Ֆեոդոր Պետրովիչ Տոլստոյ, (փետրվարի 10 (21), 1783, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 13 (25), 1873, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս քանդակագործ, նկարիչ։

Ֆեոդոր Տոլստոյ
Fedor Petrovich Tolstoy b.jpg
Ծնվել էփետրվարի 10 (21), 1783
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 13 (25), 1873 (90 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն և Flag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսաստան[1]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, կոմպոզիտոր, համալսարանի դասախոս, մեդալագործ և բալետմայստեր
Ժանրգեղանկարչություն և քանդակագործություն
Պաշտոնգաղտնի խորհրդական և փոխնախագահ
ՀայրPyotr Andreevich Tolstoy?
ՄայրElizaveta Egorovna Barbot de Marny?
ԱմուսինAnastasiya Tolstaya?[2] և Anna Fedorovna Dudina?
ԶավակներEkaterina Junge?[3] և Marya Kamenskaya?
Commons-logo.svg Fyodor Petrovich Tolstoy Վիքիպահեստում

Հաճախել է (1804-ից) Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան, որտեղ և դասավանդել է 1825–28-ին․ պրոֆեսոր (1842-ից), պատվավոր անդամ (1809-ից), վիցեպրեզիդենտ (1828–59) և պրեզիդենտի ընկեր (տեղակալ, 1859–68)։ Տոլստոյի նրբագեղ, անտիկ արվեստի բանաստեղծականությամբ տոգորված աշխատանքներում կլասիցիզմի սկզբունքները դրսևորվել են նոր, ռոմանտիկական մեկնաբանությամբ (Հոմերոսի «Ոդիսականի» տեսարաններով հարթաքանդակներ, մոմ, 1810, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Տոլստոյի առավել նշանակալից աշխատանքը 1812-ի հայրենական պատերազմին և ռուս բանակի 1813–14-ի արտասահմանյան արշավանքներին նվիրված 21 մեդալիոնն է (մոմ, 1814–36, Ռուսական թանգարան, Սանկտ-Պետերբուրգ, գիպս, Տրետյակովյան պատկերասրահ և այլուր)։ Պատկերազարդել է Ի․ Ֆ․ Բոգդանովիչի «Դուշենկա»-ն (1820– 1833, Տրետյակովյան պատկերասրահ, հրտ․ 1850), ստեղծել «ինտերիերների գեղանկարներ» ժանրի նկարներ, նատյուրմորտներ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. RKDartists (նիդերլ.)
  2. Rodovid(բազմ․) — 2005. — ed. size: 1032283
  3. Union List of Artist Names — 2015.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 46