Սերգեյ Զարյանկո

ռուս նկարիչ

Սերգեյ Կոնստանտինովիչ Զարյանկո (բելառուս․՝ Сярге́й Заранка, սեպտեմբերի 24 (հոկտեմբերի 6), 1818 կամ հոկտեմբերի 6, 1818(1818-10-06)[1], Liady, Kopys Uyezd, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 20 1870 (հունվարի 1 1871) կամ հունվարի 1, 1871(1871-01-01)[1][3][4], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]), ռուս դիմանկարիչ, Կայսերական արվեստի ակադեմիայի ակադեմիկոս և պրոֆեսոր։

Սերգեյ Զարյանկո
Ծնվել էսեպտեմբերի 24 (հոկտեմբերի 6), 1818 կամ հոկտեմբերի 6, 1818(1818-10-06)[1]
ԾննդավայրLiady, Kopys Uyezd, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էդեկտեմբերի 20 1870 (հունվարի 1 1871) (52 տարեկան) կամ հունվարի 1, 1871(1871-01-01)[1][3][4] (52 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1838)
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ԱշակերտներՎասիլի Պերով, Վասիլի Պուկիրև և Վիկենտի Սլենդզինսկի
 Sergey Zaryanko Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ճանապարհի սկիզբ

խմբագրել

Սերգեյ Զարյանկոն ծնվել է իշխան Լյուբոմիրսկու կալվածքում, ճորտ գյուղացու ընտանիքում։ Ազատություն ստանալուց հետո հայրն ընտանիքի հետ տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աշխատել է իշխան Ա. Ն. Գոլիցինի մոտ։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի 3-րդ գիմնազիայում։ Մանկուց դրսևորել է գեղարվեստական կարողություններ և իր նախնական գեղարվեստական հմտությունները ստացել նկարիչ Վասիլի Ավրորինից։ Երիտասարդ նկարչի տաղանդը նկատել է նաև ռուս հայտնի նկարիչ Ալեքսեյ Վենեցիանովը, ով 1834 թվականին օժանդակել է Սերգեյ Զարյանկոյին ընդունվելու Կայսերական արվեստի ակադեմիա, որպես ազատ ունկնդիր։ Նրա եղբայրները՝ Վասիլին, Իոսիֆը և Նիկոլայը նույնպես սովորել են Ակադեմիայում, բայց նրանք բոլորը մահացել են բավականին երիտասարդ տարիքում, ինչն էլ խանգարել է նրանց տաղանդների ամբողջական բացահայտմանը[5][6]։

Զարյանկոն անմիջապես չի անդրադարձել դիմանկարային գեղանկարչությանը, սկզբում նա պատկերել է տարբեր ինտերիերներ՝ սովորելով Մաքսիմ Վորոբյովի բնանկարային դասարանում։ 1836 թվականին «Ֆելդմարշալի դահլիճի տեսարանը Ձմեռային պալատում» աշխատանքի համար արժանացել է փոքր արծաթե մեդալի։ 1837 թվականին սովորել է Ա. Գ. Վենեցիանովի մոտ։ 1838 թվականին նրան շնորհվել է ոչ դասական նկարչի կոչում «Գահական սենյակի տեսարան»-ի համար, որից հետո շարունակել է նկարել հիմնականում հեռանկարային տեսարաններ, իսկ 1841 թվականին «Հանգստի սրահ իրավագիտության ուսումնարանում» նկարի համար արժանացել է մեծ արծաթե մեդալի։ Իր կյանքի վերջին տարիները Սերգեյ Կոնստանտինովիչ Զարյանկոն նվիրել է մանկավարժական գործունեությանը և իր «Գեղանկարչության ուղեցույց»-ում թողել բավականին ուսանելի գրառումներ[7]։

Ակադեմիկոս և մանկավարժ

խմբագրել

1843 թվականին Զարյանկոն ստացել է ակադեմիկոսի կոչում «Ծովային Նիկոլսկի տաճարի ինտերիերը» նկարի համար։ Այնուհետև բնակվել և աշխատել է Մոսկվայում, զբաղվել տարբեր եկեղեցիների պատկերազարդմամբ։ 1846 թվականին նկարչություն է դասավանդել Ալեքսանդրովսկի որբանոցի ինստիտուտում և «հեռանկարային արվեստ» պալատական ճարտարապետության ուսումնարանում։ 1846-1855 թվականներին դասավանդել է Պետերբուրգում՝ Ազնվականական գնդում։ Վերադառնալով Սանկտ Պետերբուրգ՝ առաջին անգամ լրջորեն զբաղվել է դիմանկարային գեղանկարչությամբ։ 1849 թվականի ակադեմիական ցուցահանդեսում ցուցադրվել են նրա երկու ստեղծագործություններ՝ գեներալ Պյոտր Լոմնովսկու և երգիչ Օսիպ Պետրովի դիմանկարները, որոնք նրան մեծ համբավ են բերել։ 1850 թվականին ակադեմիան նրան շնորհել է պրոֆեսորի կոչում կոմս Ֆեոդոր Տոլստոյի և ռոտմիստր Դ. Վ. Խվոստովի դիմանկարների համար։

1856 թվականին Ֆեոդոր Պրյանիշնիկովի ներկայացմամբ սկսել է աշխատել Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում՝ որպես տեսուչ և գեղանկարչության ավագ պրոֆեսոր։ 1865 թվականի վերջից մինչև 1870 թվականը հիմնականում բնակվել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ աշխատել է թագավորական ընտանիքի անդամների դիմանկարների վրա Էրմիտաժի «Ռոմանովների պատկերասրահ»-ի համար։ Տարեց հասակում նրա միայն մեկ աչքն է տեսել։ Որպես Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ուսուցիչ՝ Զարյանկոն մեծ ներդրում է ունեցել երիտասարդ նկարիչների ճանաչման և զարգացման գործում, որոնցից ոմանք հետագայում պատվավոր համբավ են ձեռք բերել, օրինակ՝ Վասիլի Պերովը, Իլարիոն Պրյանիշնիկովը, Վասիլի Պուկիրևը, Վլադիմիր Շերվուդը, Լեոնիդ Ժոդեյկոն, Վլադիմիր Մակովսկի և Կոնստանտին Մակովսկի եղբայրները, Գ.Ի. Բորտնևսկին[5]։

Աշխատանքների մասին

խմբագրել
 
Նատաշայի դստեր դիմանկարը

Զարյանկոյի վրձնած դիմանկարներն աչքի են ընկնում իրենց անսովոր ուժեղ կերտվածքով, լուսավորության հիանալի մատուցմամբ, մանրամասների, նույնիսկ կողմնակի երևույթների խնամքով մշակմամբ և դեմքերի ճշգրիտ վերարտադրմամբ, սակայն դրանց տեսքն ավելին է, քան ներքին բովանդակությունը։ Ընդհանուր առմամբ, նկարել է մինչև հարյուր դիմանկար, որոնցից, բացի վերը նշված չորսից, թագաժառանգ Նիկոլայ Ալեքսանդրովիչի, կայսրի և մեծ իշխանների մի քանի դիմանկարներ, Մեծ դուքս, Տուրչանինովի, Դոլիվո-Դոբրովոլսկու, իշխան և իշխանուհի Աբամելիքների, Տիկին Լապիկովայի, կոմս Արսենի Զակրևսկու, կոմս Իվան Տոլստոյի, իշխան Սերգեյ Գոլիցինի, Պավել Տուչկովի, կոմս Սերգեյ Ստրոգանովի, կոմս Պյոտր Շուվալովի և կոմս Ալեքսանդր Ադլերբերգի դիմանկարները։ Վ. Զարյանկոյի հեռանկարային նկարները իրենց ձևով կարելի է օրինակելի համարել, բացի Նիկոլսկի տաճարի տեսարանից, որը նրան ակադեմիկոսի կոչում բերեց, Ձմեռային պալատի Գահական սենյակի տեսարանից և Իրավագիտության կայսերական ուսումնարանի դահլիճից, նաև պրոֆեսորի և այդ հաստատության ուսանողների ստեղծած մյուս դիմանկարները։

Գրականություն

խմբագրել
  • Александр Михайлович Муратов. Сергей Константинович Зарянко (1818-1870) - художник, педагог и теоретик искусства. Автореферат диссертации на соискание ученой степени кандидата искусствоведения. СПб.: РГПУ имени А.И. Герцена,1995
  • Муратов А. М. С. К. Зарянко (1818—1870). Жизненный путь. // Ступени. — СПб, 1995. — ISSN 0869-1371
  • Муратов А. М. Теория искусства и педагогическая деятельность С. К. Зарянко. // Ступени. — СПб, 1995. — ISSN 0869-1371
  • Муратов А. М. Сергей Константинович Зарянко художник, педагог, теоретик искусства. — СПб.: Дмитрий Буланин, 2003. — 260 с. — ISBN 5-86007-378-X
  • Муратов А. М. Сергей Зарянко. — М.: Белый город, 2004. — 48 с. — ISBN 5-7793-0829-2, ISBN 978-5-7793-0829-8. — Серия: «Мастера живописи. Русские художники»
  • Муратов А. М. Школа Сергея Константиновича Зарянко // Художественная школа. — 2004. — № 1(2). — С. 28—32.
  • Stites, Richard (2005). Serfdom, society, and the arts in imperial Russia: the pleasure and the power. — Yale University Press. — P. 324,329,377,415,484,534. — ISBN 0-300-10889-3.
  • «Սերգեյ Զարյանկո». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р.Голике и А.Вильборг, 1915. — Т. 2. — С. 73. — 454 с.

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Զարյանկո» հոդվածին։