Ձմեռային պալատ
Ձմեռային պալատ (ռուս.՝ Зимний дворец), Ռուսաստանի կայսրերի նախկին պաշտոնական նստավայրը Սանկտ Պետերբուրգում, ներկայումս մտնում է Էրմիտաժի թանգարանային գլխավոր համալիրի կազմի մեջ։ Պալատի այժմյան շենքը (հինգերորդը) 1754-1762 թվականներին կառուցել է իտալացի ճարտարապետ Բարտոլոմեո Ֆրանչեսկո Ռաստրելլին ճոխ ելիզավետյան բարոկկո ոճով՝ ինտերիերում ֆրանսիական բարոկկոյի տարրերով։ Հանդիսանում է դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնի կազմում։ Շինարարության ավարտից հետո 1762-1904 թվականները օգտագործվել է ռուսական կայսրերի համար որպես ձմեռային նստավայր։ 1904 թվականին Նիկոլայ II տեղափոխեց մշտական նստավայրը Ցարսկոյե Սելո։ 1915 թվականի դեկտեմբերից մինչ 1917 թվականի նոյեմբերը պալատում գործում էր հոսպիտալ արքայազն Ալեքսեյ Նիկոլաևիչի անունով։ 1917 թվականի հուլսից մինչև նոյեմբեր պալատում հաստատվել էր ժամանակավոր կառավարությունը։ 1920 թվականի հունվարին պալատում բացվեց հեղափոխության ազգային թանգարան, որը կիսում էր շենքը Էրմիտաժի հետ մինչ 1941 թվականը։
Ձմեռային պալատ | |
---|---|
Երկիր` | Ռուսաստան[1] |
Ճարտարապետական ոճ` | Ոլիզավետայի շրջանի բարոկկո |
Հիմնող` | Ելիզավետա Պետրովնա |
Ճարտարապետ` | Վարֆոլոմեյ Ռաստրելլի |
Պատմություն
խմբագրել1711-1764 թվականների ընթացքում քաղաքում կառուցվեց 5 ձմեռային պալատ։ Սկզբնական շրջանում Պետրոս I հաստատվեց 1703 թվականին Պետրոպավլովյան ամրոցից ոչ հեռու գտնվող մեկ հարկանի տանը[2]։
Առաջին ձմեռային պալատը՝ Պետրոս I հարսանեկան պալատները Պետրոս Մեծը ղեկավարում էր Նևայի և Միլիոնատերերի փողոցի տարածքը։ 1708 թվականին այս տարածքում կառուցվում է փայտե «Ձմեռային տունը»` փոքր երկհարականի տուն, որը ուներ բարձր պատշգամբ և կղմինդրե տանիք[3]։ 1712 թվականին կառուցվեցին Պետրոս I քարե հարսանեկան պալատները։ Այս պալատը դարձավ Սանկտ Պետերբուրգի մարզպետ Ալեքսանդր Մենշիկովի նվերը Պետրոս I և Եկատերինա Ալեքսեևնայի համար հարսանեկան նվեր։
Երկրորդ Ձմեռային պալատը` Պետրոս I պալատը ձմեռային ջրանցքի մոտ 1716 թվականին ճարտարապետ Գեորգ Մատարնովը թագավորի հրամանով կառուցեց նոր Ձմեռային պալատ Նևայի և Ձմեռային ջրանցքի անկյունում։ 1720 թվականին Պետրոս I իր ընտանիքի հետ ամառային նստավայրից տեղափոխվում է ձմեռային։ 1725 թվականին այս պալատում Պետրոսը վախճանվում է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Домик Петра I (материал из книги В. Нестерова «Знаешь ли ты свой город?»)
- ↑ А. Суслов. Зимний дворец (1754—1927). Исторический очерк
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձմեռային պալատ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 709)։ |