and Graphic Design Festival, Chaumont, France
  • 2009 The Shape of White, Visual Studies Workshop, Rochester NY, USA
  • 2008 Ink 01, International Illustration Rally, Fundación Bilbao Arte Fundazioa, Bilbao,
  • Rojo Out, Reina Sofia Contemporary Art Museum, Madrid, Spain
  • 2005 Playface, collage installation, Trevi Flash Art Museum, Italy
  • Display, collage installation, Kforumvienna, Vienna, Austria
  • Plotarteurope, Museo laboratorio di arte contemporanea, Rome, Italy
  • 2000 Art 2000, Berkeley Square Gallery, London, UK
  • 1999 Art Miami, Galerie Egelund, Miami, USA
  • 1998 Artissima, Galerie Egelund, Turin, Italy
  • 1996 Galerie Protée, Paris, France
  • Art Cologne, Galerie Egelund, Cologne, Germany
  • 1995 Kunstrai Art Fair Kunsthandel Frans Jacob, Amsterdam, Netherlands
  • 1993 FIAC (International Art Fair), Gallery Nord, Paris, France
  • 1990 Flash — New Ukrainian Art, House of Architects, Kiev, Ukraine, USSR
  • Three Generations of Ukrainian Paintings: 1960s-1980s, Kiev- Denmark
  • 1989 Кiev — Kaunas exhibition of contemporary Ukrainian art, Kiev
  • 1989 The 1st Soviet-American Exhibition, Kiev, Kharkov,Tbilisi, USSR

Ընտրյալ գրքեր և կատալոգներ

խմբագրել
  • 2017 Sergei Sviatchenko — You red. Helena Nyborg Bay, Viborg Kunsthal 2017
  • 2014 Rick Poynor, Sergei Sviatchenko: Collages, Schlebrueger.editor, Vienna
  • Skull Art Prints, 20 removable posters, Laurence King Publishing, London
  • 2013 Dennis Busch, Hendrik Hellige and Robert Klanten (eds.), The Age of Collage, Gestalten, Berlin
  • 2012 Silke Krohn (eds.), Everything Goes Right & Left if You Want It: The Art of Sergei Sviatchenko
  • 2011 Hendrik Hellige, Robert Klanten and James Gallgher (eds) Cutting Edges: Contemporary collage, Gestalten, Berlin
  • 2008 Trine Rytter Andersen, Viktor Antonov, Marina Tarkovskaya, Mark Le Fanu, Irina Tchmyreva, Per Carlsen, Mirror By Mirror. Homage to Andrei Tarkovsky by Sergei Sviatchenko, Galleri Image, Aarhus
  • 2007 Sergei Sviatchenko, Less, limited edition artist’s book, Rojo, Barcelona
  • 2006 Hans Henrik Jacobsen, Paintings & Others 1991—2006, Hovedland, Aarhus
  • 2003 Viktor Antonov, Georgy Nikich and Martine Arnault-Tran, Sviatchenko: Multimedia, Light, Art, Stories, Borgen, Copenhagen
  • 1996 Jørgen Hansen, Sergei Sviatchenko: Paintings 1993—1996, Galerie Egelund, Copenhagen
  • 1995 Jesper Overgaard, Byens Magi, Art Sted, Viborg
  • 1994 Torben Weirup, When the Light Breaks Through, Galerie Egelund, Copenhagen
  • 1993 Jørgen Hansen, 3 års malerier I Danmark, Galerie Nord, Randers & Galerie Egelund, Copenhagen
  • Tom Jørgensen, Sergei Sviatchenko: Works on Paper 1989—1998, Galerie Egelund, Copenhagen

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Den anerkendte kunstner Sergei Sviatchenko: Mødet med Danmark var som en forelskelse (դան.)Danmark: 2022. — ISSN 0904-6054
  2. Сергей Святченко: «Мы сами решали, как организовывать выставки современного искусства» " Korydor | журнал про сучасну культуру
  3. «Жизнь — это коллаж»: как харьковчанин Сергей Святченко стал известным датским художником — BBC News Русская служба
  4. Jyske Bank — Wikipedia, den frie encyklopædi
  5. Nykredit — Wikipedia, den frie encyklopædi
  6. https://www.dandad.org
  7. http://www.atomicactivity.com/authors/sergei-sviatchenko/
  8. A cut above: inside the spirited collage worlds of Sergei Sviatchenko — The Calvert Journal
  9. Gestalten | Everything Goes Right & Left If You Want It, The Art of …
  10. Senko Studio — Sergei Sviatchenko
  11. «Danish Collages in Senko Studio — kunsten.nu». Արխիվացված է օրիգինալից 2018-04-28-ին. Վերցված է 2024-07-08-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 32 (օգնություն)
  12. http://www.closeupandprivate.com
  13. «Sergey Nielsen: Close Up And Private:». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  14. http://nellorusso.com/cuap/dwn/PR-JJ-KIT.pdf
  15. Close Up And Private — CODE magazine

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Սվյատչենկո» հոդվածին։