Վասիլի Միխայլովիչ Ավրորին (1805, Mozhaysky Uyezd, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն - հուլիսի 20 (օգոստոսի 1), 1855, Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս նկարիչ, հոգևորական։

Վասիլի Միխայլովիչ Ավրորին
Ծնվել է1805
ԾննդավայրMozhaysky Uyezd, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 20 (օգոստոսի 1), 1855
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Դավանանքուղղափառություն
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

 
Վասիլի Ավրորին: Ձկան կարթելը: Մոտ 1830 թվական:

Վասիլի Միխայլովիչ Ավրորինը ծնվել է 1805 թվականին Մոսկվայի նահանգի Մոժայսկի շրջանի Պետրովսկոյե գյուղում դպիրի ընտանիքում։ 1820-ական թվականներին գտնվել է Սանկտ Պետերբուրգում, եղել է միտրոպոլիտ Ֆիլարետի[1] թոշակառուն։ 1828 թվականից ուսանել է գեղանկարչություն Ալեքսեյ Վենեցիանովի մոտ։ Սովորել է Վենեցիանովի մոտ, վերջինիս պատվերով գեղանկարչության դասեր է տվել 12-ամյա Սերգեյ Զարյանկոյին[2]։

Ավրորինի մի քանի կտավներ ցուցադրվել են Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսներում. 1833 թվականին՝ «Ձուկը տաղավարից կարթող երիտասարդները» (այժմ Պետական պատմական թանգարանում), «Աշտարակը, որի կողքին նստած է նկարողը» և «Սենյակի ներսը և նրա մեջ՝ երաժշտական գործիքներով երեք հոգի», 1833 թվականին՝ «Ձմեռային պալատի ընդունարանում»[3]։

Մոտ 1833 թվականին տեղափոխվել է Մոսկվա[1][3]։ Կադակեշի Սուրբ Հարության տաճարում ծառայել է որպես դպիր։ Ավրորինը Մոսկվայում նկարել է կտավներ «Բարակաշի Հարության եկեղեղեցու շրջակայքը՝ դարպասներից մինչև վանք», «Ճնճղուկյան լեռներ», «Մամոնովի տան շրջակայքը», «Երուսաղեմյան տաճարի օծումը» սրբանկարը իր եկեղեցու համար, Տոլստոյի դիմանկարը։

Մահացել է Մոսկվայում 1855 թվականի հուլիսի 20-ին (օգոստոսի 1-ին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ավրորին, Վասիլի Միխայլովիչ // Ռուս նկարիչների բառարան. — Կազմող Սոբկո Նիկոլայ Պետրովիչ։ 1893 թվական, սյուն 32—33:
  2. Ռուսական պատկերասրահ։
  3. 3,0 3,1 Գորինա Տ. Ն., ԽՍՀՄ նկարիչները:Բառարան, Գլուխ 1։