Բացել գլխավոր ցանկը

Սարո Գալենց

հայ նկարիչ
(Վերահղված է Սարո Կալենցից)

Սարո Գալենց (հոկտեմբերի 15, 1946(1946-10-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 26, 2017(2017-10-26)[1]), նկարիչ, դիզայներ, Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, «Կալենց» մշակութային հիմնադրամի հիմնադիր նախագահ։

Սարո Գալենց
Saro Galentz.jpg
Ծնվել էհոկտեմբերի 15, 1946(1946-10-15)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 26, 2017(2017-10-26) (71 տարեկանում)
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ՊարգևներՄովսես Խորենացու մեդալ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՀայրՀարություն Գալենց
ՄայրԱրմինե Կալենց
ԶավակներԱրչի Գալենց
Saro Galentz Վիքիպահեստում

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հարություն Կալենցի և ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արմինե Կալենցի որդին է։

ԿենսագրությունԽմբագրել

Սարո Կալենցի աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Էջմիածնի արվեստի պատկերասրահում, Չարենցավանի արվեստի պատկերասրահում, Վանաձորի պատկերասրահում, Կապանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայկական մշակույթի ֆոնդում, Երևանի, Մոսկվայի, Բեյրութի, Լոս Անջելեսի, Հռոմի, Մոնրեալի, Տորոնտոյի, Փարիզի, Նիկոսիայի և այլ մասնավոր հավաքածուներում։

Մանկությունն ու պատանեկությունըԽմբագրել

Սարո Գալենցը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 10-ին Երևանում անվանի արվեստագետների՝ Հարություն (1910-1967) և Արմինե Կալենցների (1920-2007) ընտանիքում։ Այդ տարվա գարնանը՝ մայիս ամսին Սարո Գալենցի ծնողները նրա ավագ եղբոր՝ Արմեն Գալենցի հետ մշտական բնակվելու էին տեղափոխվել Լիբանանից Հայաստան։
Ավարտելով Երևանի Ղազարոս Աղայանի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը, 1960-1965 թթ. սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում։ 1965-1970 թթ. սովորել է նկարչություն և տեքստիլ դիզայն Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1967-1968 թթ. մեկ տարի սովորել է Տալլինի (Էստոնիա) գեղարվեստի ինստիտուտում։

ԱրվեստԽմբագրել

1971 թվականից Սարո Գալենցը շուրջ 20 տարի ապրել և աշխատել է Մոսկվայում։ 1971 թվականին դարձել է ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միությունների անդամ։ Մոսկվայում նա ակտիվորեն ներգրավված էր խորհրդային մայրաքաղաքի գեղարվեստական միջավայրի մեջ, որտեղ բացի գեղանկարչությունից, հնարավորություն է ունեցել իրականացնել իր հետաքրքրությունները նաև մոնումենտալ արվեստի և դիզայնի մեջ։
1973-1987 թթ. Սարո Գալենցի ստեղծագործությունները մասնակցել են «Հայկական արվեստ» միջազգային խմբային ցուցահանդեսների շարքում՝ Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Բուլղարիայում, Հնդկաստանում, Շրի Լանկայում, Սիրիայում և Կանադայում։
1977 թվականին Համամիութենական սիմպոզիում-ցուցահանդեսում Վիլնյուսում (Լիտվա) Սարո Գալենցը արժանացել է Ոսկե մեդալի՝ «Առավոտ Վիլնյուսում» կոմպոզիցիայի համար։ Նույն թվականին նա իրականցրել է երկու հարթաքնդակ Գալվանական գործարանի նախամուտքի համար Տամբով քաղաքում (Ռուսաստան), և Մոսկվայում՝ ԺՏՆՑ (ВДНХ) «Խորհրդային Հայաստան՝ 60 տարի» Հայաստանի ցուցահանդեսային տաղավարի դիզայն։
1983 թվականին Հայաստանի թատերական ընկերության համար (այսօր Ֆրանսիայի դեսպանատան շենք) իրագործել է երկու բրոնզե դռներ՝ 32 կոմպոզիցիաներով դռների երկու կողմերում, և 1992-1993 թթ.՝ «Մուսաներ»՝ 12 կոմպեզիցիոն աշխատանքներ ընկերության բարի առաստաղի համար։
1986 թվականին իրականացնում է մեկ այլ մոնումենտալ աշխատանք Մոսկվայում՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախասրահի համար՝ 15 քմ «Ծաղիկներ» վիտրաժ պատուհան։ 1989 թվականին՝ «ԽՍՀՄ-ում արտադրված երաժշտական գործիքները» ցուցահանդեսի ձևավորում՝ ներկայացնելով 10 ծավալային պաննոներ։
1980-ական թվականների վերջին՝ երբ Հայաստանում ակտիվանում է անկախության շարժումը, Սարո Գալենցը վերադառնում է Երևան։ Նա հրավիրվում է դասավանդելու Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայում։ 1992 թվականից մասնակցում է Հայաստանի նկարիչների միության ամենամյա ցուցահանդեսներին։
1990-ականների ընթացքում Սարո Գալենցը իրականացրել է մի շարք ուղևորություններ դեպի Եվրոպա և Ասիա՝ բացել է անհատական ցուցահանդեսներ Փարիզում (1998) և Նիկոզիայում (1996)։
Մեծ և կարևոր գործերից է համարում մեծ նկարիչ՝ Հարություն Կալենցի ժառանգությունը պահպանելու նպատակով՝ «Կալենց» թանգարանի ստեղծումը։ Ընտանիքի կողմից մեծ ջանքեր ու ֆինանսական ռեսուրսներ են ներդրվել Հարություն Կալենցի ստեղծագործությունների հավաքածուի համալրման և §Կալենց¦ Թանգարանի կառուցման համար։ 2009 թվականին Սարո Գալենցը հիմնադրեց «Կալենց» մշակութային հիմնադրամը։ 2010 թվականի ապրիլ ամսին՝ Հարություն Կալենցի 100- ամյակին և Արմինե Կալենցի 90-ամյակին, Կալենց մշակութային հիմնադրամի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ բացվեց Կալենց թանգարանը։

ՑուցահանդեսներԽմբագրել

Անհատական ցուցահանդեսներԽմբագրել

  • 1976 Նկարիչների միության դահլիճ, Երևան
  • 1980 Մոնրեալի հեռուստատեսային ստուդիայի ցուցասրահ, Կանադա
  • 1986 «Կոնտինենտալ» հյուրանոցային համալիրի Համմեռ միջազգային կոմերս կենտրոնի ցուցասրահ, Մոսկվա
  • 1996 «Ժամանակ», Site des Art International Exhibition Hall, Փարիզ, Ֆրանսիա
  • 1998 Ռուսաստանի մշակույթի կենտրոն, Նիկոսիա, Կիպրոս
  • 2006 «Քննություն», Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ, Երևան
  • 2014 «Լույսը մութի մեջ», Նյուպորտ Բիչ, Կալիֆորնիա, ԱՄՆ

Խմբակային ցուցահանդեսներԽմբագրել

  • 1971 թվականից նախկին ԽՍՀՄ տարածքում տեղի ունեցած ցուցահանդեսներ՝ Թբիլիսիյում, Կիևում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Վիլնյուսում
  • 1973-1987 թթ. մասնակցել է Ֆինլանդիայում, Բուլղարիայում, Հնդկաստանում, Սիրիայում, Կանադայում, Իտալիայում, Շրի Լանկայում Հայաստանի արվեստը ներկայացնող խմբային ցուցահանդեսներին
  • 1976 Համամիութենական ցուցահանդես Վիլնյուսում (1-ին մրցանակ)
  • 1980 «Հայաստանի 60-ամյակը», Հայաստանի նկարիչների միություն, Երևան
  • 1992 «Ցուցահանդես 13-ի», Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահ, Երևան
  • 1995 «Ս. Գալենցի և Ա. Իսաբեկյանի ցուցահանդես», Cite des Art International, Exhibition Hall, Փարիզ, Ֆրանսիա
  • 1998 «Մուտք 21-րդ դար», Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
  • 1999 «Մուտք 21-րդ դար», Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
  • 2000 «Gallery Artist Project», 5-րդ Միջազգային Փառատոն, Կիև, Ուկրաինա
  • 2000 «Դանթեին նվիրված Միջազգային բիենալե», Ռովեննա, Իտալիա
  • 2002 «Ազգերի արվեստ. 10 տարի». Նկարիչների միությունների միջազգային կոնֆեդերացիա. Մանեժ, Մոսկվա, ՌԴ
  • 2004 «Դասախոսների ցուցահանդես», Հայաստանի գեղարվեստի ակադեմիա, Երևան
  • 2005 «Ա. Իսաբեկյանի հավաքածու», գեղարվեստի պետական ակադեմիա, Երևան
  • 2008 «Նկարչի աշխարհը», Մոսկովյան միջազգային գեղարվեստական սրահ, Մանեժ, Մոսկվա, ՌԴ
  • 2008 Հոբելյանական ցուցահանդես նվիրված Հայաստանի նկարիչների միության 75-ամյակին, Նկարիչների միություն, Երևան
  • 2013 Երևանի պետական գեղարվեստական ակադեմիայի 65-ամյակին նվիրված ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Մահացել է նկարիչ Սարո Գալենցը»։ Երկիր Մեդիա (ru-RU)։ Վերցված է 2019-02-13 

Արտաքին հղումներԽմբագրել