Ալեքսեյ Վենեցիանով
Ալեքսեյ Գավրիլովիչ Վենեցիանով (ռուս.՝ Алексе́й Гаври́лович Венециа́нов, փետրվարի 7 (18), 1780[1][2][3][…], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] - դեկտեմբերի 4 (16), 1847[1][2][3][…], Poddubye, Q4300311?, Ուդոմելսկի շրջան, ԽՍՀՄ), ռուս նկարիչ, Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1811)։ Համարվում է ռուս գեղանկարչությունում կենցաղային ժանրի հիմնադիրներից։
Ալեքսեյ Վենեցիանով ռուս.՝ Алексей Венецианов | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7 (18), 1780[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 4 (16), 1847[1][2][3][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Poddubye, Q4300311?, Ուդոմելսկի շրջան, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռոմանտիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Threshing Barn? |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Alexey Venetsianov Վիքիպահեստում |
1807 թվականից եղել է աստիճանավոր Պետերբուրգում, սովորել Վլադիմիր Բորովիկովսկու մոտ։ Վաղ շրջանում ստեղծել է ռոմանտիզմին մոտ քնարական դիմանկարներ («Ա․ Ի․ Բիբիկով», 1805-1808, Ռուսական թանգարան, Սանկտ Պետերբուրգ, «Մ․ Ա․ Ֆոնվիզին», կավճաներկ, 1812, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ)։ 1812 թվականի Ռուս-ֆրանսիական պատերազմի («Հայրենական պատերազմ») շրջանում հանդես է եկել ֆրանսիացիների և ֆրանսակենտրոն ազնվականների ծաղրանկարներով։ 1819 թվականից, թողնելով ծառայությունը, հաստատվել է Տվերի նահանգի Սաֆոնկովո գյուղում, ուր սկսել է նկարել գյուղական կենցաղի պատկերներ և գյուղացիների դիմանկարներ («Ճակնդեղի մաքրումը», կավճաներկ, մինչև 1822, «Կալ», մոտ 1821-1923, «Կալվածատիրուհու առավոտը», 1823, երեքն էլ՝ Ռուսական թանգարանում, «Վարատեղում։ Գարուն», «Հունձք։ Ամառ», «Տերեփուկով գեղջկուհին», երեքն էլ՝ 1820-ական թվականներին, «Զախարկա», 1825, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա)։ Վենեցիանովի ժանրային նկարները տոգորված են գյուղացու նկատմամբ ջերմ համակրանքով, անկեղծ ճշմարտությամբ, քնարականությամբ։ Հատկապես սիրով է պատկերել երիտասարդ գեղջկուհիներին, երեխաներին, գյուղական բնությունը։ Նորարարական ռեալիստ, սկզբունքները Վենեցիանովը կիրառել է նաև մանկավարժական աշխատանքում՝ Պետերբուրգի և Սաֆոնկովոյի իր գեղարվեստի դպրոցում։ Հայաստանի պետերազմի պատկերասրահում են Վի «Սուրհանդակ» (1809), «Գեղջկուհի», «Ա․ Ա․ Վորոնովի դիմանկարը» աշխատանքները։
Պատկերասրահ
խմբագրել-
Շտեմարան, 1821
-
Քնած հովիվ տղան, 1823—24
-
Վար անելիս, 1820-е
-
Զախարկան, 1825
-
Ն. Կարամզինի դիմանկարը, 1828
-
Գուշակություն, 1842
-
Հարմոնով աղջիկը, 1840
-
«Հանդիպում ջրհորի մոտ». 1843
-
Գլխաշորով աղջիկը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 D. V. Sarab’yanov Venetsianov, Aleksey // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T088571
- ↑ 4,0 4,1 4,2 Венецианов Алексей Гаврилович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Վենեցիանով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 376)։ |